Քլինթոնն իր կողմնակիցներից ներողություն է խնդրել նախագահական մրցավազքը տանուլ տալու համար

09/11/2016 schedule21:10

ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտված դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն իր հետընտրական առաջին ելույթում հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը հաջողությամբ կիրականացնի երկրի կառավարումը:

«Ես արդեն շնորհավորել եմ Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ և հանուն մեր երկրի բարգավաճման համատեղ աշխատելու առաջարկ արել: Հուսով եմ, որ նա հաջողությամբ կիրականացնի երկրի կառավարումը», - ասել է Քլինթոնը:

Նա նաև իր կողմնակիցներից ներողություն է խնդրել նախագահական մրցավազքը տանուլ տալու համար:

«Գիտեմ, թե որքան ցավալի է ձեզ համար, քանի որ նույնքան ցավալի է այդ պարտությունը նաև ինձ համար: Սակայն այժմ գործելու ժամանակն է: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա մեր երազած ԱՄՆ-ն կառուցելու գործում», - եզրափակել է Քլինթոնը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը: Վերջինիս հաղթանակը շատերի համար անսպասելի է եղել, քանի որ անցկացված հարցումների մեծ մասի արդյունքները կանխորոշում էին դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաղթանակը: Չնայած, որ Քլինթոնը մի փոքր ավելի շատ ձայն է (59 միլիոն 59 հազար 121 քվե) ստացել, քան Դոնալդ Թրամփը (58 միլիոն 935 հազար 325 քվե ), բայցևայնպես, ամերիկյան ընտրական օրենսդրության առանձնահատկությունների պայմաններում վերջինս ստացել է 279 ընտրիչի աջակցություն: Այնինչ, նախագահ ընտրվելու համար բավական է Ընտրիչների կոլեգիայի 538 անդամներից 270-ի աջակցությունը:

Տպել
1608 դիտում

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Ատելության քարոզի հեռահար նպատակները

Լոռու մարզի Սարալանջ գյուղի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր

Հրդեհ Խաշթառակ գյուղում. այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ

Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երն այցելել են Արցախի Ռազմական ոստիկանություն, ՔԿՀ եւ զինհոսպիտալ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարաների համար, 656 բեռնատար կա կուտակված

Որեւէ ուժ Հայաստանում բռնապետություն հաստատելու ռեսուրս չունի

Կեղծ ահազանգ. «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

ԱԳ նախարարությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Իրան այցելելուց

8 բալանոց երկրաշարժ՝ Իրանում. ցնցումները զգացվել են Հայաստանի տարածքում

Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան