Ի՞նչ գումարներ են ստացել հայկական թիմերը ՈւԵՖԱ-ից եվրագավաթներին մասնակցելու համար

Երեկ ֆուտբոլի եվրոպական գլխավոր կառույցը՝ ՈՒԵՖԱ-ն, հրապարակել է անցյալ՝ 2015-16 թթ. խաղաշրջանի Չեմպիոնների եւ Եվրոպա լիգաների մասնակիցների միջեւ գումարների բաշխման մասին տեղեկատվություն: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 32 մասնակից, ընդհանուր առմամբ, վաստակել են 1 միլիարդ 345 միլիոն եվրո՝ 315 միլիոն եվրոյով ավելի, քանի նախորդ մրցաշրջանում: Խմբային փուլ մտած յուրաքանչյուր թիմ ստացել է ֆիքսված 12 միլիոն եվրո, խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի կամ ոչ-ոքիի համար, փլեյ-օֆի յուրաքանչյուր փուլի համար նույնպես գումարներ են նախատեսված, իսկ հիմնական գումարները ձեւավորվել են հեռուստաշուկայի շնորհիվ:

Հետաքրքիր է, որ Լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալը» ամենեւին էլ ամենամեծ գումարն աշխատած թիմը չէ: Արքայական ակումբը 2015-16 թվականների մրցաշրջանի համար ստանալու է 80 միլիոն 67 հազար եվրո, եւ սա ընդամենը 2-րդ ցուցանիշն է: Իսկ ամենաշատ գումար ստանալու է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը թեեւ դուրս է մնացել Լիգայի կիսաեզրափակիչից, բայց հեռուստատեսային հեռարձակումներից ստացած գումարների շնորհիվ գերազանցել է անգամ Մադրիդի «Ռեալին»՝ 83 միլիոն, 850 հազար եվրո: Լիգայի եզրափակիչի մասնակից Մադրիդի «Ատլետիկոն» վաստակել է «ընդամենը» 69 միլիոն 665 հազար եվրո եւ նույն հեռուստաշուկայից ստացած գումարների հաշվին զիջում է անգամ քառորդ եզրափակիչ չհասած իտալական «Յուվենտուսին» (76 միլիոն): Լիգայի խմբային փուլի մասնակիցներից նվազագույն գումարը ստացել է միայն պարտություններ կրած Իսրայելի «Մաքքաբին»՝ 16, 7 միլիոն եվրո:

Եվրոպա լիգայի հաղթող իսպանական «Սեւիլիան» աշխատել է ընդհանուր առմամբ 35,1 միլիոն եվրո (21,2՝ Չեմպիոնների, 13,9՝ Եվրոպա լիգաներից) եւ այս ցուցանիշով զիջում է եզրափակիչի մասնակից անգլիական «Լիվերպուլին»՝ 37,8 միլիոն եվրո: Պատճառը բնականաբար հեռարձակումներից ստացված գումարներն են:

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է նաեւ այն թիմերի եկամուտները, որոնք չեն կարողացել նվաճել խմբային փուլի ուղեգիր: Այս շարքում են նաեւ հայկական թիմերը. հիշեցնեմ, որ նախորդ մրցաշրջանում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», ինչպես նաեւ Եվրոպա լիգայում հանդես եկած Գյումրիի «Շիրակը» եւ «Ալաշկերտը» կարողացան հաղթահարել 1-ական փուլ, իսկ ահա արդեն գոյություն չունեցող «Ուլիսը» Եվրոպա լիգայի խաղարկությունից դուրս մնաց նախնական առաջին իսկ փուլից հետո: Համաձայն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հաշվետվության՝ նախորդ 2015-16 թվականների մրցաշրջանի համար մեր չեմպիոն «Փյունիկը» ստացել էր 750 հազար եվրո, իսկ Եվրոպա լիգայի մասնակիցներ «Ալաշկերտը» եւ «Շիրակը»՝ 410-ական, «Ուլիսը»՝ 200 հազար եվրո: Պրոֆեսիոնալ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար Հայաստանը ՈՒԵՖԱ-ից ստացել է նաեւ 395,6 հազար եվրո:

Ընդհանուր առմամբ, հայկական ակումբները միասին ՈՒԵՖԱ-ից ստացել են 2 միլիոն 165 հազար եվրո գումար: Եվրոպական անգամ միջին մակարդակի թիմերի համար այս թվերը, իհարկե, ծիծաղելի են, բայց բավական «տանելի» Հայաստանի համար: ՈՒԵՖԱ-ն հրապարակել է նաեւ ընթացիկ՝ 2016-17 թվականների մրցաշրջանում ակնկալվող գումարների չափերը եւ դրանց բաշխման մեթոդոլոգիան: Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ մեր թիմերը համեմատած նախորդ մրցաշրջանի հետ, ավելի մեծ գումարներ են ստանալու: Հիշեցնեմ, որ ամռանը Չեմպիոնների լիգայում հանդես եկած «Ալաշկերտը», Եվրոպա լիգայի խաղարկությունում հանդես եկած «Շիրակը» կարողացան մեկական փուլ հաղթահարել, իսկ Եվրոպա լիգայի մեր մյուս 2 մասնակիցները՝ «Փյունիկը» եւ «Բանանցը», մրցաշարից դուրս մնացին հենց առաջին փուլից հետո:

Տպել
2635 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին