Կարեն Կարապետյանը չի կարող լինել ՀՀԿ համամասնական ցուցակում. նա 4 տարի ապրել է ՀՀ-ից դուրս

Վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում է գրել:

Իսկ այսօր ՀՀԿ համագումարի ժամանակ նա կընտրվի գործադիր մարմնի անդամ եւ չի բացառվում, որ դառնա կուսակցության փոխնախագահ: Այսքանից հետո արդեն տրամաբանական է, որ նա առաջիկայում ընդգրկվի ՀՀԿ՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունների համար ձեւավորվելիք համամասնական ցուցակում: Անգամ հարցադրումներ կան՝ նա՞, թե Սերժ Սարգսյանն է գլխավորելու այդ ցուցակը: Բայց արդյոք Կարեն Կարապետյանն ունի՞ համամասնական ցուցակում ընդգրկվելու իրավունք. սա այն ցուցակն է, որում ընդգրկվածը դառնում է պատգամավորի թեկնածու: Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի թեկնածուն պետք է ներկայացնի «տեղեկանք՝ ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին»:

Իսկ Կարեն Կարապետյանը վերջին չորս տարիներին ՀՀ-ում մշտապես բնակվե՞լ է: Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2011թ. Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելուց հետո նշանակվել է «Գազպրոմբանկ» ՓԲԸ-ի առաջին փոխնախագահ, այնուհետեւ 2012-2016թթ., այսինքն մինչեւ ՀՀ վարչապետ դառնալը եղել է «Գազպրոմ Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը:

Հիշեցնենք, որ նա 2016թ. սեպտեմբերի 13-ին է նշանակվել ՀՀ վարչապետ: Այս ժամանակագրությունը ցույց է տալիս, որ Կարապետյանը 2012թ. մինչեւ այս տարվա սեպտեմբերի 13-ը, այսինքն ավելի քան 5 տարի մշտապես Հայաստանում չի բնակվել: Ճիշտ է, երբեմն եկել է հայրենիք, բայց դժվար թե կարողանար այստեղ ապրել: «Գազպրոմ» ընկերության համակարգում վերը նշված բարձր պաշտոններ զբաղեցնելը ենթադրում է, որ Կարապետյանը անցած այդ տարիներին մշտապես բնակվել է ՌԴ-ում: Որքան էլ ցանկանանք, չենք կարող պատկերացնել, որ նա այդ պաշտոններում իր աշխատանքը կատարել է Հայաստանից: Ահա առաջիկայում ՀՀԿ-ն եւ Կարեն Կարապետյանը կանգնելու են այս դժվարին խնդրի առջեւ:

Երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին հարցրինք՝ Կարապետյանն իրավունք ունի՞ ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակ, չէ՞ որ նա վերջին 4 տարիներին ՌԴ-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել: «Ես լավ չգիտեմ, վարչապետի փաստաթղթերը: Հասկանում եմ հարցի շեշտադրումն ու նրբությունը, բայց այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- պատասխանեց Սահակյանը:

«Մեր Սահմանադրությունը եւ Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում, որ Գազպրոմում լինելը հիմք է, որ նա ցուցակում չլինի»,- Հ. Սահակյանի խոսքը կտրելով՝ փորձեց սրամտել ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Բայց չէ՞ որ այդ նույն Սահմանադրությունն ու օրենսգիրքը մշտական բնակություն ունենալու պահանջ են ներկայացնում՝ մեր դիտարկմանը Թովմասյանն արձագանքեց. «Ճիշտ է, ՀՀ մշտական բնակիչ պետք է լինի: Մշտական բնակության դեպքում տեսեք, թե ԸՕ-ն ինչ է սահմանել»:

Վերջինիս հիշեցրինք ԸՕ-ի վերը նշված հոդվածն ու իր պահանջները: «ՀՀ քաղաքացին կարող է նաեւ այլ տեղ աշխատել, կարող է նաեւ ժամանակավոր այնտեղ ապրել: Բայց նայեք մշտական բնակության ցենզը»,- նորից հակադարձեց Թովմասյանը:

Այս խնդիրը փորձեցինք պարզել նաեւ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից, որը ընդունում է անդամակցության դիմումները, հետո նաեւ ցուցակներն է կազմավորում ու ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Չեմ կարծում, որ վարչապետն այդ առումով խնդիր ունի, որքան ինձ հայտնի է, նա շատ կարճ ժամանակով է բացակայել»,- պատասխանեց Թադեւոսյանը:

«Եթե մենք դա դիտարկում ենք ոչ իրավական պետության ներքո, որտեղ չի գործում դատական անկախ համակարգը, գործում է մեկ անձի ցանկությունների համակարգ, հետեւաբար ամեն ինչ կարող է լինել, ինչը մենք տեսել ենք: Մեր դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանին, որն ապրում էր ՀՀ-ում, չտվեցին մշտական բնակության տեղեկանք, քաղաքացիություն չտվեցին Ժիրայր Սեֆիլյանին, որը հերոս է եւ սպա է եղել զինված ուժերում: Բայց այն անձը, որը դիմում է ներկայացնում ՀՀԿ, եւ որին նման տեղեկանք չտալու իրավական հիմքերը առկա են, կշրջանցեն օրենքի այդ պահանջը: Իհարկե, ՀՀԿ-ն նրան կարող է ընդգրկել իր ցուցակում, բայց նրա թեկնածությունը պետք է մերժի ԿԸՀ-ն»,- հակադարձեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ, անդրադառնալով այս հարցին՝ պարզապես ընթերցեց ԸՕ 84-րդ հոդվածը. «Պատգամավորի թեկնածուն պետք է ներկայացնի «տեղեկանք՝ ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին»:

Այդ դեպքում արդեն ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն առաջիկայում ինչպե՞ս պետք է ընդգրկվի այդ կուսակցության համամասնական ցուցակում: Տիգրան Մուկուչյանը հրաժարվեց պատասխանել:

Իհարկե, կան նաեւ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքը եւ «Բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» կառավարության որոշումը, որոնք պահանջում են, որ թեկնածուն տարվա գոնե 6 ամիսը պետք է ապրի ՀՀ-ում: Բայց կրկին դժվար է պատկերացնել, որ Կ. Կարապետյանը իր այդ բարձր պաշտոններում ՀՀ-ից է աշխատել: Մեր երկրում, իհարկե, անհնար բան այսպիսի պարագաներում չկա:

Հիշեցնենք, որ մոտ երկու տասնամյակ առաջ էլ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ տեղափոխվելուց ընդամենը ամիսներ անց առաջադրվեց նախագահի թեկնածու: Նա ներկայացրել էր պահանջվող՝ ՀՀ-ում 10 տարի մշտական բնակություն ունենալու տեղեկանք: Հետո պարզաբանելով իրավական այդ հակասությունը՝ ասել էր, թե ոչ ոք դեռ չեղյալ չի համարել 1989թ. դեկտեմբերի 1-ի Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի եւ ԼՂՀ Ազգային խորհրդի համատեղ նիստում կայացված Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը: Այս դեպքում էլ հավանաբար կարող ենք ասել, որ ԵՏՄ-ն մեր մեծ հայրենիքն է:

Տպել
4265 դիտում

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ