Ինչ կապ ունի Բիլ Գեյթսը ՀՀ բանակի գեներալների հետ

15/11/2016 schedule12:45

Ազգային ժողովում այսօր շարունակվում է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին հատուցում տալու վերաբերյալ նախագծի քննարկումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն օրինագծի հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանին հարց ուղղեց, թե ինչու չեն հրավիրում ԼՂՀ նախկին պատգամավոր Վահան Բադասյանին եւ նրանից հարցնեն ունեցած տեղեկությունները բանակից կատարված թալանի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին պատկանող գործարանն ուռճացված գներով հաց է մատակարարում բանակին եւ ահռելի գումարներ աշխատում: Իսկ երեկ շարունակելով նույն թեման՝ Բադասյանը հավելել էր, թե իրավապահ մարմիններն ինչո՞ւ իրենից չեն հարցնում` ով, ինչքան եւ որտեղից է գողանում:

«Կամ ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն անդրադառնում: Դուք չորրորդ իշխանության ներկայացուցիչ եք, չէ՞: Իմ ասածը տպելու եք չէ՞, որ ֆեոդալ գեներալները բանակից գողանում են մեծ գումարներ: Պարտավոր են, չէ՞ դատախազությունը, քննչական կոմիտեն պարզել այդ ամենը»,- armtimes.com-ի հետ զրույցում հարցրել էր Վահան Բադասյանը:

Կորյուն Նահապետյանը, պատասխանելով Նաիրա Զոհրաբյանին կամ Վահան Բադասյանին, հայտարարեց, որ եթե փաստեր կամ կոնկրետ դեպքեր գիտեք, ինքներդ հրապարակեք կամ դիմեք իրավապահ մարմիններին:

«Համաձայն եմ, որ պիտի լինի լիակատար վստահություն այս համակարգի նկատմամբ: Բայց մենք չենք կարող ապրիորի խոսել՝ չունենալով բավարար հիմքեր»,- հակադարձեց Կորյուն Նահապետյանը:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից հետո զբաղեցրած պաշտոններից ազատվեցին բազմաթիվ բարձրաստիճան սպաներ: Ինչո՞ւ նրանք պաշտոնանկ արվեցին, եթե դրան չհետեւեց հատուցում կամ քրեական պատասխանատվություն: «Որքան ինձ հայտնի է, նրանք Բիլ Գեյթսը չեն կամ TT ոլորտում հայտնագործություն չեն արել, ապա որտեղի՞ց նրանց այդ հարստությունը»,- հարցնում էր պատգամավորը:

Կորյուն Նահապետյանը նորից նույն ոճով պատասխանեց, որ պատասխանատվությունը միայն քրեական պատասխանատվություն չի ենթադրում: Եւ, որ նրանք ազատվել են ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կամ թերանալու համար: Իսկ քրեական պատասխանատվության դեպքում էլ պետք է բավարար հիմքեր լինեն:

«Ինչ վերաբերում է առանձին ծառայողների ունեցվածքին, ապա նրանք դա ներկայացնում են իրենց գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագրերում, և ես հիմքեր չունեմ կասկածելու դրանց, քանի դեռ հակառակն ապացուցված չէ»,- եզրափակեց Կորյուն Նահապետյանը:

Եկեք ցուցակագրենք Պաշտպանության նախարարության նախկին ու ներկա պաշտոնյաների անուններն, այցելենք նրանց տներն ու գույքագրենք իրենց ունեցվածքը»,- հակադարձեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Պարոն Նահապետյան, փաստեր եք ուզում, դուք իրավաբան եք եւ պետք է հասկանաք, բա այդ մարմինների գործն ի՞նչ է, որ փաստեր եք ուզում: Լրագրողներին էլ եք այդպես պատասխանում: Եղեք անկեղծ, ասեք չգիտեմ: Ժողովրդին գործ տվող եք դարձնում: Չե՞ք կարծում, որ այդպիսով անվստահություն եք ավելացնում»,- իր հերթին հարցրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

Տպել
2080 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին