«Չեն դիմադրում, քանի որ պատրա՞ստ են տարածքներ զիջել. Սերժ Սարգսյանն ասում է՝ այո»

Սերժ Սարգսյանը  «Ռուսաստանն այսօր» գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին, բանակցությունների ընթացքին, Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու պատրաստակամության եւ այլ հարցերի մասին: Այդ հարցերի մասին զրուցել ենք Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ.

- Պարոն Գրիգորյան, Սերժ Սարգսյանը Երեւան-Բաքու թեժ գիծ ստեղծելու մասին  է խոսել, որքանո՞վ է այն հավանական՝ հաշվի առնելով, որ շփման գծում գրեթե ամեն օր կրակոցներ են լինելու, ինչպե՞ս է ամեն օր Սարգսյանը զանգելու Ալիեւին այդ հարցով:

- Գաղափարը, որ վստահության մթնոլորտ պետք է ստեղծվի նաեւ շփման գծում, վերաքննող մեխանիզմների ստեղծումը շատ լավն է, բայց չեմ կարծում, որ Ադրբեջանը կհամաձայնի: Հրաժարվելու դեպքում էլ խնդիրների առջեւ կհայտնվի, քանի որ հասկանալի կլինի, որ ինքն է հրահրում:

Սարգսյանը խոսել է այն մասին, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ու պետությունների տարածքային ամբողջականության  խնդիրը  չեն հակասում իրար, ինչպես նաեւ այն մասին, որ ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը:

- Չեմ կարծում որ ճիշտ է, թե հայկական կողմը նախագահի մակարդակով ասի ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Շատ է քննարկվում այդ երկու հարցը, բայց ես պնդում եմ, որ այդ երկու սկզբունքները հակասում  են իրար: Պարզապես, մի դեպքում այն լուծվում է հօգուտ տարածքային ամբողջականության, մեկ այլ դեպքում՝ հօգուտ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի: Օրինակ՝ Կոսովոյի դեպքում աշխարհն այն  լուծեց հօգուտ ինքնորոշման սկզբունքի:

- Այդ դեպքում, ի՞նչ ենթատեքստ կա այդ խոսքերի ներքո:

- Կարծում եմ՝ գլխավոր ենթատեքստն այն է, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի եղել, ուստի չեն հակասում ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը, ուստի Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի իրացնել իր ինքնորոշման իրավունքը:

- Պարոն Գրիգորյան, խոսելով բանակցությունների մասին Սարգսյանն ասում է, որ մի քանի անգամ մոտ են եղել փաստաթուղթը ստորագրել, ըստ որի, «հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի ու հեռանում»: Ստացվում է, որ Սարգսյանը հանրային ձեւով խոստովանում է, որ պատրաստ է  եղել տարածքներից հրաժարվել, սակայն վերջին պահին ադրբեջանական կողմը չի ստորագրել, սա տեղ չի՞ թողնում մտածելու, որ Լավրոյան պլանը գոյություն ունի:

- Դեռեւս Քոչարյանի նախագահ եղած ժամանակ, կային այդ վեճերը: Կասկածներ կային, որ իշխանությունները տարածքներ են պատրաստվում հանձնել կարգավիճակի դիմաց: Փաստորեն, կասկածները փարատվեցին, Սերժ Սարգսյանն ասաց՝ այո, մենք պատրաստ էինք այդ տարբերակին՝ կարգավիճակի դիմաց: Տարածքները զիջելը շատ վտանգավոր է, դու ունես անկանխատեսելի հակառակորդ, ու գնալ ինչ-որ զիջումների չես կարող: Համարում եմ, որ զիջումները սխալ են, սխալ է տարածքները հետ տալու մասին խոսել. իսկ լավրովյան պլանը, կարծում եմ՝ նախորդների աղավաղված տարբերակն է:

- Դո՞ւք էլ եք վստահ, որ բանակցությունների սեղանին Կազանյան եւ Մադրիդյան փաստաթղթերից հետո այլ բան կա:

- Կասկած անգամ չունեմ, որ Լավրովյան պլանը գոյություն ունի: Ու հենց ապրիլյան պատերազմի ժամանակ իրականացվել է այդ պլանի մի մասը՝ տարածքների վերադարձը: Գիտեք, տարբեր ձեւեր կան տարածքներ վերադարձնելու՝ բանակցությունների միջոցով, կարելի է փոքր պատերազմ հրահրել եւ այդպես վերադարձնել: Բայց այն, որ այդ պլանը գոյություն ունի, կասկած անգամ չունեմ: Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց Մադրիդյան սկզբունքը դեռ 2008-ից կա, բայց փաստորեն Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ 2006-ից քննարկում են այդ տարբերակը. մի բան է, երբ դա գրված  է, եւ մեկ այլ բան, երբ երկրի նախագահը ասում է՝ պատրաստ էինք զիջել:

- Դուք անուղղակիորեն ակնարկեցի՞ք, որ ապրիլյան պատերազմը կարող ենք դիտարկել տարածքներ հանձնելու շրջանակում:

- Այո, ակնհայտ երեւում էր, որ հայկական կողմին դիմադրելու հրամանները վերեւից չեն եղել. բանակի ստորին օղակները սկսեցին դիմադրել:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ նման բլից-կրիկերի միջոցով նորից տարածքների, այսպես ասած, հանձնման խնդիր լուծվի:

- Բլից-կրիկի վտանգ այսօր էլ կա, քանի որ հեղինակներից մեկը ՌԴ-ն է, եւ Լավրովի պլանի ծրագրերից էր այն: Հայկական կողմի դիրքորոշումն ինձ համար հասկանալի չէ՝ չեն դիմադրում, քանի որ պատրա՞ստ են ինչ-որ բան տալ: Սերժ Սարգսյանն ասում է, որ այնուամենայնիվ, իրենք մտածում են տալու մասին. տարբերակներ շատ կան՝ կամավոր, Լավրովյան պլան... բայց միեւնույն է այն իմաստ չունի, քանի որ քո դիմաց անկանխատեսելի Ադրբեջանն է:

Տպել
6778 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել