Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուղենիշը՝ «Համեստ, քայլ առ քայլ»

«Համեստ լինենք ու առաջ գնանք քայլ առ քայլ»,- Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման ավարտից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի այս խոսքերը պետք է դառնան հայկական ֆուտբոլի առաջիկա տարիների ուղենիշը: 

Ուղիղ 1126 օր՝ 2013 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ 2016 թվականի նոյեմբերի 11-ը, Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակ չէր տոնել ընտրական խաղերում եւ, բնականաբար, այս ընթացքում շատ շատերի մեջ կորել էր հավատը մեր ֆուտբոլի, ազգային հավաքականի նկատմամբ:

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երեւանում վերջապես հաղթանակ տոնեց եւ այն էլ միգուցե ամենադրամատիկը, էմոցիոնալը մեր թիմի պատմության ընթացքում: 1-ին կեսից հետո պարտվելով 0-2 հաշվով, 2-րդ կեսում Հայաստանի ընտրանին Արտակ Գրիգորյանի եւ Վարազդատ Հարոյանի գոլերի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակի ավարտից 5 վայրկյան առաջ Գեւորգ Ղազարյանի գոլը հաղթանակ բերեց մեր թիմին:

«Ֆանտաստիկ հանդիպում ստացվեց: Ոչ ոք չէր սպասում, որ 0-2 պարտվելուց հետո կարող ենք 3-2 հաշվով հաղթել, բայց մենք հավատում էինք դրան: Ձայնիցս կզգաք, որ շատ ուրախացանք, որովհետեւ 3 տարի հաղթանակ չէինք տարել պաշտոնական խաղերում: Այս հաղթանակը շատ կարեւոր է մեզ համար»,- խաղից հետո հայտարարել է մեր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Իր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց՝ խաղի ընթացքում պարտվելով 0-2 հաշվով, կրկին Գեւորգ Ղազարյանի գոլի շնորհիվ հաղթեց վերջին վայրկյաններին (հիշենք 2013 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած Չեխիա-Հայաստան 1-2 խաղը), 2013 թվականի հուլիսի 11-ին Դանիայի հետ խաղից հետո (4-0) առաջին անգամ ընտրական խաղերում մեր թիմը կարողացավ 3 գոլ խփել: Բոլոր առումներով Հայաստան-Չեռնոգորիա խաղը ստացվեց դրական, չափազանց զգացմունքային եւ, իհարկե, մարզական բախտն էլ, առանց որի չի լինում հաղթանակ, այս անգամ մեր կողմից էր:

Անգամ Հայաստանի առաջնությունում տարվա ընթացքում 1-2 գոլ խփող Արտակ Գրիգորյանը Չեռնոգորիայի հետ խաղում ֆանտաստիկ անցում կատարեց եւ գոլի հեղինակ դարձավ, պաշտպան Վարազդատ Հարոյանն իր առաջին գոլը խփեց ազգային հավաքականի կազմում (Լեհաստանի հետ խաղում գոլի հեղինակը, համաձայն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հաղորդագրության, Մարկոս Պիզելին է), Գեւորգ Ղազարյանն անցկացրեց միգուցե լավագույն խաղը Հայաստանի հավաքականի կազմում:

Մեր թիմի նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին հաջողվեց հաղթել նորամուտի խաղում, ինչի շնորհիվ իսկապես փոխվեց մթնոլորտը մեր ֆուտբոլի շուրջ: Ֆուտբոլում, ընդ որում, պատահական գրեթե ոչինչ չի լինում, եւ սխալ է կարծել, թե հաղթանակը զուտ դրական էմոցիաների, Արթուր Պետրոսյանի հաղորդած դրական լիցքերի շնորհիվ էր:

Չեռնոգորիայի դեմ խաղին նախապատրաստվելու ընթացքում մեր մարզչական շտաբը ուղղակի հսկայածավալ աշխատանք է կատարել. հատիկ առ հատիկ ուսումնասիրվել էին մրցակցի բոլոր ֆուտբոլիստների ուժեղ եւ թույլ կողմերը, որակները, Չեռնոգորիայի խաղային հնարավոր սխեմաները: Մեր թիմի ֆուտբոլիստներն ամբողջական ինֆորմացիա էին ստացել մրցակցի մասին, անգամ թե Չեռնոգորիայի որ ֆուտբոլիստը, որ ոտքով է խաղում եւ այլն: Մեր թիմի մարզիչները մանրամասն բացատրել էին ֆուտբոլիստներին, թե ինչպես խաղալ խաղային ցանկացած դրվագում, որ գոտիները փակել:

Մեծ հաշվով, առանց նման աշխատանքի՝ ժամանակակից ֆուտբոլում հնարավոր չէ հաջողության հասնել, եւ այս աշխատանքը կատարել էին մեր բոլոր նախկին մարզիչները նույնպես, անգամ՝ ձախողվածները: Բայց Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբին հաջողվել էր այդ ինֆորմացիան «հասցնել» մեր ֆուտբոլիստներին, որոնք էլ իրենց հերթին կարողացել էին ամբողջապես «մարսել» այն:

Իհարկե, չի կարելի է պնդել, թե մեր թիմն իդեալական ֆուտբոլ խաղաց: Ակնհայտ էին խնդիրները պաշտպանությունում, եղավ կատարելապես ձախողված հատված 1-ին խաղակեսում, երբ 2 գոլ բաց թողեցինք եւ դեռ կարող էինք 3-րդը բաց թողնել: Տարոն Ոսկանյանը եզրային պաշտպանի դիրքում, մեղմ ասած, համոզիչ չէ, իսկապես հերոսական խաղ անցկացրած Արտակ Գրիգորյանից հնարավոր չէ յուրաքանչյուր խաղում նման որակներ սպասել, վատ մարզավիճակում էր ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանը, Գոռ Մալաքյանը դեռ պատրաստ չէ բարձր մակարդակի խաղերի եւ այլն:

Իհարկե, ամենակարեւորը մեր առաջատարի՝ Հենրիխ Մխիթարյանի մարզավիճակն է: Մխիթարյանը անցկացրեց հավաքականում իրեն ոչ բնորոշ՝ միջին մակարդակի խաղ: Հանդիպման ընթացքում երկրպագուներից մեկը, հայհոյելով «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, բղավեց՝ «Էս ինչ ես արել Հենոյի հետ, արա»: Մխիթարյանի գործողություններում չկար նախկին վստահությունը, արագությունը, սրությունը: Բայց անգամ այս պարագայում խաղադաշտում Հենրիխի լինելը արդեն իսկ մեծ չափով օգնեց մեր թիմին:

Ակնհայտ էր, որ Չեռնոգորիայի թիմի ֆուտբոլիստների միակ նպատակը Մխիթարյանին չեզոքացնելն էր. ցանկացած դրվագում, խաղադաշտի ցանկացած վայրում, երբ գնդակը հայտնվում էր մեր ավագի մոտ, մրցակցի միանգամից 3-4 ֆուտբոլիստներ իսկույն շրջապատում էին նրան: Նման դեպքերում խաղային ազատություն են ստանում խաղընկերները, եւ Արտակ Գրիգորյանի անցումը հենց նման իրավիճակի հետեւանք էր. Չեռնոգորիայի բոլոր ֆուտբոլիստները ուշադիր հետեւում էին Մխիթարյանին, իսկ Գրիգորյանը այդ ընթացքում կատարեց իր ֆանտաստիկ անցումը:

Ընտրական հաջորդ հանդիպումը մեր թիմն անցկացնելու է արդեն 2017 թվականին. մարտի 26-ին Երեւանում հյուրընկալելու ենք Ղազախստանին: Այս ընթացքում Արթուր Պետրոսյանը իր մարզչական շտաբով մեծ աշխատանք ունի կատարելու: Լեհաստանի հետ խաղի վերջին վայրկյաններին բաց թողած գոլի «պարտքը» մեզ վերադարձվեց, եւ հաջորդ խաղերում հաղթանակի կարող ենք հասնել արդեն միայն եւ միայն շատ ավելի լավ, կազմակերպված խաղի շնորհիվ: Չեռնոգորիայի հետ խաղում հաղթանակը վերադարձրեց հավատը հավաքականի նկատմամբ, հույս առաջացրեց ապագայի հանդեպ եւ պետք է այն իրականացնել տքնաջան աշխատանքի միջոցով, առանց մեծամեծ իլյուզիաների, անմիտ թվաբանական հաշվարկների: «Համեստ լինենք ու առաջ գնանք քայլ առ քայլ»՝ ինչպես ասում է Արթուր Պետրոսյանը:

Հ. Գ. Մեր խմբում կայացած մյուս խաղերում Լեհաստանը արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթել է Ռումինիային, իսկ Դանիան սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթել է Ղազախստանին: Կայացած 4 տուրերից հետո առաջատարը Լեհաստանն է՝ 10 միավոր, 2-րդ տեղում է Չեռնոգորիան՝ 7 միավոր, ապա Դանիան՝ 6 եւ Ռումինիան՝ 5  միավորով: Հայաստանը ունի 3 միավոր եւ ընթանում է նախավերջին տեղում, իսկ Ղազախստանը հավաքել է 2 միավոր:  

 

Տպել
4048 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ