Ֆուտբոլի Աշխարհի 2018թ. առաջնություն. Ֆուտբոլը միայն ձերը չէ

Նոյեմբերի 11-13-ին կայացած Աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած հանդիպումներում անակնկալներ չգրանցվեցին, բայց մի քանի խաղերի շուրջ լրջագույն կրքեր են բորբոքվել մերձֆուտբոլային իրադարձությունների պատճառով: Նախ նշեմ, որ կայացած 4 տուրերից հետո Եվրոպայի ընտրական մրցաշարում ընդամենը 3 թիմեր՝ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, նաեւ՝ Շվեյցարիան եւ Բելգիան ունեն 100 տոկոսանոց արդյունք, իսկ 6 երկրների հավաքականներ՝ Սան Մարինոն, Ջիբրալթարը, Լիխտենշտեյնը, Մակեդոնիան, Մալթան եւ Անդորան, չեն կարողացել վաստակել անգամ 1 միավոր: Ընդ որում, Գերմանիան միակ թիմն է ընտրական մրցաշարում, որ դեռ  բաց չի թողել ոչ մի գոլ, իսկ Սան Մարինոն ամենավատ արդյունքն ունի խփած եւ բաց թողած գոլերի հարաբերության առումով՝ 1-17: Ամենալավ եւ ամենավատ ցուցանիշներն ունեցող այս թիմերի միջեւ հանդիպման հետ է կապված առաջին հնչեղ սկանդալը:

8-0՝ այս հաշվով է հաղթել Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան աշխարհի ամենաթույլ հավաքականներից մեկը համարվող Սան Մարինոյին: «Նման կարգի թիմերի հետ խաղերը ոչ մի կապ չունեն պրոֆեսիոնալ ֆուտբոլի հետ: Չեմ հասկանում այս հանդիպումների իմաստը»,- հանդիպման ավարտից հետո հայտարարել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը: «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն նույնպես հայտարարել է, թե Սան Մարինոյի կարգի թիմերի հետ հանդիպումներն անիմաստ են եւ բարձրակարգ ֆուտբոլիստները այս խաղերում հանդես գալով՝ ռիսկ են անում վնասվածքներ ստանալ:

Նշեմ, որ Սան Մարինոյի ֆուտբոլը ամբողջապես սիրողական մակարդակի է: Պատմության մեջ Սան Մարինոյի հավաքականը ընդամենը 1 հաղթանակ է տոնել՝ 2004 թվականին Լիխտենշտեյնի հետ ընկերական խաղում, 1-0 հաշվով: Սան Մարինոյի թիմերն էլ եվրագավաթների մրցաշարերում տոնել են ընդամենը 1 հաղթանակ. 2013 թվականին «Տրե Պենեն» պատասխան խաղում հաղթել է մեր Գյումրիի «Շիրակին» 1-0 հաշվով, եւ այս հաղթանակից հետո աշխարհի ամենափոքր երկրներից մեկը համարվող Սան Մարինոյում (տարածքը՝ 61 քառակուսի կմ, բնակչությունը՝ 32 հազար մարդ) տոնական հրավառություն է տեղի ունեցել:

Ամեն դեպքում Մյուլերի եւ Ռումենիգեի խոսքերը վերածվել են ամենաիսկական քաղաքական սկանդալի: Սան Մարինոյի ֆուտբոլի ազգային հավաքականի մամուլի քարտուղար, համատեղությամբ նաեւ երկրի Օլիմպիական կոմիտեի անդամ Ալան Գասպերոնին ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Մյուլերին: «Դու չկարողացար գոլ խփել անգամ Սան Մարինոյի պես թույլ թիմին: Ֆուտբոլը միայն ձերը չէ: Այն Բեկենբաուերի կամ Ռումենիգեի սեփականությունը չէ եւ պատկանում է բոլոր նրանց, ովքեր սիրում են ֆուտբոլը: Գերմանացիները երբեք չեն փոխվում, չնայած պատմությունը նրանց անընդհատ սովորեցնում է, որ մեծամտությունը երբեք չի կարող դառնալ հաղթանակների երաշխիք», - գրել է Գասպերոնին:

Երեկ էլ Սան Մարինոյի կառավարությունն է պաշտոնական նամակ ուղարկել Գերմանիային՝ պահանջելով ներողություն խնդրել Մյուլերի եւ Ռումենիգեի խոսքերի համար: «Սան Մարինոն աշխարհին հայտնի է իր հյուրընկալությամբ: Մեր երկիրը համարվում է աշխարհի ամենահին հանրապետությունը: Գերմանացիների հայտարարությունները անընդունելի են, անհանդուրժելի, եւ մենք սպասում ենք ներողության», - հայտարարել է Սան Մարինոյի պետքարտուղար Թեոդորո Լոնֆերնինին:

Մյուս սկանդալը չի կրում քաղաքական բնույթ, բայց դարձել է եվրոպական մամուլի ծաղրի առարկա: Ադրբեջանի հավաքականը թեեւ արտագնա խաղում պարտվել է Հյուսիսային Իռլանդիայի ընտրանուն 0-4 հաշվով, բայց «ձեռնունայն» չի վերադարձել Բելֆաստից. ադրբեջանցիները իրենց հետ տարել են 12 հազար ֆունտ արժեքով 8 հեռուստացույց: Բրիտանական մամուլը նշում է, որ Ադրբեջանը հյուսիսիռլանդացիներին զարմացրել է ոչ թե ֆուտբոլի մակարդակով, այլ ահռելի ծախսերով: Ադրբեջանի հավաքականը Բելֆաստ է ժամանել շքեղ «Boeing 787 Dreamliner» երկշարժիչ ռեակտիվ լայնիրան ուղեւորային օդանավով, որը առաջին անգամ է վայրեջք կատարել Բելֆաստի օդանավակայանում: Խաղից հետո էլ օդանավի մեկնումը հետաձգվել է մոտ 8 ժամով. Ադրբեջանի հավաքականի մամուլի քարտուղարը հայտարարել է, թե իրենք չէին կարողանում հավաքել ֆուտբոլիստներին, որոնք այդ ընթացքում Բելֆաստի էլեկտրոնիկայի խանութներում գնումներ էին կատարում: 

Տպել
2631 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)