«Ռուս-ամերիկյան հարաբերությունների մթնոլորտն այլ կլինի». Ալեքսանդր Կարավաեւ

Armtimes.com-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կարավաեւը.

- Պարոն Կարավաեւ, որքանո՞վ էր սպասելի Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում:

- Սոցիոլոգիան որպես գիտություն, այնքան էլ կատարյալ չէ, որ կանխատեսումներն իրական լինեն, եւ իհարկե, անակնկալներ լինում են, չնայած քարոզչության վերջին շրջանում նկատելի էր, որ Թրամփն առաջատար է: Արդյունքներից հետո կարծում եմ, որ Թրամփը որոշակի շփոթության մեջ է հայտնվել: Իհարկե, նա խելացի մարդ է եւ ֆենոմենալ հաջողությունների է հասել բիզնեսում, սակայն հիանալի հասկանում է ռեալ քաղաքականության մեջ չի կարող իրականացնել բոլոր այն քայլերը, որ նախընտրական շրջանում ասել է:

- Արդյունքների հրապարակվելուց անմիջապես հետո Հիլարի Քլինթոնը զանգահարել ու շնորհավորել է Թրամփին՝ ընդունելով սեփական պարտությունը: Ձեր կարծիքով, ՀՀ-ի եւ ՌԴ-ի նման երկրներում հնարավո՞ր են նման ընտրություններ, երբ պարտվողն անմիջապես շնորհավորում է:

- Դե, մենք ապրում ենք հետխորհրդային տարածքում, ԱՄՆ-ի հետ տարբեր քաղաքական մշակույթների կրողներ ենք, պետք է սովորել այդ մշակույթը, երբ պարտվելուց հետո կարող են իրար ձեռք սեղմել՝ հանուն երկրի ապագայի:

- Ես նկատի ունեմ ոչ թե քաղաքական մշակույթի խնդիրը, այլ ընտրություններ՝ ժողովրդավարության տեսանկյունից, կարո՞ղ են լինել մեր երկրների նման երկրներում:

- Դե... ուղիղ ասեմ, որ չունեմ այդ հարցի պատասխանը:

- Ի՞նչ եք կարծում, Թրամփի ընտրվելը ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա ինչպե՞ս կարող է ազդել:

- Դեռ վաղ է խոսել ազդեցությունների մասին: Դա կախված է նրանից, թե ինչքանով կհամապատասխանեն իր նախընտրական խոսքերն ու ռեալ քաղաքականությունը, սակայն մեկ բան հստակ է՝ մթնոլորտն այլ կլինի: Թե ինչ կլինի հետո, մի հարց է, որի պատասխանը դեռ չկա,  բայց, իհարկե, մեզ համար գլխավոր հարցը պատժամիջոցներից ազատվելն է:

- Ըստ Ձեզ՝  պատժամիջոցները կկրճատվե՞ն կամ հնարավո՞ր է չեղարկվեն:

- Դե, իհարկե: Այն ժամանակ Օբամայի ադմինիստրացիան ավելացնում էր պատժամիջոցների ցանկը՝ ինչ-որ փոքր ընկերություններ, առանձին ազգանուններ, որոնք Կրեմլի կամ ուկրաինական իրադրության հետ կապ են ունեցել: Եթե Սպիտակ տունը հրաժարվի նման քաղաքականությունից, արդեն իսկ հարաբերությունների վերականգման ազդակ կլինի:

- Արդյունքների հրապարակումից հետո նախագահներից, կարծես թե, առաջինը Վլադիմիր Պուտինն է շնորհավորել: Կարելի՞ է ասել, որ Կրեմլը եւս տոնում է հանրապետական թեկնածուի հաղթանակը:

- Տեղեկությունները, որ Մոսկվան փորձել է աջակցել Թրամփին, որեւէ կերպ չի հիմնավորվել, բայց հասկանալի է նաեւ, որ որոշ ռուս գործարարներ կարող էին խորհուրդ տալ Վլադիմիր Պուտինին սատարել Թրամփին: Ինչպես «Ալֆա» ընկերության սեփականատերը, որը բիզնեսի մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ում: Պուտինը ոչ ուղղակի, բայց ասել է, որ եթե ԱՄՆ-ն դիրքորոշումը փոխի ՌԴ-ի նկատմամբ, իհարկե, այդ հարաբերությունների վիճակն ավելի լավ կլինի. անշուշտ այդ խոսքերը հղված էին Թրամփի հասցեին, այլ ոչ թե՝ Քլինթոնի:

Տպել
9474 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ