Հունիսից գազը նորից կթանկանա եւ ինչո՞ւ էր Վլադիմիր Գասպարյանը ծիծաղում վարչապետի վրա

Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն իրար հերթ չտալով լուծում են բոլոր այն խնդիրները, որոնց բախվում են շարքային քաղաքացիներն իրենց առօրյա կյանքում: Առաջնահերթությունը նրանք են, որոնք այս կամ այն կերպ ազդում են քաղաքացիների գրպանի կամ ընտանեկան բյուջեի ձեւավորման վրա: Երեկ արդեն հստակ հայտարարվեց, որ գազի, էլեկտրաէներգիայի եւ բենզինի գներն առաջիկայում շոշափելիորեն նվազելու են:

Կարեն Կարապետյանը նշանակումից հետո կառավարության առաջին իսկ նիստում հանձնարարական տվեց ուսումնասիրել գազի գնի իջեցման հնարավորությունը: Այն ժամանակ արդեն պարզ էր, որ սակագների իջեցում է լինելու: Սա լուրջ քարոզչական քայլ է, որի արդյունքն իշխանական կուսակցությունը կվայելի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում:

Կարեն Կարապետյանը երեկվա նիստում խոսեց պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման մեխանիզմները կասեցնող օրենքների անհրաժեշտության մասին: Հայտարարեց, որ այն պաշտոնյաները, որոնց հայտարարագրած ունեցվածքը գերազանցում է եկամուտները, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, եւ պետք է ընդլայնվի նաեւ այն պաշտոնների շրջանակը, որոնց դեպքում ունեցվածքի հայտարարագրումը պարտադիր է: Մինչեւ 18 տարեկանների ծխախոտ գնելու եւ գիշերային ակումբներ հաճախելու խնդիրը բարձրացրեց: Հայտարարվեց մի շարք ԾԻԳ-երի լուծարման մասին, ինչի արդյունքում միլիոններ կխնայվեն: Այսինքն, միանգամից մի քանի սոցիալական խմբերի ականջ շոյող խոսքեր հնչեցին, եւ հոգ չէ` ինչը կիրականացվի, ինչը` ոչ:

Վարչապետը նաեւ անդրադարձավ ճանապարհատրանսպորտային ցավոտ խնդրին`արագաչափերին եւ կարմիր գծերին: Այս հարցում Սերժ Սարգսյանը վարչապետի հետ մրցավազքի մեջ էր մտել եւ նախօրեին  նույն խնդիրը քննարկեց ՀՀ ոստիկանապետի, Երեւանի քաղաքապետի, կառավարության անդամների հետ: Երեկ վարչապետը կրկնեց Սերժ Սարգսյանի հանձնարարականները:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին դա բավականին զվարճացրեց: Գասպարյանը  Կարապետյանի խոսքի ընթացքում լայն ժպտում էր, հետո փորձեց լուրջ դեմք ընդունել, ինչը լավ չստացվեց, հետո ցնցվելով ծիծաղեց: Իրականում ծիծաղելի էր այն ամենն, ինչ ասում էր վարչապետը, բայց ոստիկանապետը, կարծես թե, բովանդակության հետ խնդիր չուներ. նախորդ օրը, երբ նույն բանը Սերժ Սարգսյանն էր ասում, Գասպարյանը լուրջ կուլ տված նստած էր:

Սարգսյանն ու Կարապետյանը հանձնարարեցին այնպես անել, որ «Սեքյուրիթի դրիմ» եւ«Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունների ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետությանը փոխանցվի: Երկու օր է հանրությունը տարակուսանքի մեջ է: Ի՞նչ իմաստ ուներ սա եւ ինչպե՞ս է պետությունը մասնավոր ընկերություններից վերցնելու իրենց ֆինանսական հոսքերի կառավարումը:

Ոչ ոք չի ժխտում, որ արագաչափերի եւ կարմիր գծերի հետ կապված մեծ դժգոհություն կա: Այս մասին բազմիցս խոսվել է խորհրդարանում, փորձ է արվել հարցը մտցնել Սահմանադրական դատարան, քաղաքացիական ակտիվիստներն են ակցիաներ արել: Բայց մարդիկ դժգոհում էին բարձր եւ անարդյունավետ տուգանքներից, կարմիր գծերում կայանելու համար սահմանված գներից: Քանի որ համոզմունք կա, որ այս բիզնեսում նույնպես Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը 50 տոկոս մասնաբաժին ունի, հաճախ հնչում էր նաեւ նրա անունը, այն համատեքստում, որ քաղաքացիներին թալանում են Սաշիկին հարստացնելու համար:

Եվ ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը: Նա հաստատեց այս ամենը եւ հայտարարեց, որ այսուհետեւ այդպես չի լինի, իր եղբորը հարստացնելու փոխարեն՝ քաղաքացիներից հավաքագրված տուգանքները կուղղվեն բյուջե: Այլ բացատրություն չկա, թե ինչպես պետք է պետությունը մասնավոր ընկերության ձեռքից ֆինանսական կառավարումը վերցնի: Մասնագետները պնդում են, որ չեն էլ պատկերացնում, թե ինչպես է իրավաբանորեն դա հնարավոր:

Պետության համար գուցե դժվար է, բայց Սերժ Սարգսյանից կես խոսք կպահանջվի, որպեսզի եղբայրը հասկանա, որ հանուն 2017-ի ընտրությունների, պետք է հրաժարվի այդ եկամուտներից: Սարգսյանը սխալմամբ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազման դիվիդենտները զիջեց Կարեն Կարապետյանին եւ պետք էր դա որեւէ կերպ կոմպենսացնել: Այնուամենայիվ, «Սեքյուրիթի դրիմի» հետ այս ֆոկուսը երեւի չաշխատի: Միայն այն, որ իրենց գումարները չեն մտնելու Սաշիկի գրպանը, մարդկանց չի բավարարի:

Ուրիշ բան, եթե Սարգսյանը շարունակի սկսած գործը եւ օրինակ Սաշիկ Սարգսյանի խլած բիզնեսները վերադարձնի տերերին, կամ բոլոր բիզնեսներից նրա հիսուն տոկոս եկամուտներն ուղղի բյուջե: Կարելի է այլ քայլ անել: Օրինակ` մոտ ժամանակներս խորհրդակցություն տեղի ունենա Սամվել Ալեքսանյանի մասնակցությամբ եւ հանձնարարական իջեցվի, որ առաջիկա 5 ամիսներին բոլոր «Երեւան Սիթիներում» հացաբուլկեղենը, կաթնամթերքը, լվացքի եւ լողանալու նյութերը, ձեթը, կարտոֆիլը, վերմիշելն ու շաքարավազը 10-35 դրամով վաճառվեն: Ընդամենը մի քանի ամսով:

Գազի գինն էլ անժամկետ չի իջնում: ՀՀԿ պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը երեկ լրագրողներին ասել է, որ գների իջեցում նախատեսվում է հունվարից: «Վեց ամիս գազի գնի իջեցման որոշումը չի կարող փոխվել»,- ասել  է նա: Սա նշանակում է, որ վեց ամիս անց, այսինքն` հունիսին, երբ ընտրություններից հետո կյանքը նորմալ հուն վերադառնա, գազը նորից կթանկանա:

Տպել
18988 դիտում

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին