Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացմանը

12/11/2016 schedule13:45

Հանրապետության Նախագահն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են շուրջ 400 գիտակ՝ 23 երկրից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Միջոցառումը կազմակերպվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» Ակումբների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ և իրականացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո:

Առաջնությանը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, մասնակցում են հանրահայտ գիտակներ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը, Անդրեյ Կոզլովը և այլ հանրահայտ գիտակներ: Հայաստանի Հանրապետությունը առաջնությանը ներկայացված է հինգ թիմով: Աշխարհի առաջնություններ մինչ այժմ կազմակերպվել են Ռուսաստանում, Իսրայելում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում:

Նախքան միջոցառման մեկնարկը՝ Հանրապետության Նախագահը թեյի սեղանի շուրջ կարճատև հանդիպում է ունեցել առաջնությանը մասնակցող թիմերի ներկայացուցիչների հետ:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքն է հղել մասնակիցներին:


Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի 14-րդ աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հարգելի՛ աշխարհի առաջնության կազմակերպիչներ, մասնակիցներ,

Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ հենց մեր երկրում է անցնում 14-րդ աշխարհի առաջնությունը:
Այս դահլիճում բազմաթիվ ծանոթ դեմքեր կան: Մենք նախկինում անձամբ հանդիպելու առիթ չենք ունեցել, բայց ձեզնից շատերին ես ճանաչում եմ, քանի որ հանդիսանում եմ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի վաղեմի երկրպագու:

Իմ փոքր ծննդավայրում՝ Ղարաբաղում, ինչպես և նախկին, բայց այն ժամանակ դեռ միասնական Խորհրդային Միության բազմաթիվ այլ շրջաններում, մենք շատ ուշադիր նայում էինք այդ զարմանալի հեռուստածրագիրը: Այդպես մենք ոչ միայն հետևում էինք ձեր գերող խաղին, այլ նաև իմանում էինք նոր հրատարակվող գրքերի մասին:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղն այսօր Հայաստանում վայելում է նույն համբավը: Ես ձեզ շնորհակալ եմ նրա համար, որ դուք ձեր խաղով և ձեր օրինակով տարածում եք գիտելիք ու հետաքրքրություն մարդկության ձեռքբերումների նկատմամբ:

Ես համոզված եմ, որ ցանկացած երկրի ամենամեծ ու կարևոր ռեսուրս հանդիսանում է մարդը. հենց մարդը, ով ուսումնասիրում է ու արարում, երազում է ու ստեղծագործում, պայքարում է և դարձնում այս աշխարհն ավելի լավը:

Այն լարվածությունը, որով դուք բոլորի աչքի առջև որոնում եք ճիշտ պատասխանը, արժանի է խորին հարգանքի: Դա գերազանց օրինակ է երիտասարդ սերնդի համար: Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ երիտասարդները վստահ լինեն, որ բոլոր խնդիրները լուծելի են՝ պարզապես հարկավոր է տրամադրվել հետևողական, կոլեկտիվ, լարված և ռացիոնալ աշխատանքի:

Թույլ տվեք ևս մեկ անգամ ջերմորեն ողջունել ձեզ բոլորիդ մեր երկրի գեղեցկագույն անկյուններից մեկում՝ հիասքանչ Ծաղկաձորում: Ես հույս ունեմ, որ դուք ոչ միայն լարված կխաղաք, գուցե, ես սխալվեցի՝ կմրցակցեք, այլ նաև կծանոթանաք մեր երկրին, Հայաստանի պատմությանն ու մշակույթին: Եթե ձեզ դուր գա, մենք հաճույքով կանցկացնենք և՛ 15-րդ, և՛ 16-րդ առաջնությունները:

Մաղթում եմ ձեզ բոլորիդ լավ տրամադրություն և հաջողություն:

Թող ուժեղագույնները հաղթեն արդար պայքարում:

Գիտեք, մի քանի տարի առաջ, երբ մենք դպրոցական պարտադիր ծրագրի մեջ ներառեցինք շախմատը, իհարկե, մենք ունեինք շատ փաստարկներ, բայց ինձ շատ դուր եկավ մեր վաստակավոր շախմատիստներից մեկի, օլիմպիական չեմպիոն Սմբատ Լպուտյանի կողմից հնչեցված փաստարկը: Նա ասում էր, որ շախմատը սովորեցնում է արդար հաղթել և արդար պարտվել: Ես շատ կուզենայի, որ այս խաղի մասին ևս միշտ լիներ այդ կարծիքը:

Շնորհակալություն:

Տպել
1941 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին