Չի տուգանում Սամվել Ալեքսանյանին, տուգանում է Հ. Հակոբյանին. «KILIKIA»-ն դիմում է դատարան

Շուրջ մեկ շաբաթ առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարեց, որ որոշվել է գերիշխող դիրքի չարաշահման համար 110 միլիոն դրամով տուգանել «Երեւան Գարեջուր» ընկերությանը

«Պարզվել է, որ, գարեջրի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ հումքի՝ ածիկի, ինչպես նաեւ այլ ծախսերի ավելացում չի արձանագրվել: Հակառակը, որոշ ծախսեր նույնիսկ կրճատվել են: Չնայած այս հանգամանքին, ընկերությունը բարձրացրել է գարեջրի գինը՝ ստանալով 110 մլն դրամի լրացուցիչ շահույթ, որն էլ, Հանձնաժողովի որոշմամբ, ամբողջությամբ կգանձվի պետբյուջե»,- ասվում էր ՏՄՊՊՀ-ի տարածած հաղորդագրությունում:

Սրան զուգահեռ օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետներում շաքարավազի մանրածախ գինը աճել է՝ հասնելով 405 դրամի: ՀԺ-ն գրել էր, որ այն շաքարավազը, որը հիմա վաճառվում է մեր խանութներում, արտադրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում: Իսկ այդ արտադրանքի հումքը ներկրվել է դեռ այս տարվա առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները դեռ շատ ցածր էին: Այսինքն ստացվում է, որ ներկրվող շաքարը էժանացել է 14 տոկոսով, խանութներում այն թանկացել է 15 տոկոսով: 

Թե ինչու է ՏՄՊՊՀ-ն այսպիսի երկակի ստանդարտներ կիրառում՝ մնում է միայն ենթադրել: հարցն ուղղել ենք «Երեւան գարեջուր» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանին: Բայց նախ նրան խնդրել ենք ասել, թե իրենց ընկերության մասով ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել ՏՄՊՊՀ-ի որոշման դեմ:

- Այսօր ենք ստացել որոշումը, որ մեզ նախազգուշացնում են: Մինչ այդ մենք մամուլից ենք իմացել, որ մեզ տուգանել են: Ստացված որոշման մեջ գրված է, որ մեր ստացած շահույթը համարում են անհիմն եւ 110 միլիոն դրամ բռնագանձում բյուջե: Տուգանք չեն գրում, վախենում են տուգանք գրել:

- Այսինքն դեռ որեւէ քայլ չե՞ք արել:

- Ճիշտն ասած արդեն համարյա պատրաստել ենք դատական հայց, բայց որոշումը պիտի լիներ, նոր ներկայացնեինք: Հիմա նյութեր ենք պատրաստում, կտանք դատարան:

- Ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:

- Միակողմանի, անբարեխիղճ, անմտածված, անհիմն:

- Ինչո՞ւ:

- Որովհետեւ դա իր գործառույթը չի: Բացարձակ իր գործառույթը չի, դրանք մեր ռիսկերն են: Այս լարված շուկայում գինը բարձրացնելը ռիսկ է: Մենք ստիպված էինք գնալ այդ ռիսկին, որովհետեւ մեր շահութաբերությունը խիստ նվազել էր: Պարզ չի՞, որ մրցակցային շուկայում շատ վտանգավոր, դժվար ընդունվող որոշում է գին բարձրացնելը: Գինը բարձրացնելուց հետո մենք ընդամենը հասել ենք 12.8 տոկոս շահութաբերության մակարդակի:

- Իսկ մինչեւ այդ վնասո՞վ եք աշխատել:

- Մինչեւ այդ համարյա հասել էինք վնասի՝ 0.6 տոկոս շահութաբերության մակարդակի էինք հասել 2015 թվականին առաջին ամիսներին:

- ՏՄՊՊՀ-ն իր որոշումը հիմնավորում է նրանով, որ դուք էժան հումք եք գնել, բայց գարեջրի գինը բարձրացրել:

- Չէ, իրենք մտնում են մի գործառույթի մեջ, որ իրավասու չեն, գնագոյացման հետ իրենք գործ չունեն: Եթե երկրում ազատական շուկա է, գնագոյացման հետ իրենք գործ չունեն: Այ եթե ես դեմպինգ անեի եւ գին իջեցնեի ուրիշներին խփելու համար, այդ դեպքում դա իրենց գործառույթն էր:

- Դուք որեւէ միտում տեսնո՞ւմ եք: Ըստ ձեզ սա միայն Շաբոյանի հանձնաժողովի՞ որոշումն է, թե ավելի բարձր մակարդակով է կայացվել ձեզ տուգանելու որոշում:

- Չէ, չէ, դրա մասին անգամ վարչապետն արձագանքեց կառավարության նախորդ նիստում, որ պետական հանձնաժողովը անկախ մարմին է, բայց պետք է լուրջ նայի, որովհետեւ մրցակցային շուկայում ինքն անելիք չունի: Մրցակցությունն արդեն կարգավորում է շուկան: Եթե մարդիկ անհիմն են բարձրացրել, իրենք կտուժեն:

- Պարոն Բաղդասարյան, ըստ ձեզ ՏՄՊՊՀ-ն ինչո՞ւ չի անդրադառնում մենաշնորհային շուկային: Վերջերս շաքարավազը թանկացել է այն դեպքում, երբ ներկրվող հումքը էժան է եղել: Ինչո՞վ եք պայմանավորում նման երկակի ստանդարտների կիրառումը:

- Որ մեր նկատմամբ անհիմն որոշում են կայացրել, դա միանշանակ է, այստեղ երկրորդ կարծիք չկա: Իսկ շաքարի շուկայում ես մոտավորապես գիտեմ, որ մենաշնորհ կա, բայց շուկան ես չգիտեմ:

- Ինչպե՞ս եք գնահատուն այն, որ Հայաստանում մի ընկերության նկատմամբ այսպիսի քաղաքականություն է վարվում:

- Ես չեմ ուզում համեմատվել ուրիշներին եւ գնահատական տալ: Ես խոսում եմ ընդամենը մեր նկատմամբ վերաբերմունքի մասին, որը ոչ բարոյական է, ոչ էլ հիմնավորված է օրենքով: Ափսոս որ մենք հնարավորություն չունենք օրենքով բարոյական վնասի փոխհատուցում պահանջել, այստեղ մենք լուրջ բացթողում ունենք: Եթե մենք դա ունենայինք՝ պատասխանատվության կկանչեինք: Այն ժամանակ իրենք կմտածեին՝ այս քայլին գնայի՞ն, թե՞ ոչ: Համոզված եմ, որ չէին գնա, կվախենային, որովհետեւ այստեղ հիմնավորում չկա: Ի՞նչ է նշանակում՝ բացում ենք վարույթ 2015 թվականի հոկտեմբերի 26-ին, կասեցնում ենք 2016 թվականի հունվարին, անցնում է գրեթե 10 ամիս, հավաքվում ենք, այսպես գաղտնի հանձնաժողովի նիստ ենք հրավիրում ու տուգանում մի ընկերության, որը նույնիսկ հրավիրված չէ: Մենք կդադարեցնեինք մեր գործունեությունը, եթե 700 աշխատողի նկատմամբ պարտավորություն չզգայինք: Արդեն տեղ չկա: 2014 թվականին էլ ՊԵԿ-ն էր այսպիսի որոշում կայացրել, որը դատական կարգով չեղարկեցինք: Մոտ 10-11 ամիս, պատկերացնո՞ւմ եք ինչքան չարչարանք, նյարդեր, աշխատանք: Բայց ոչ ոք դրա համար պատասխանատվության չենթարկվեց, դրա համար էլ այսօր իրենց իրավունք են վերապահում նման որոշում կայացնել:

Տպել
4996 դիտում

Վրաստանի հետ թռիչքների դադարեցման հետևանքով «Ուրալյան ավիաուղիները» 1 միլիարդ ռուբլու վնաս է կրել

Իրանի տարբեր քաղաքներում սկիզբ առած ցույցերի հետեւանքով 106 մարդ է մահացել. Amnesty International

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում. ԱԻՆ

Թուրքիան չպետք է վախեցնի Եվրամիությանը՝ օգտագործելով փախստականների խնդիրը. ԵԽ խոսնակ

Չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան

Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին

Հայկական գինիները ներկայացվում են Լեհաստանում՝ ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում

Խոշոր ավտովթար Լոռիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը

Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

ՀՀ-ից Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 երեխաները ողջ-առողջ են. արդարադատության նախարարությունը վերահսկում է

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հանդիպում է Միլանի հայ համայնքի հետ. ուղիղ

Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ