ԱԳԼՃԿ-ներում գազի սակագինը չեն նվազեցնում. անելանելի իրավիճակ Մարտունիում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի գազալցակայանները շարունակում են 200 դրամով գազ լիցքավորել, իսկ վարչապետը դեռ չի արձագանքել բողոքող վարորդների բաց նամակին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարտունու բազմաթիվ վարորդներ փակել էին Մարտունի քաղաքը Սեւանի մայրուղուն միացնող ճանապարհահատվածը՝ պահանջելով  նվազեցնել ԱԳԼՃԿ-ներում վաճառվող գազի գինը, քանի որ Սեւանում եւ Գավառում մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 160-ից 180 դրամով:

Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը մեր զրույցում ասաց, որ հանդիպել է գազալցակայանները շահագործողներին, որոնք պնդել են, որ վաճառվող մեկ խորանարդ մետր գազի ինքնարժեքն 170-ից 180 դրամ է կազմում: «Հիմա մարդիկ ասում են՝ 180 դրամ նստում է ինքնարժեքը, 200 դրամով չվաճառե՞նք: Ասում են՝ եթե այլ տեղերում այլ գնով են վաճառում, ապա դա իրենց խնդիրն է, կարող է մեկը գողանում է, կարող է մեկը խաբում է»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ գազալցակայանների ներկայացուցիչները պատրաստ են նույնիսկ ստուգող հանձնաժողովի ներկայությամբ բոլոր հաշվարկներն անեն եւ, եթե պարզեն ինքնարժեքը 180 դրամից ցածր է, դեմ չեն լինի նվազեցմանը:

Քննարկմանը չեն մասնակցել բողոքող վարորդները, այլ եղել են գազալցակայանների տերերը եւ քաղաքապետը: «Նույն պատասխանն են ստացել: Հիմա, թե ինքն ինձ խաբում է այդ գների մեջ, թե՝ չի խաբում, սեփականատեր է, ես իրավասու չեմ իր փաստաթղթերը ստուգել»,- նշեց Արմեն Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ ինքը «հալած յուղի նման» չի ընդունում այդ փաստարկները եւ ԱԳԼՃԿ-ների ներկայացուցիչներին բացատրել է, որ այլ վայրից, եթե ինքն իր մեքենան գազ է լցնում, ապա ավելի երկար ճանապարհ է գնում, քան Մարտունիում լիցքավորելու դեպքում:

«Վրդովվում են իմ ասածից: Ասում են՝ կարողա մյուս տեղերում գողանում են, մենք հարկային դաշտում ենք, օրինական ենք աշխատում: Ես նորից եմ ասում՝ կարող է անհիմն են ասում: Իրենք ասում են նաեւ՝ 6-7 գազալցակայան է, եթե նման ինքնարժեք չլիներ, ապա գինը կնվազեցնեին եւ մրցակցություն կլիներ»,- հանդիպումից մանրամասներ հայտնեց քաղաքապետը:

Երբ նրան հիշեցրեցինք, որ վարորդները դիմել էին վարչապետ Կարեն Կարապետյանին այս հարցով, նա ասաց, որ իր հետ կառավարությունից կապ չեն հաստատել: «Ես իրավունք չունեմ ասեմ՝ փաստաթուղթ տվեք նայեմ: Ես ասում եմ՝ մեր մարտունեցիներն են, Երեւան հասնելու համար հասնում են Սեւան, գազ են լցնում նոր գնում են: Ասում եմ՝ գներն իջեցրեք, մարդկանց բողոքը մի փոքր հանգստացրեք, ասում են, թե տակ ենք տալիս, չենք կարող եւ վերջ»,- եզրափակեց Արմեն Ավետիսյանը:

Տպել
4203 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի