Մի 2 օր առաջ նկար ցույց տվեցին, որ ես մեծ բնակարան ունեմ, նայեցի՝ հոյակապ էր. Գ. Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կարծում, թե նոյեմբերի 26-ի սպասվող ՀՀԿ համագումարի ժամանակ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի կազմում մեծ փոփոխություններ կլինեն: Նա երեկ պատասխանել է մեր հարցերին:

- Պարոն Սահակյան, ճի՞շտ է, որ դուք Աջափնյակում մեծ ու շքեղ առանձնատուն եք կառուցում:

- Մի երկու օր առաջ նկար ցույց տվեցին, որ ես մեծ բնակարան ունեմ: Նայեցի՝ հոյակապ էր: Հետո հասցեն տվեցին, ու շաբաթ օրը ես գնացի այնտեղ՝ տեսնելու, թե դա ինչ տուն է: Տեսա՝ մի մեծ տուն էր, հավանաբար ավելի քան երեսուն սենյակներով: Իհարկե, չիմացանք էլ, թե ումն է, բայց ստիպված ասացի, թե պետք էլ չի իմանալ՝ ումն է: Թող մամուլն ու հասարակությունն իմանա, որ դա իմ տունն է:

- Բայց դուք կարող եք համապատասխան պահանջ դնել, որ եթե մամուլն ու հասարակությունն այդպես են ներկայացնում, ուրեմն այն պետք է իսկապես ձեզ պատկանի:

- Եթե ես այդպիսին լինեի, այս պետությունն առաջ գնալու հնարավորություն չէր ունենա:

- ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ դուք 20 օգնական ու խորհրդական ունեք, մինչդեռ 90-ականներին ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանն ուներ ընդամենը 3 օգնական ու խորհրդական, որ հիմա ԱԺ-ն ունի մոտ 800 աշխատող: Չե՞ք կարծում, որ նա իրավացի է, երբ ասում է, որ ԱԺ աշխատակազմն ուռճացված է:

- Նախ ասեմ, որ ես ԱԺ առաջին նախագահն եմ, որ 60 հոգու կրճատել եմ, ընդ որում՝ նաեւ իմ խորհրդականներից: Իսկ Արամ Մանուկյանը պիտի իմանա, որ երբ Բաբկեն Արարքցյանն ԱԺ նախագահն էր, այն ժամանակ Հայաստանը 5-10 երկրի հետ էր հարաբերվում, իսկ այսօր 60 երկրների հետ բարեկամական կապեր ունենք եւ 16 երկրների հետ՝ միջխորհրդարանական կապվածություններ: Սա նշանակում է, որ հիմա շատ խորհրդականներ պիտի ունենանք, բայց որպեսզի ժողովուրդն ավելի լավ նայի երեւույթին, ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ մեր ԱԺ-ն կադրերի կրճատումներ կունենա: Իսկ աշխատողների թիվը 800-ին մոտ է, քանի որ 131-ը պատգամավորներն են, այդքանն էլ նրանց օգնականները: 1995թ. երբ ես եկա, առանց վարորդների ԱԺ աշխատակազմը մոտ 180 էր: Ողջ ետխորհրդային ու Եվրոպայի տարածքում միակ խորհրդարանն է, որ շատ սնանկ ու շատ չափավոր է: Իսկ ես որեւէ խորհրդական կամ օգնական չեմ ընդունել, ինչ եղել է ժամանակին, նույնությամբ մնացել է, ես որեւէ բարեկամ չեմ ընդունել ու չեմ ընդունելու: Բայց նոր խորհրդարանում, կարծում եմ, պիտի նստել եւ որոշել, թե քանի օգնական, ռեֆերենտ կամ խորհրդական պետք է լինի: Ընդ որում, ես ամբողջ կյանքս աշխատել եմ առանց դրանց:

-  Պարոն Սահակյան, այս շաբաթվա ԳՄ նիստի ժամանակ պաշտոնապես կհայտարարվի՞, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդամակցում են ՀՀԿ-ին եւ կդառնան ԳՄ անդամ:

- Կարծում եմ, շատ շուտով կհայտարարվի: Երբ որ դիմումները կգրեն, այն ժամանակ էլ կխոսենք այդ մասին, բայց, իհարկե, կուսակցություն մտնելու են: Իսկ ԳՄ-ի համար դեռ որեւէ թեկնածություն չի ներկայացվել:

- Նրանց փոխարեն ովքե՞ր են դուրս գալու ԳՄ-ից, ՀՀԿ ղեկավար կազմում ի՞նչ փոփոխություններ են լինելու:

- Միշտ էլ համագումարին փոփոխություններ լինում են: Բայց դա սենսացիոն հայտարարելու մի բան չէ:

- Ըստ ձեզ՝ դուք նոր ԳՄ-ում կլինե՞ք, ձեր թեկնածությունը ներկայացվելո՞ւ է, որ համագումարն էլ ընտրի:

- Չգիտեմ: Այդտեղ ծանոթով, խնամի-բարեկամով չեն մտնում, կուսակցությունն է որոշում կայացնում, բայց դեռեւս չենք քննարկել:

- Ճի՞շտ են շրջանառվող տեղեկությունները, թե այս անգամ ԳՄ-ում չեն լինի Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Դերենիկ Դումանյանը, Հրանուշ Հակոբյանը:

- Այդպես չեմ կարող թվարկել, թե ով դուրս կմնա, բայց փոփոխություններ կլինեն:

- ԳՄ-ն ունի 18 անդամ, համագումարից հետո այդ թիվը կմեծանա՞, թե՞ կփոքրանա:

- Ես չեմ կարծում, որ ակնհայտ փոփոխություններ են լինելու, ակնհայտ փոփոխությունների հնարավորություն էլ չկա, բայց միշտ էլ փոփոխություններ լինում են: Այսօրվա ԳՄ-ում 18 հոգի ենք, դրանից առաջ 13 էինք, հիմա կարող է քանակը ավելանա, կարող է նաեւ մտածենք մեծացնելու մասին:

- Իսկ հնարավո՞ր է, ԳՄ-ում կին անդամների քանակն ավելանա, հատկապես որ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցությունների համամասնական ցուցակում, ԱԺ-ում կանայք պետք է ավելի շատ լինեն:

- Մեր կուսակցությունում կանայք տղամարդկանցից 2-3 տոկոսով ավելի են: Այս  պահին ԳՄ-ում երկու կին ունենք՝ Հրանուշ Հակոբյանը եւ Հերմինե Նաղդալյանը, բայց եթե գտնեն, որ քաղաքական մեծ կուլտուրա ունեցող կանայք կան, նրանցից էլ մեկը կարող է ընդգրկվել:

- Պարոն Սահակյան, աննախադեպ էր երեւույթը, որ ՀՀ վարչապետը թե՛ ԱԺ-ի հետ հարցուպատասխանին, թե՛ բյուջեի նախագծի քննարկումներին խորհրդարան չեկավ: Չե՞ք կարծում, որ կառավարման համակարգում սա ԱԺ ցածր դերի մասին է խոսում:

- Եթե վարչապետը գործուղման մեջ է, հարցուպատասխանին պիտի չլիներ, իսկ քննարկման պահին կառավարությունը պիտի ներկա լիներ: Ոչ թե վարչապետի գալն ու չգալն էր աննախադեպ, այլ կառավարությունը պիտի նստած լիներ: Երկրորդ օրը, կարծում եմ, նախարարների մեծ մասն էլ պիտի չլինեին, քանի որ ընդհանուր քննարկումներն ավարտվել էին: Ես կարծում եմ, որ կառավարությունը ոչ միայն համարժեք է վերաբերվում, այլեւ շատ ակնածանքով: Իսկ ԱԺ դերը երբեք չի կարող ցածր լինել, որովհետեւ խորհրդարանն ինքն է ընտրում կառավարությանը: Ես կարծում եմ, որ կառավարության հետ մեր աշխատանքները շատ լավ են ընթանում: Իմիջայլոց պիտի ասեմ, որ 90-ականներից սկսած առաջին անգամն է, որ ԱԺ-ն եւ կառավարությունը գործողությունները համադրելով, քննարկելով, վերարտադրելով են աշխատում: ԱԺ-ն բավականին լուրջ է վերաբերում կառավարությանը, բնական է՝ կառավարությունն էլ ԱԺ-ին:

- Կարծես՝ երկրորդ դեպքում չափազանցնում եք, հակառակ պարագայում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ կառավարությունը պատշաճ կերպով կներկայանար:

- Դրանք ցնորամիտ խոսակցություններ են, որոնք գալիս ու գնում են: Միշտ մտածեք, որ կառավարությունն ինչ էլ բերի ԱԺ, ՀՀԿ-ում քննարկվում է, համապատասխան որոշում կայացվում, հետո նոր մտնում ԱԺ՝ քննարկման: Այնպես չէ, որ ՀՀԿ-ականները պարզապես գալիս, դակում եւ գնում են: Մինչ այդ բավականին ծանր աշխատանք է նախորդում:

Տպել
11292 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում