«Չիմանան, թե գյուղն անտեր է». թալիշեցի տղամարդիկ գյուղ են վերադարձել

Արդեն մի քանի օր է՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը նորից սկսել է «շնչել». ապրիլյան պատերազմից հետո թերեւս առաջին անգամ գյուղում ծխնելույզի ծուխ է դուրս գալիս:

Պատերազմից հետո գյուղը լքած քաղաքացիներից ոմանք սկսել են գյուղ վերադառնալ, այնտեղ ապրել, գյուղին տիրություն անել: Հաշվի առնելով թշնամու կրակի տակ գտնվելու անմիջական վտանգը՝ Թալիշ վերադարձածներն առայժմ միայն տղամարդիկ են:

«10 հոգի են, գյուղի տղամարդկանցից, խաղաղ բնակիչներից: Բոլորի ընտանիքները գտնվում են Ալաշանում: Այն տղաներն են, որոնք ժամանակ ունեն, մշտական աշխատանքի մեջ ընդգրկված չեն: Շուրջ 10 օր է, որ այնտեղ են, բայց ոչ թե ապրում են ամեն մեկն իր բնակարանում, այլ բոլորը իրար հետ մի տան մեջ են: Երիտասարդ, բազմազավակ ընտանիքների համար կառուցված տանն են մնում, պայմանները նորմալ են: Ես էլ երեկվանից այնտեղ էի, այսօր նոր գնում եմ Ալաշան: Էնքանով է լավ, որ գյուղում լինեն գյուղացիներ, որ վնասներ չպատճառվի տներին, հողատարածքներին: Չիմանան, թե գյուղն անտեր է: Դրա հետ միասին էլ տեսնենք ինչ կարող ենք անել: Այսօրվա դրությամբ գյուղում լուսավորության վրա որոշակի աշխատանքներ են կատարվում, ուզում ենք ջրամատակարարման ցանցի վրա աշխատել»,- մեզ հետ զրույցում ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը, ով ապրիլյան պատերազմից հետո գյուղացիների հետ միասին տեղափոխվել եւ բնակվում է Ալաշանում:

Հարցին, թե արդյո՞ք պատերազմից հետո եղած վտանգը վերացել է՝ Պետրոսյանը պատասխանեց, որ ամեն ինչ նույնն է: «Իհարկե կրակոցներ չկան այս պահին, բայց ամեն ինչ նույնն է: Երեկվանից ես գյուղում էի, խաղաղ էր՝ նաեւ դիրքերի հետ կապված: Գուցե գնդացրային կրակոցներ եղել են դիրքերի վրա, բայց մեծ տրամաչափի զենքերից կրակոցներ չեն եղել»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով տների վիճակին՝ գյուղապետն ասաց, որ կան տներ, որ հնարավոր չէ ապրել, բայց քիչ չեն բնակարանները, առանձնատները, որ թեեւ հրթիռակոծությունից ապակիները ջարդված են, բայց ապրել հնարավոր է:

Մեր հարցին, թե արդյոք մոտ ապագայում հնարավոր է կանանց ու երեխաներին գյուղ տանել՝ Պետրոսյանը այսպես արձագանքեց. «Եկեք ժամանակից առաջ չընկնենք: Ժամանակը կգա, բարին հետը, ես խոստումներ չտամ դրա հետ կապված»:

Խոսելով թալիշեցիների տեղաբաշխվածության մասին՝ գյուղապետն ընդգծեց, որ այսօրվա դրությամբ Թալիշի ընդհանուր բնակչության կեսը Ղարաբաղում է, կեսը Հայաստանում: «Գյուղում ունեինք 500 բնակիչ. եթե ապրիլին 120-130-ն էր Ղարաբաղում, մյուսները Հայաստանում էին, այսօր կիսվել է, 250-ը Ղարաբաղում են, 250-ը՝ Հայաստանում»:

Հիշեցնենք, որ Թալիշը 550 բնակիչ ունեցող գյուղ էր: Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշ գյուղի հարակից դիրքերը գրավվեցին հակառակորդի կողմից, ինչի պատճառով գյուղի բնակիչները սփռվեցին Ղարաբաղով ու Հայաստանով մեկ: Մեծ թվով թալիշեցիներ այժմ տեղավորվել եւ ապրում են Ալաշանում:

Ի դեպ, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Թալիշ գյուղից հեռացած մարդիկ քիչ-քիչ վերադառնում են հարազատ օջախներ, վերականգնում տնտեսությունները: Ճիշտ է՝ հետ վերադարձածների թիվը մինչ ապրիլյան փուլը եղած ժամանակահատվածի համեմատ էապես փոքր է, սակայն կարևոր է, որ գործընթացը տեղից շարժվել է, ինչը ակնհայտ նաև քաղաքական նշանակություն ունի»:

Տպել
3896 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում