1000 դրամը երեւի դառնա կամավոր. իշխանությունը վերանայում է դիրքորոշումը

Իշխանությունները կարծես թե նահանջում են զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին հատուցում տալու վերաբերյալ 1000 դրամանոց հատկացումների նախագծում որդեգրած պայմաններից:

Եթե ի սկզբանե որոշում էր կայացվել, որ յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից ամսական 1000-ական դրամ պահելը պետք է օրենքի ուժով պարտադիր լինի, ապա հիմա չեն բացառում, որ այն կարող է նաեւ կամավոր լինել: Այդ մասին առաջին անգամ անցած ուրբաթ հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այնուհետեւ դա չբացառեցին նաեւ իշխանության մի շարք ներկայացուցիչներ:

Հավանաբար այդ նախաձեռնության շուրջ թե Ազգային ժողովում, թե սոցցանցերում սկիզբ առած բուռն քննադատությունները հեղինակներին ստիպեցին վերանայել իրենց կոշտ դիրքորոշումը: Եվ չի բացառվում, որ օրինագծի երկրորդ ընթերցման տարբերակում պարտադիր սկզբունքը փոխվի կամավորի, բայց այն տարբերակով, որ ով չի ցանկանում վճարել այդ 1000-ական դրամները, այդ մասին իր գործատուին գրավոր դիմում ներկայացնի:

Բայց այդպիսով կարծես թե հոգեբանական ճնշում է գործադրվում աշխատողների վրա, որովհետեւ շատերի համար դժվար կլինի նման դիմում գրելը, եթե չցանկանան վճարել այդ գումարը: Կարծիք կա, որ տվյալ դեպքում առավել խոցելի կլինեն պետական համակարգի աշխատողները, քանի որ նրանց պարզապես չի թույլատրվի հրաժարվել: Այդպիսով պետական համակարգի աշխատողներն այդ առումով ամենախոցելին են, քանի որ նմանատիպ բոլոր՝ կուտակային կենսաթոշակային, «Հայաստան համահայկական» հիմնադրամներին, հիմա արդեն այս մի հիմնադրամին հատկացվելիք գումարները պահվում են հիմնականում նրանցից: Բացի այդ, նրանք կվախենան, որ հրաժարվելու վերաբերյալ իրենց դիմումները կհայտնվեն մամուլում ու սոցցանցերում, եւ իրենք կընկնեն անհարմար վիճակի մեջ:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ թե՛ կամավորի, թե՛ պարտադիրի դեպքում մեր հասարակությունն իր պարտքը կկատարի իր հաշմանդամ կամ մահացած զինվորի ընտանիքի նկատմամբ: «Ես կարծում եմ, երկու տարբերակներն էլ կաշխատեն: Եվ համոզված եմ, որ եթե օրենքը կամավոր լինի, մեր հասարակության ոչ մի անդամ չի հրաժարվի այս տուրքը վճարելուց: Համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ կմտածի, որ բանակն ապահովում է իր անվտանգությունը, եւ ինքը այսօր գտնվում է այնպիսի աշխարհագրական միջավայրում, որ անվտանգությունը դառնում է առաջնային խնդիր»,- ասում է պատգամավորը:

Վերջինս նաեւ գտնում է, որ այս վճարումների, հետո նաեւ հատկացումների համար ընտրված ապահովագրական մեխանիզմը հնարավորություն կտա հոգալ մահացած կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքի հոգսը՝ այդպիսով փոխհատուցելով նրա չաշխատած եկամուտը: «Դա ճիշտ է նաեւ որպես մեխանիզմ, քանի որ դա մեզ հնարավորություն կտա այդ գումարները տարբեր տեղեր շրջանառության մեջ դնել եւ հիմնադրամում եղած մայր գումարը ավելացնել»,- հավելեց Հակոբ Հակոբյանը:

Վիճահարույց էր նաեւ հարցը, թե ինչու պետք է այդ օրինագծով նախատեսված հատուցումը տրվի միայն 2017թ. հունվարի 28-ից հետո զոհվող համ հաշմանդամ դարձող զինծառայողների ընտանիքներին, այն դեպքում, երբ մինչեւ հիմա մենք նման բազմաթիվ դեպքեր ենք ունեցել՝ այդ թվում նաեւ ապրիլյան պատերազմի ծանր հետեւանքները: «Ցանկացած ցանկության տակ պետք է լինի համապատասխան գումար: Իսկ եթե խոսքը ապրիլյան զոհերի մասին է, ես գիտեմ, որ ե՛ւ ԱՄՆ, ե՛ւ ՌԴ, ե՛ւ եվրոպական երկրներում ապրող հայերը կարողացել են օգնել նրանց ընտանիքներին: Իսկ այս հիմնադրամն այդ ամենը կկանոնակարգի»,- եզրափակեց Հակոբյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւս գտնում է, որ մենք դեռ չենք կարող նաեւ նախկինում զոհված եւ հաշմանդամ դարձած բոլոր զինծառայողների ընտանիքներին փոխհատուցել: «Ես կարծում եմ, որոշակի գումար որոշ ժամանակ հետո կհավաքվի նաեւ նրանց ընտանիքներին օգնելու համար: Առանձին ենք անում, որպեսզի ակնհայտ լինի, որ ժողովուրդն ու բանակը միշտ միասին են հանդես գալու, սա մեծ խորհուրդ ունի, ես կասեի պատմականորեն նաեւ իդեալական բնորոշում ունի, այլ բան է, որ ընդդիմադիրները փորձում են դրա մեջ ինչ-որ բաներ գտնել»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:

1000 դրամների նախաձեռնության հիմքում դրված «ազգ-բանակ» գաղափարը քաղաքական շրջանակներում ենթադրությունների տեղիք է տվել, թե այդպիսով իշխանությունները 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ իրենց համար նոր ու ժողովրդի զգացմունքների վրա առավել ազդող կարգախոս են գտել: Եվ այս օրինագծով պարզ կդառնա, թե ինչքանով այն հնարավոր կլինի գեներացնել կամ մատուցել ընտրողներին: Հասկանալի է, որ ապրիլյան պատերազմից հետո բանակի նկատմամբ հասարակության վերաբերմունքը կտրուկ փոխվեց: Եվ ահա բարոյալքված քաղաքական դաշտի եւ տնտեսության խարխլված վիճակին հակառակ՝ այսօր կա հասարակության վստահությունը վայելող բանակ եւ հասարակության ակնածանքը վայելող զինվոր:

Իշխանություններն այլեւս չեն կարող ընտրողներին կերակրել քաղաքական կամ տնտեսական բնույթի խոստումներով ու կարգախոսներով: Ու այս պարագայում նրանք դիմում են բանակի օգնությանը: Իսկ բանակային թեմաներով կարգախոս ունենալու իրավունքը, հասկանալի է, պատկանում է իշխանություններին: Մինչդեռ Գ. Սահակյանը չի ընդունում կարծիքը, որ 1000-ական դրամների նախագծի հիմքում դրված «ազգ-բանակ» գաղափարը կարող է իրենց անուղղակի կարգախոսը լինել:

«Մեր կուսակցությունը հենց պատերազմի ընթացքում է ծնվել, իսկ այս պահին ինչ էլ անենք, նախընտրական կլինի: Անցած տարի, դրանից առաջ էլ ինչ արել ենք, նախընտրական էր: Այնպես չէ, որ ինչ անում ենք, ընտրությունների մասին ենք մտածում: Նախընտրական լինելու համար թոշակ եւ աշխատավարձ կբարձրացնեինք: Իհարկե, կարելի էր բարձրացնել, ընտրություններից հետո նորից իջեցնել: Դա ընդդիմության կարծիքն է, բայց կգա ժամանակ, որ ընդդիմությունն էլ ընդդիմություն կլինի, մենք էլ առավել կլինենք»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Տպել
3569 դիտում

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել