Նախընտրական կես քայլ. կարեւորը կարմիր գծերի տուգանքները նվազեն, գումարն ով ուզում է՝ ծախսի

Կարմիր գծերի եւ տեսախցիկների բիզնեսը պետականացնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը կես քայլ է, որը միգուցե նախընտրական արշավի ինչ-որ մի սկիզբ է, ինչպես հոսանքի ու գազի գինը իջեցնելու մասին հայտարարությունը:

Մեզ հետ զրույցում այսպիսի տեսակետ հնչեցրեց կարմիր գծերի դեմ ժամանակին պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը:

Հաշվի առնելով, որ մարդկանց մեծամասնությունը իրականում դժգոհ էր ոչ թե այդ բիզնեսի պետական լինելուց, այլ ապօրինի ու անտեղի տուգանքներից՝ Եփրեմյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք հասարակ քաղաքացու վրա այդ բիզնեսի պետականացումը որեւէ ազդեցություն ունենալու է:

«Հիմա ոնց որ մի քայլ արեց նախագահը՝ հրահանգելով, որ գանձվող տույժ ու տուգանքները մուտք արվեն քաղաքապետարանի բյուջե: Պետք է ռացիոնալ քայլերով առաջ գնալ եւ հաջորդ քայլերը կատարել: Պետք է, որ քաղաքապետարանի բյուջեն լցվի, բայց ոչ ժողովրդի գրպանից: Ամենուրեք կարմիր գծեր են քաշել: Նկարել են այնտեղ, որտեղ չի կարելի: Մարդը խաչմերուկին մոտ կարմիր գծերի վրա կանգնում է, տուգանվում է, որովհետեւ թեեւ այդտեղ կարմիր գիծ է, բայց չի կարելի խաչմերուկին շատ մոտ լինել»,- ասաց Եփրեմյանը՝ շարունակելով. «Բայց այստեղ առաջ է գալիս երկրորդ հարցը. ի՞նչ է լինելու այդ գումարների հետ, արդյո՞ք նվեր չեն տալու կարմիր գծերի տիրոջը, ինք էլ նորից լցնի պանամական օֆշորներ: Մենք դրա երաշխիքը չունենք: Այսինքն մեխանիզմը չի փոխվում, մենք չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Պետք է ասվի, որ ծառայություն մատուցող կազմակերպությունը ֆիքսված աշխատավարձ է ստանալու, ինչը երաշխավորելու է, որ նա շահագրգռված չլինի տուգանելու մարդկանց: Որովհետեւ խնդիրը ոչ թե գումարի տնօրինման, այլ տուգանքների ահռելի քանակի մեջ էր, եւ ճանապարհային ոստիկանությունը եւ «Սիքյուրիթի դրիմը» եւ քաղաքապետարանն ու «Փարքինգ սիթի սերվիսը» շահագրգռված էին, որ շատ մարդիկ տուգանվեն»:

Եփրեմյանը տեղեկացրեց, որ վաղը ասուլիս են հրավիրել եւ ներկայացնելու են նախադեպային դատական գործեր, իրենց քայլերը:

«Քաղաքացուն հետաքրքի՞ր է այդ գումարն ուր է գնում, քանի որ բյուջեն էլ են ուտում, մասնատում են, չենք հասկանում՝ բյուջեւից ինչ է մնում: Եթե այդ գումարներից գնա առողջապահության ֆոնդ, կենսաթոշակային ֆոնդ, ՊՆ-ին տրամադրեն, զենք առնեն՝ մեծ սիրով ժողովուրդը դիտավորյալ կտուգանվի, բայց ոչ ոք չի կարող իմանալ, թե այդ գումարները որտեղ են ծախսվում: Քաղաքապետարանը մի օրում կարող է ցույց տալ, որ 20 միլիոն դրամի սալյուտ է խփել ինչ-որ մեկի ծնունդին կամ ինչ-որ մեկը եկել է, կոնյակ են խմել մի օր 20 միլիոն դրամի»,- եզրափակեց Եփրեմյանը:

«Սիքյուրիթի դրիմ» ընկերության ղեկավարությունը չցանկացավ պատասխանել մեր հարցերին: Ընկերությունից մեզ փոխանցեցին, որ այսօր չեն ուզում խոսել:

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ ոստիկանապետին եւ Երեւանի քաղաքապետին հանձնարարեց «Սեքյուրիթի դրիմ», «Փարքինգ Սիթի Սերվիս» եւ «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցություններ վարել եւ 10-օրյա ժամկետում իրավական մեխանիզմններ մշակել նրանց գործառույթները, այդ թվում ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական եւ համայնքային կառույցներին:

Տպել
3277 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել