Գյումրիում կրակոցներ են հնչել. Պելեն ռեստորանում հաշիվ է մաքրել (թարմացված)

17.30 Դադարեցվել են «Եռանկյունի»  ռեստորանի աշխատանքները: Որոշ  դռներ կողպված էին եւ կնքված:

Տարածքում գտնվող տաքսու վարորդները Armtimes.com-ի հետ զրույցում նշեցին, որ կեսօրին`12:30-ի սահմաններում վիճաբանության ձայներ են լսել ռեստորանի բակից: Դարպասները փակ են եղել, ոչինչ չեն նկատել:

«Եռանկյունի»  ռեստորանի սեփականատիրոջ`դարբին Գագոյի որդին`Պելեն, տարաձայնություններ է ունեցել Մարմաշեն գյուղի բնակիչ Վահրամ անունով 30-35 տարեկան անձնավորության հետ:

Շիրակի մարզի դատախազությանը եւ ոստիկանության «Կումայրիի» բաժնի աշխատակիցներին դեպքի վերաբերյալ դեռ որեւէ բան չի հաջողվել պարզել:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը րոպեներ առաջ armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքի առնչությամբ ստուգումներ են իրականացվում: Ոստիկանության «Կումայրիի» բաժնի իրավապահները կատարում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ:

Դատախազը հերքեց մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ հնչել է 3-4 կրակոց:

14.00 Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրու սկզբնամասում գտնվող «Եռանկյունի» ռեստորոնի տարածքում: Ըստ տեղեկությունների, վիճաբանություն է տեղի ունեցել ռեստորոնի սեփականատիրոջ՝ Գագիկի որդու եւ Մարմարաշեն համայնքի բնակիչներից մեկի միջեւ: Armtimes.com-ի աղբյուրների համաձայն, նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ:

«Եռանկյունի» ռեստորանի սեփականատիրոջ որդին՝ Գեւորգը, Գյումրիում հայտնի է Պելե մականվամբ: Խոսակցությունների համաձայն, Պելեն անհայտ անձնավորությունը ռեստորան է հրավիրել` հաշիվ մաքրելու:

Ռեստորանային բիզնեսից զատ նրանք ունեն նաեւ փայտի վերամշակման փոքրիկ արտադրամաս:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դեպքի վերաբերյալ պարզաբանեց.

«Էդ կրակոցների մասին տեղեկությունները ճշտվում են: Հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց Կարեն Գաբրիելյանը:

Armtimes.com-ը տեղեկություններ փորձեց ճշտել նաեւ Մարմաշեն համայնքի ղեկավար Աշոտ Եղոյանից: Վերջինս փոխանցեց, որ տեղյակ չէ, որ իր համագյուղացին նման պատմությունների մեջ է հայտնվել:

Բարեբախտաբար, զոհ եւ վիրավոր չկա:

Տպել
8680 դիտում

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. փողոցներից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող