Թարս բուսնած տնտեսություն. Փողն էժանացել է, բայց...

Երեկ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նիստում որոշել է կրկին նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այդ որոշման արդյունքում տոկոսադրույքը նվազել է 0.25 տոկոսով եւ այսուհետ կկազմի 6.5 տոկոս:

Սա վերաֆինանսավորման ամենացածր տոկոսադրույքն է վերջին վեց տարվա ընթացքում: Այլ կերպ ասած, Հայաստանում փողը վերջին 6 տարվա ընթացքում երբեք այսքան էժան չի եղել, որքան՝ հիմա: Իսկ սա նշանակում է, որ հենց այդպիսի ցածր տոկոսով բանկերը, պատկերավոր ասած, կարող են վարկ վերցնել Կենտրոնական բանկից եւ վարկավորել տնտեսությանն ու բնակչությանն ավելի ցածր տոկոսներ ունեցող վարկերով, քան՝ այժմ:

Միայն այս տարվա ընթացքում ԿԲ խորհուրդը 7 նիստ է հրավիրել տոկոսադրույքի հարցով եւ այդ բոլոր նիստերի ընթացքում նվազեցրել տոկոսադրույքը: Հինգ անգամ ԿԲ խորհուրդը նվազեցրել է տոկոսադրույքը 0.25 տոկոսով եւ երկու անգամ` 0.5 տոկոսով: Այլ կերպ ասած, այս ողջ տարվա ընթացքում տոկոսադրույքի հարցում ԿԲ-ն իրականացրել է տոկոսադրույքի նվազեցման հետեւողական քաղաքականություն եւ անցած 11 ամսվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել է 2 տոկոսով:

Փողի էժանացման հիմնական նպատակը տնտեսության աշխուժացումն է: Տեսականորեն, եթե վարկերի տոկոսադրույքները ցածր են, ապա բիզնեսն ավելի է շահագրգռված վարկեր վերցնել, ընդլայնվել, արդիականանալ եւ այլն: Գործնականում, սակայն, իրավիճակը այլ է: Նույնիսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքի այսպիսի հետեւողական նվազեցումը չի հանգեցնում տնտեսության աշխուժացմանը: Բիզնեսին բանկերի  տված վարկերի տոկոսներն ամենեւին էլ համարժեք չեն նվազում: Համարժեք չեն նվազում նաեւ սպառողական վարկերի տոկոսադրույքները: Վարկերը շարունակում են մնալ շատ թանկ:

Ո՞րն է սրա պատճառը: Պատճառները բազմաթիվ են: Նախ հնարավոր պատճառներից մեկը թերեւս հենց Կենտրոնական բանկի «դանդաղաշարժությունն է»: Որպեսզի տոկոսադրույքի նվազեցումը տա իր ցանկալի արդյունքները, պետք է սպասել մի քանի ամիս: Այսինքն՝ այսօր նվազեցրած տոկոսադրույքը տեսականորեն իր ազդեցությունը կթողնի ոչ թե վաղը առավոտյան, այլ ամիսներ անց: Իսկ դա նշանակում է, որ այսօր տնտեսական աշխուժություն ունենալու համար պետք էր փողն էժանացնել, ասենք, ամռանը:

Ամբողջ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվում էր գների նվազում, ինչը հրաշալի հնարավորություն էր փողն էժանացնելու: Սակայն ԿԲ-ի երկչոտ քայլերն ազդակ չէին հաղորդում բիզնեսին, որ տոկոսադրույքների նվազեցման հետեւողական քաղաքականություն է վարվում, եւ բիզնեսն էլ կարողանար իր պլաններում հաշվի առնել դա:

Բացի դրանից, Կենտրոնական բանկը թերեւս չափազանց բարձր է պահում այսպես կոչված պարտադիր պահուստավորման տոկոսը: Որպեսզի բանկը ձեզ 10 միլիոն դրամի վարկ տա, պարտադրված է դրա 18 տոկոսը, այսինքն՝ 1.8 միլիոն դրամ տանի-դնի Կենտրոնական բանկի «նկուղում»: Սա սահմանափակում է բանկերի ռեսուրսները եւ թանկացնում վարկերը: Իհարկե, ընդամենը 2 տարի առաջ այդ ցուցանիշը 24 տոկոս էր, հետո՝ 20 տոկոս, սակայն հիմա գործող 18 տոկոսն էլ է շատ  բարձր:

Բայց ստեղծված իրավիճակի համար միայն Կենտրոնական բանկին մեղադրելը, թերեւս, այնքան էլ արդար չէ: Խնդիրը մեր ամբողջ տնտեսության մեջ է: Եթե կոպիտ արտահայտվենք, ապա ԿԲ-ի կողմից նույնիսկ զրոյական տոկոսադրույք սահմանելու դեպքում մենք հաստատ չենք ունենա երկնիշ կամ եռանիշ աճեր: «Խորհուրդն արձանագրում է, որ տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, ինչպիսին է արդյունաբերության եւ գյուղատնտեսության ճյուղերի աճի տեմպերի դանդաղումը»,- նշված է տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Ավելի պարզ լեզվով ասած, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը շատ դանդաղ են աճում, կամ կարելի է ասել՝ նույնիսկ չեն աճում: Եվ դա փողի էժանացման ընթացքում:

Այլ կերպ ասած, խնդիրները շատ ու շատ ավելի խորն են, քան ԿԲ-ի «դանդաղկոտությունը»: Նախ Հայաստանում ոչ մի կերպ չեն մեղմվում եւ առավել եւս չեն վերանում տնտեսության զարգացման առաջ կանգնած հիմնական խոչընդոտները: Խոսքը, իհարկե, տնտեսության չափազանց կենտրոնացվածության, կամ ինչպես ասում ենք՝ մոնոպոլիաների, կոռուպցիայի, հովանավորչության, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման մասին է:  Այսպիսի խոչընդոտների առկայության պայմաններում վարկերի տոկոսադրույքների նվազումը ցանկալի արդյունք չեն կարող տալ այսպես թե այնպես:

Մասնավորապես, դրանից կօգտվեն առաջին հերթին հենց նույն մոնոպոլիաները, որոնք ավելի էժան ֆինանսական ռեսուրսներ կարող են ներգրավել: Դրա արդյունքում էլ ավելի կմեծանա նրանց մրցակցային առավելությունն ավելի փոքր բիզնեսի նկատմամբ: Եվ ինչպես ցույց է տալիս փորձը, այդ մոնոպոլիաները գերանարդյունավետ տնտեսվարողներ են, քանի որ նրանց եկամուտները ձեւավորվում են հիմնականում ներքին շուկայում իրենց ապրանքներն ու ծառայությունները վաճառելու շնորհիվ: Ունենալով հսկայական ռեսուրսներ, նրանք ի վիճակի չեն արդիականանալ, իրականացնել տեխնոլոգիական ներդրումներ եւ դուրս գալ արտաքին շուկաներ:

Ու դեռ հարց է, թե ԿԲ-ի կողմից բանկերին տրվող ցածր տոկոսով վարկերը կհանգեցնե՞ն արդյոք այդ նույն բանկերի կողմից բիզնեսին տրվող վարկերի տոկոսների էական նվազմանը: Վարկերը Հայաստանում թանկ են նաեւ այն պատճառով, որ բանկերն էական ռիսկեր են տեսնում եւ որեւէ բիզնես վարկավորելիս անպայման հաշվի են առնում դա ու չափազանց զգուշավոր են:

Մի խոսքով, մեր տնտեսության վիճակը շարունակում է վատանալ, չնայած տեսական բոլոր նախադրյալները կան, որ այն պետք է աշխուժանա: Մասնավորապես, փողը էժանանում է, իսկ մեր տնտեսվարողները, պաշտոնական տվյալներով, շարունակում են գրավել Եվրասիական տնտեսական միության 180 միլիոնանոց շուկան:

Տպել
3334 դիտում

Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը

Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:

Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել

ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով

Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին

Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել

91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել