ՀՀԿ-ական գյուղապետն ընդդեմ դատախազի. համայնքի ղեկավարը դիմել է Սերժ Սարգսյանին

Արարատի մարզի Այգեստան համայնքի ՀՀԿ-ական ղեկավարը դժգոհում է, որ իր ղեկավարած համայնքի բնակիչների մի մասը հողի հարկերը չեն վճարում, իսկ այդ պատրվակից օգտվում է մարզի դատախազներից մեկը՝ գյուղացիներին տրամադրելով գյուղապետի դեմ: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը՝ նշելով, որ երբ ընտրվել է համայնքի ղեկավար, նախարարների եւ պաշտոնյաների մասին հոդվածներ է գրել: Նրա վերջին հոդվածը եղել է «Բուլկի Արամը կերավ 100 տուկ յոնջա»-ն, որտեղ իր դժգոհությունն է հայտնել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի այն ժամանակվա նախագահ Արամ Հարությունյանի գործունեությունից:

«Գյուղացիները չեն ուզում հողի հարկը վճարել, ո՞վ է մեղավոր: Ջրամատակարարումը նորմալ է արդեն 3-ից 4 տարի: Նախորդ տարի, որ անջրդի տարի էր, այդ պայմաններում մարզպետարանը բերեց պոմպ դրեց Ազատ գետի ջրամբարում եւ ջուրը հանեցին եւ դաշտերը չչորացան»,- ասաց Սոկրատ Հովսեփյանը նշելով, որ համայնքի բնակիչներից մոտ 500-ն իրեն են ընտրել որպես համայնքի ղեկավար, իսկ պարտվող թեկնածուներից Հակոբ Հասրաթյանը, որը 46 ձայնով պարտվել էր, համայնքի բնակիչներին տրամադրում է վերընտրված գյուղապետի դեմ: «Պարտվող թեկնածուն պետք է իմանա ինքն ով է: 5 տողանի թելադրություն թելադրեք, եթե 5 տողում 20-ից ավելի սխալ չի անի, ես պատրաստ եմ իմ տեղն իրեն զիջել»,- ասաց Սոկրատ Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ իր ղեկավարած գյուղում մոտ 700 տնտեսություն կա, որոնց խնդրել է ամեն ամիս 1000 դրամ հարկ վճարել: 2013 թվականին իրենց համագյուղացի Արմեն Կարապետյանը, որը դատախազ է, 648 հազար դրամի չվճարած հարկ ուներ: Գյուղապետը դիմել է նրան, որպեսզի այդ վճարումն անի, սակայն դատախազը չի վճարել: Գյուղապետը սպառնացել է նրան, որ եթե չվճարի հարկերը, ապա դատախազի վարքի մասին գրություն կուղարկի գլխավոր դատախազին: Դրանից հետո 440 հազար դրամը վճարել է, իսկ 200 հազարը՝ ոչ: «Այդ օրվանից ես դարձել եմ իր թշնամին: Այդ ամեն ինչն անում է ինքը: Ինձ ասում են, որ ես նախկին դատախազ եմ, բայց իր թիկունքն ուժեղ է»,- ասաց Սոկրատ Հովսեփյանը՝ նշելով, որ Արմեն Կարապետյանի հարցով արդեն դիմել է Սերժ Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Տպել
2895 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար