Սեյրան Օհանյանը դեռ չի որոշել. ՀՀԿ-ում սպասում են

Armtimes.com-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

- Պարոն Շարմազանով, մամուլում պարբերաբար քննարկվում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետագա գործունեության հարցը, այսօր էր շրջանառվում էր այն հարցը, որ նա լինելու է ՀՀԿ-ի ցուցակում, ի՞նչ կասեք այս մասին:

- Խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի որեւէ հարց կուսակցության գործադիր մարմինը չի քննարկել: Խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը կքննարկենք ամանորից հետո: Հիմա զբաղված ենք կուսակցական համագումարով. ամեն ինչ իր տեղին ու ժամանակին. դանդաղ շտապեք:

- Տեղեկություններ ունեք՝ արդյոք եղե՞լ է Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան հանդիպում:

- Նախ տեղեկություններ չունեմ, եւ հետո տեղեկատվական բյուրոյի նախագահ չեմ, որ իմանամ՝ թերթերին պատմեմ: Կուսակցության գործադիր եւ խորհրդի նիստերում ձեր նշված հարցերը չեն քննարկվել:

- Կարիք չկա՞ թույլ չտալ, որ երկար տարիներ պաշտպանական ոլորտը ղեկավարած անձին ընդդիմությունն իր դաշտը տանի:

- Սեյրան Օհանյանն  այն անձը չէ, որ ընդդիմությունն իրեն կարողանա տանի կամ բերի. Արցախի հերոս է, հարգանքի արժանի անձնավորություն է, ու չեմ կարծում, որ այն անձն է, որ ընդդիմությունն ասի՝ արի տանեմ: Նա բավականին փորձված, կշռադատված գործիչ է, երկար տարիներ աշխատել է ՀՀ-ի ու Արցախի պաշտպանության նախարար, ժամանակը կգա՝ իր որոշումը կկայացնի: Սեյրան Օհանյանին չեմ հանդիպել, չգիտեմ իր պլանների մասին: Սեյրան Օհանյանն ինքը պետք է որոշի՝ ուր գնա, ուր մնա, այն բացառապես իր իրավունքն է: Մենք ո՛չ քննարկում ենք, ո՛չ էլ՝ խառնվում: Երբ Սեյրան Օհանյանը կխոսի, ամեն ինչ պարզ կլինի, բայց դեռ չի խոսել, ի՞նչ եք աժիոտաժ սարքել:

- Այդ դեպքում, ինչո՞ւ է պարբերաբար իր անունը շրջանառվում, վերջերս էլ Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցության հետ էր կապվում իր անունը:

- Պարբերաբար իմ անունն էլ, այլ մարդկանց անուններ եւս տարբեր թերթերում կարող են շրջանառվել, բայց դա չի նշանակում, որ իրականության հետ կապ ունի: Քանի դեռ մարդը ոչինչ չի ասել իր անելիքների մասին, ես ի՞նչը գնահատեմ: Երբ պարոն Սեյրան Օհանյանը խոսի, միգուցե մեր կարծիքն արտահայտենք: Անկախ անձից՝ ո՛չ Շարմազանովի, ո՛չ Տարոն Մարգարյանի, ո՛չ Հովիկ Աբրահամյանի, ո՛չ Արմեն Աշոտյանի, ո՛չ Գալուստ Սահակյանի հետ կապված որեւէ հարց չենք քննարկել. բոլոր հարցերը կքննարկենք համագումարից հետո:

Պարոն Շարմազանով, չասեք՝ ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ. ամեն դեպքում ցանկություն չկա՞, որ Օհանյանը ձեր թիմում լինի:

-Մենք ցանկություններով չենք առաջնորդվում, այլ պետական շահի գերակայությամբ:

- Լավ, պետական շահը չի՞ առաջնորդում, որ զինված ուժերը երկար տարիներ ղեկավարած գործիչը լինի իշխանության ներսում:

- Իշխանության ներսում կամ դրսում լինելու մասին որոշումը պետք է կայացնի  ժողովուրդը՝ ընտրությունների արդյունքով: Պարոն Օհանյանն ինքը կորոշի իր անելիքը:

Տպել
3199 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել