ՄԻՊ-ը՝ ուժային կառույցների հետ իր հարաբերությունների մասին

03/11/2016 schedule13:38

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց, որ ՄԻՊ-ի առաջնահերթություններից մեկը լինելու է զինծառայողների իրավունքների պաշտպանությունը:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում ՊՆ-ի հետ համագործակցությունն այդ հարցի շուրջ, Թաթոյանն ասաց.

«ՊՆ-ի հետ անհրաժեշտ է իրականացնել համագործակցություն եւ կարևոր աշխատանք տանել տարբեր հիվանդություններ ունեցող զինծառայողների, նրանց ազգականների դիմումների կամ մեր վերհանած պրոբլեմներին լուծումներ տալու ուղղությամբ։ Խոսքը վերաբերում է նաեւ համապատասխան իրավական ակտեր փոխելուն, անհրաժեշտության դեպքում՝ դրանք կարգավորելուն, սկսած օրինակ հաշմանդամության կարգ ստանալուց մինչև զինգրքույկ ձեռքբերելը»:

Մեր ճշտող հարցին՝ ձեզ թո՞ւյլ կտան ՊՆ-ի նման փակ կառույցի հետ նման ցավոտ հարցեր քննարկել, Թաթոյանը վստահեցրեց, որ ՊՆ-ի հետ համատեղ աշխատանք հնարավոր է, քանի որ այս դեպքում «հարցը չի վերաբերում ռազմական գաղտնիք պարունակող հարցերին»:

ՄԻՊ-ը հիշեցրեց, որ իրենց գործառույթն անձի իրավունքի պաշտպանությունն է, որի համար իրենք լիարժեք լիազորություններ ունեն եւ պատրաստ են համագործակցել ՊՆ-ի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ՄԻՊ գրասենյակին հատկացվող բյուջեն նվազել է 4.3 միլիոնով:

Լրագրողների դիտարկմանը, որ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դժգոհում էր բյուջետային հատկացումներից, մինչդեռ 2017-ի բյուջեով այն նվազել է, եւ ինքը չի դժգոհում, Թաթոյանը հստակեցրեց.

«Ֆինանսների նախարարությանը ներկայացվել են զգալի առարկություններ, ֆինանսական հատկացումների հետ կապված կան որոշակի անճշտություններ, որոնք արդեն ներառվելու են 2017 թվականի բյուջեի նախագծում»,-  ասաց նա:

«ԱԺ-ից հետո պետք է վերամշակվի, ընդամենը մի քանի ամսից կարծում եմ՝ ունենալու ենք նոր օրենսդրական լուծումներ, որտեղ կան աշխատավարձի բարձրացումներ՝ մեր աշխատակիցների համար սոցիալական երաշխիքների բարձրացում»,- ասաց նա:

ՄԻՊ-ը վստահեցրեց, որ իր աշխատակազմում կրճատումներ չեն կարող լինել, իսկ ինչ վերաբերում է բյուջեում կատարված կրճատումներին, ապա դրա հետ կապված ներկայացված են բոլոր առարկությունները՝ սկսած մարզային ստորաբաժանումների աշխատանքից, վերջացրած տարբեր ծրագրերի իրականացմամբ:

Թաթոյանի խոսքով՝ բոլորովին էլ համերաշխությամբ չի ընդունել այն հատկացումները, որոնք առաջարկվել են:

«Դուք պատկերացնո՞ւմ եք, ես այդպես ինչպե՞ս կարող էի աշխատել, հակառակը, ես սկզբունքային առումով բարձրացրել եմ աշխատակիցների չկրճատման հարցը եւ ոչ մի կրճատում չեմ արել: Ասել եմ, որ չեմ էլ անելու: Գրասենյակները եւս չենք փակելու, դեռ երկու մարզային ներկայացուցչություն էլ պետք է ավելացնել: Իմ սզբունքային մոտեցումն է. ՄԻՊ աշխատակիցը չպետք է ավելի ցածր վարձատրվի, քան որեւէ նախարարության աշխատող, կամ դատարանի աշխատակազմի աշխատող, բացառված է»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իշխանության կողմից ճնշումների չի՞ ենթարկվում, Արման Թաթոյանն ասաց, որ եղել են ՄԻՊ-ի համար բարդ ժամանակաշրջաններ, ինչպես հուլիսյան իրադարձությունները, երբ «Սասնա ծռեր»-ի անդամները գործողություններ էին կատարում Ոստիկանության գնդում, բայց այսօր բարդություններ չկան:

Հարցին՝ գուցե պատճառն այն է, որ իշխանության «ոտքը չի՞ տրորել», Արման Թաթոյանն ասաց.

«Նման կատեգորիաներով ես չեմ առաջանորդվում: Իմ խնդիրները համակարգային հարցերը, քաղաքացիների վերհանած խնդիրները լուծելն է»:

Տպել
1601 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին