Գրքախառնության տոն` մեր մայրաքաղաքում. լուսանկարներ

26/11/2016 schedule14:15

Նախօրեին «Բուկինիստ» գրախանութում անցկացվեց «Գրքի գիշեր 2016. արի գրքախառնվենք» խորագրով միջոցառումը: Ծրագրի շրջանակում տեղի ունեցան գրքերի փոխանակումներ, գրքախաղ, թեյախմություն, մրցույթներ, ամբողջ տեսականու համար սահմանվել էր 30% զեղչ: Այս հետաքրքիր միջոցառումը համախմբել էր քաղաքի գրքասեր հասարակությանը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչներ, ովքեր իրենց ընթերցողին հնարավորություն տվեցին ունենալ նրանց գրքերը` ինքնագրով:

Միջոցառումը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Հայաստանում գիրքը մնայում արժեք է և դեռ նոր հերթեր կարող են գոյանալ գրախանութների առջև:

Մեզ հետ զրույցում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ գրախանութում և գրախանութից դուրս տիրող իրավիճակը շատ ոգևորիչ է.

«Հինգ տարի առաջ, երբ մտա այս ոլորտ, հենց այս պահն էի երազում տեսնել` այսօրվա ակտիվությունը, գիրք գնելու համար գոյացած հերթերը: Գուցե ինչ-որ տեղ կեցվածքի համար է արվում, գուցե` ոչ, բայց ամեն լավ բան դրանից է սկսվում` սկսում ենք ձևականով, կեցվածքով, հետո դա դառնում է մեր կյանքի ամենակարևոր տարրերից մեկը»:

Երիտասարդ արձակագիր Գրիգի խոսքով` տոն և գիրք բառերը արդեն իսկ երևույթ են մեր քաղաքի համար:

«Շատ ուրախությամբ եմ մասնակցում «գրքախառնություն» կոչված միջոցառմանը: Եկել եմ, որ գիրք նվիրեմ և նաև նվեր ստանամ: Այսպիսի գրքային միջոցառումները բացառապես դրական միտում ունեն և կարծում եմ` անհետևանք չեն մնա: Ընթերցանության և գիրք գնելու մակարդակը ավելի է մեծանում մեր քաղաքում: Այն միտքը, որ մեր քաղաքում չեն ընթերցում, գնալով հերքվում է»,- մեզ հետ զրույցում նշեց երիտասարդ արձակագիրը:

Բանաստեղծ, «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը Աշոտ Գաբրիելյանի խոսքով` մենք տեսնում ենք մի իրավիճակ, որի մասին մեզ պատմում էին Խորհրդային տարիներին.

«Երբ մարդիկ գրքերի համար հերթ էին կանգնում, մենք դրան թերահավատորեն էինք նայում, բայց հիմա ականատես ենք լինում միևնույն իրավիճակին: Կուզենայի, որ այս միտումը շարունակական լիներ, այսինքն` գիրքը անընդհատ փնտրվող առաջնային պարագաներից մեկը լիներ մարդկանց համար: Ուրախալի է այս ամենը և, իրոք, տոն է գրքասերների համար, ինչը փոխանցվում է նաև ուրիշներին: Ընդհանրապես 2012 թվականից սկսած, երբ Երևանը հռչակվեց համաշխարհային գրքի մայրաքաղաք, այդ տարվանից ընթերցասիրության աճող մոտեցումներ ենք նկատում. երիտասարդությունը կա, որն ավելի լավ պատրաստված է մոտենում գրքին»:

Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նույնպես ներկա էր գրքախառնությանը:

«Երևի մեր ծնողները կարող էին տեսնել այսպիսի «պայթյուն» գրախանությում, երբ գիրք գնելու համար աննախադեպ հերթ է գոյանում: Չնայած Բուկինիստը 84 տարեկան է, բայց շատ երիտասարդ է և պատանու ոգևորությամբ է աշխատում: Նման յուրօրինակ և էքսպերիմենտալ նախաձեռնությամբ հանդես եկավ Բուկինիստը և փոխեց քաղաքային տրամադրությունը` դառնալով ամենագեղեցիկ օրինակներից մեկը»,- նշեց դերասանուհին:

Անի Հակոբյան

Տպել
3110 դիտում

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան

Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան

Հայբիզնեսբանկը «Արմենիա Էքսպո 2019» ցուցահանդեսի մասնակից