Ադրբեջանի սպասումները Թրամփից «հիմք ունեն»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շնորհավորական նամակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ցույց է տալիս Ադրբեջանի հետ Թրամփի ունեցած «ստվերային հարաբերությունների փաստը»:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Ալիեւն իր շնորհավորական նամակում խոսել է Հայաստանի կողմից «բռնազավթած ադրբեջանական շրջանների մասին».

«Այլապես Ալիեւն իրեն թույլ չէր տա այդպիսի խնդիրների հիշեցնել, այս կտրվածքով իհարկե մտահոգիչ է: Եկեք հիշենք, որ Հանրապետական կուսակցության պաշտոնավարման շրջանում ԱՄՆ-ի դիրքորոշումը, նավթագազային ֆակտորով պայմանավորված, ավելի հակված էր դեպի Ադրբեջան ինչի արդյունքն էին մասամբ Մադրիդյան սկզբունքները»,-ասաց Սաֆարյանը:

Սաֆարյանի համար զարմանալի է ԱՄՆ-ի հայկական  որոշակի շրջանակների «ոգեւորությունը» Թրամփի հաղթանակով պայմանավորված.

«Երբ դժվար չէր կանխատեսել, թե ինչ է նշանակում ԱՄՆ-ի համար ե՛ւ ՀՀԿ-ի ղեկավարումը, որն ավանդաբար կարեւորել է Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, եւ ճիշտ  հակառակը՝ Դեմոկրատական կուսակցությունն իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ-ի դերը բարձրացրեց՝ Իրանի հետ կնքած համաձայնությունների հետ համատեքստում»,-ասաց նա:

Փորձագետն ամեն դեպքում մտահոգություն տեսնում է Դոնալդ Թրամփի՝ ադրբեջանական օլիգարծների հետ ունեցած անձնական կապերով պայմանավորված.

«Այս համատեքստում իհարկե մտահոգիչ է այն, որովհետեւ Ադրբեջանը փորձելու է Թրամփի բիզնեսի կապերը օգտագործել՝ Ղարաբաղյան խնդրում ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու առումով»,-մանրամասնեց Ստյոպա Սաֆարյանը:

Մեր հարցին՝ Ադրբեջանի սպասումները ԱՄՆ-ից արդարացվա՞ծ են, Սաֆարյանը մանրամասնեց՝ ոչ թե արդարացված, այլ «հիմք ունեն».

«Բայց թերեւս Թրամփի անձնական կապերն ու առեւտրային մտածողությունը կարող են հետեւանքներ ունենալ»,-ասաց նա:

Տպել
2765 դիտում

Շահագործման է հանձնվել Մ1-Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ճանապարհահատվածը

Հայաստանում ձերբակալվել է ռուս հատուկջոկատային Բելյանկինի սպանության գործով հետախուզվող անձը

Եկատերինբուրգում փորձել են պայթեցնել Պուտինի ավտոշարասյունը

Զինվորը կրակել է մարտական դիրքի ավագի ուղղությամբ․ ժամեր անց հայտնաբերվել է վերջինիս դին․ նոր մանրամասներ

Հայկական եւ ասորական համայնքները Լոս Անջելեսում ստորագրել են համագործակցության հուշագիր

ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում կանցկացնի

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ (լուսանկարներ)

2019 թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում գործարքներն աճել են 11.1 %-ով

Մենք շարունակում ենք ասֆալտին փռելու գործողությունները. Վալերի Օսիպյան

Նարեկ Սարգսյանը ՀՀ տարածքը հատել է որպես Սարգսյան, թե հետո ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել. Վալերի Օսիպյան

Մոսկվայում ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին

Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ ՔԿ նախագահին պարգևատրել է մեդալով

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված է, շուտով կներկայացնենք մեր բոլոր հաջողությունները. ոստիկանապետ

Դատական իշխանության առջև ծառացած մարտահրավերները չափազանց էական են․ ԲԴԽ նախագահ

13 անշարժ գույք, 598 մլն դրամ, 152 հազար դոլար. Միհրան Պողոսյանը 5 անշարժ գույք է թաքցրել

Մխիթարյանը մասնակցեց «Ռեալի» դեմ խաղին. «Արսենալը» պարտվեց (տեսանյութ)

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում կինը հոսանքահարվել եւ տեղում մահացել է

Երեւանում ինքնասպան է եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը

Իջևանում անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի․ հետախուզվողների թիվն ավելացել է մեկով․ ՔԿ

Կրթության նախարարությունը կոչ է անում ՀԱՕԿ-ին զերծ մնալ բռնցքամարտի մասին խնդրահարույց նախաձեռնություններից