Հայտնի է բենզինի նոր ներկրողը. Կարեն Կարապետյանի գալով նա մուտք գործեց շուկա

ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, որ Հայաստան բենզին ներկրողների ցանկում հոկտեմբեր ամսից ավելացել է եւս մեկը: Այս կազմակերպությունը «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն է: «Ես մշտապես ասել եմ, որ բենզինի ոլորտը գտնվում է մեր ուշադրության ներքո: Այո, վերջին մի քանի տարիներին այնտեղ երկու խոշոր ներմուծողներ են եղել, հոկտեմբերից նոր ընկերություն է հայտնվել՝ «Մաքս պետրոլը» որը սկսել է Ռուսաստանից ու Ռումինիայից մեծ քանակությամբ բենզին ներկրել, ինչը փաստում է այն մասին, որ շուկայում խոչընդոտներ չկան»,- ասել էր Արտակ Շաբոյանը:

Հասկանալու համար, թե ի՞նչ կազմակերպություն է «Մաքս պետրոլ»-ը նախ փորձեցինք համացանցի բաց աղբյուրներից օգտվել: Բացի մեր հրապարակումից ուրիշ որեւէ կայքում «Մաքս պետրոլ» անվանումը չհանդիպեցինք: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում այս կազմակերպությունը գրանցվել է 2016 թվականի սեպտեմբերի 5-ին, այն ժամանակ, երբ խոսվում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին եւ նոր կառավարություն ղեկավարի ամենահավանական թեկնածուն էր համարվում Կարեն Կարապետյանը:

«Մաքս պետրոլ»-ի միակ հիմնադիրը Պատրիկ Աճեմյանն է, որն իր աշխատանքային ուղին սկսել է «Հերմես» ՓԲԸ-ից՝ աշխատելով որպես  ֆինանսական գծով տնօրեն (2002 թ.): 2002 թվականից առ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսական» ֆակուլտետի «Ֆինանսներ» ամբիոնի ասիստենտ է: 2004-2005 թվականներին էլ աշխատել է ՀԷՑ-ում:

Պարզվում է, Պատրիկ Աճեմյանը «Մաքս պետրոլ»-ը հիմնադրել եւ գրանցել է այն վայրում, որտեղ ապրում է: Այսինքն՝ իր տանը, քանի որ ՓԲԸ-ի վկայականում կազմակերպության գործունեության իրականացման հասցեն նա նշել է նույն վայրը:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 100 հազար դրամ, որն էլ կազմում է 100 սովորական բաժնետոմս, իսկ մեկ բաժնետոմսի անվանական արժեքը սահմանված է 1000 դրամ:

«Մաքս պետրոլ»-ի գործադիր մարմնի ղեկավարը, տնօրենը Պատրիկ Աճեմյանն է: Մեր զրույցում նա ասաց, որ արտերկրում է եւ միայն մի քանի օրից Հայաստանում կլինի եւ կպատասխանի մեր հարցերին:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Հայաստանի բենզինի շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում «Ֆլեշ» եւ «ՍՊՍ» ընկերությունները: Մինչ օրս որեւէ ընկերության չի հաջողվել մեծածավալ ներկրումներ կատարել Հայաստան, իսկ «Մաքս պետրոլ»-ի հայտնվելն իր հետ բազմաթիվ հարցեր է առաջացրել:

Տպել
19101 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն