Երևան
15 °C
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստների 15-օրյա պայքարը Կապանում, կարծես թե, արդյունքներ է տվել. 8 համարի երթուղայինների սրահից հեռացվել է «ուղեվարձը 70 դրամ» գրությունը եւ դրվել է «վճարել 50 դրամ» գրություն: Սա նշանակում է, որ կապանցիները նորից կարող են 50 դրամ վճարել Շինարարների թաղամաս հասնելու եւ այնտեղից Կապանի կենտրոն վերադառնալու համար:
Հիշեցնենք, որ Կապանի թիվ 8 երթուղին սպասարկող «Լավ ընկեր» ՍՊԸ-ն նոյեմբերի 1-ից թանկացրել էր թիվ 8 երթուղու ուղեվարձը՝ 50 դրամից դարձնելով 70 դրամ: Այս թանկացումն ընկերությունը բացատրել էր նրանով, որ նոր մեքենաներ է ձեռքբերել, որոնք դիզելային վառելիքով են աշխատում: ՔՊ ակտիվիստները սկսել էին իրենց անձնական մեքենաներով մարդկանց տեղափոխել Շինարարների թաղամաս՝ այսպիսով թույլ չտալով, որ մարդիկ 70 դրամ վճարեն: Ակտիվիստներից մեկն էլ ամեն անգամ երթուղայինում հսկում էր, որ վարորդն ուղեւորներից 70 դրամ չպահանջի:
Պարզվում է՝ սա դուր չի եկել «Լավ ընկեր» ընկերությանը: Վերջինիս ղեկավարությունը ոստիկանություն է դիմել եւ հայտնել, որ Նարեկ Ղահրամանյանն ու Նարեկ Բաբայանը խոչընդոտում են իրենց երթուղու աշխատանքը: ՔՊ անդամ նշված երիտասարդները ոստիկանություն ներկայանալու բանավոր հրավեր են ստացել, սակայն չեն գնացել՝ պահանջելով ծանուցագիր ներկայացնել:
ՔՊ Կապանի տարածքային կառույցի անդամ Նարեկ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք որեւէ մեկին չեն խոչընդոտել, իրենց պարտքն են կատարել՝ դիզվառելիքի էժանացման պայմաններում թույլ չտալով երթուղայինի ուղեվարձի անօրինական թանկացում:
Ի դեպ, Նարեկ Բաբայանը վստահեցրեց, որ թեեւ հաշվի առնելով երթուղայիններում եղած գրությունն այսօրվանից էլ մարդկանց չեն տեղափոխում իրենց մեքենաներով, բայց շարունակելու են հսկիչ ունենալ երթուղայինում, որպեսզի մինչեւ ուղեվարձի էժանացման մասին պաշտոնապես հայտարարելը մարդկանցից նորից 70 դրամ չպահանջեն:
Նշենք, որ հակառակ այս ամենի՝ այսօր Կապանի քաղաքապետարանում տեղի է ունեցել քննարկում, որին հրավիրված են եղել նաեւ ակտիվիստները, սակայն չեն մասնակցել: Նարեկ Բաբայանն ասում է՝ իրենք մեկ անգամ արդեն հանդիպել էին, լսել «Լավ ընկեր»-ի հիմնավորումները, նոր հանդիպման կարիք չէին տեսնում:
«Այն, ինչ պետք է որոշվեր՝ երթուղու մրցույթի ժամանակ էր որոշվել: Ստեղծված հանձնաժողովին մենք ներկայացրինք գնագոյացման հաշվարկը, հանձնաժողովն ուսումնասիրեց ուղեվարձի թանկացման հիմնավորումը եւ ուժի մեջ մնաց մեր որոշումը՝ 8 համարի երթուղու ուղեվարձը 70 դրամ է»,- քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկման մասին մեզ հետ զրույցում հայտնեց «Լավ ընկեր» ընկերության տնօրեն Վահե Համբարձումյանը:
Խոսելով ակտիվիստների մասին՝ Համբարձումյանը դժգոհեց. «Այդ երիտասարդները իմ ընկերության աշխատանքին խանգարում են, իրենց մեքենաներով մարդկանց են տեղափոխում, նրանցից մեկն էլ երթուղայինի մեջ նստած մարդկանց ագիտացիա է անում, որ չվճարեն 70 դրամ»:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ