Ասե՞լ են ակտիվիստներին իջեք կոշիկս համբուրեք, թե՞ չեն ասել. Զոհրաբյանը՝ ՄԻՊ-ին

03/11/2016 schedule12:35

ԲՀԿ խմբակցության ղեկակավար Նաիրա Զոհրաբյանը 2017 թվականի պետական բյուջեի քննարկմանը, դիմելով ՄԻՊ Արման Թաթոյանին, բարձրացրեց «Սասնա ծռեր» խմբի աջակիցների կալանավորումների մասին հարցը: Պատգամավորի խոսքով՝ շատ անգամ ցուցարարների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելն անիմաստ է եղել:

«Մի դեպքի՝ Տիգրան Մարգարյանի գործով աշխատեցինք իրար հետ: Այստեղ փակագծեր չբացենք, սակայն բացարձակ անիմաստ էր այդ երիտասարդի խափանման միջոցը փոխելը, ոչ միայն փոխելը, այլեւ հարազատներին տեսակցություն թույլ չտալը: Սակայն Տիգրանի նման բազմաթիվ քաղաքացիներ կային, ովքեր միայն ցույցերի մասնակից էին: Ես կուզենայի այս պահի ստատիստիկան նշեք՝ քանի՞սն են ազատության մեջ, որովհետեւ բացարձակ անարդար էր ցույցերի մասնակիցների նկատմամբ կատարածը»,- հարցրեց Զոհրաբյանը:

Պատգամավորը հիշեցրեց նաեւ, որ քաղաքացիներին անօրինական բերման էին ենթարկում, անգամ Խորենացի փողոցով անցնող մարդկանց ձերբակալում:

«Հիշում եք, որ ես Ձեզ դիմել էի նամակով մի քանի քաղակտիվիստների՝ Սանասարյան Դավիթի եւ ուրիշների համար, որոնց Ոստիկանության Դավթաշենի բաժնում փորձել էին նվաստացնել՝ ասելով, որ պետք է կոշիկները համբուրեն: Ձեր դիմումի համաձայն քրգործ էր հարուցվել, այս պահին այն ի՞նչ ընթացքում է»,- հարցեց նա:

Արման Թաթոյանը համաձայնեց, որ հուլիսյան իրադարձությունների ժամանակ եղել են դեպքեր, երբ առանց պատճառները պարզաբանելու մարդկանց բերման էին ենթարկել:

«Այն զեկույցը, որ ես պատրաստում եմ, այդ խնդիրներն արտացոլված կլինեն: Իմ կարծր մոտեցմամբ՝ կալանքը պետք է լինի բացառիկ միջոց եւ կալանքի դեպքում պետք է անհատական մոտեցման պայմաններում հիմնավորել, թե ինչու օրինակ, կքննարկվի անձի կողմից գործի քննությունը խոչըդոտելու հարցը, փախուստի դիմելու հարցը եւ այլն: Այս գործերով, թե որքան են ազատ արձակվածները չեմ կարող ասել, քանի որ պետք է դիմել իրավասու մարմնին, բայց հիմա մենք հարցումներ ենք արել այդ մարմիններին, որպեսզի վիճակագրությունը զեկույցում համապարփակ ներկայացնենք»,- ասաց Թաթոյանը:

Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի եւ Անդրանիկ Ասլանյանի հետ կապված միջադեպին, ՄԻՊ-ն ասաց, որ գործը ՀՔԾ-ում է,  սակայն իրենք լրացուցիչ հարցում են ուղարկել քրեական վարույթի ընթացքի մասին տեղեկանալու համար:

«Այս պահին միայն կարող եմ ասել, որ գործը շարունակում է քննվել»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ մի քանի ամիսը պետք է բավարար լիներ ՀՔԾ-ի համար պարզելու, թե նշյալ բաժնում իրավապահ համակարգի աշխատակիցներն ինչ գործունեություն են ծավալել.

«Ասե՞լ են ակտվիստներին իջեք կոշիկս համբուրեք, թե՞ չեն ասել: Խնդրում եմ իրար հետ հասկանանք այս խնդիրը, որովհետեւ չեմ կարծում, որ այս գործում ինչ-որ հատուկ ու բարդ նախաքննություն պետք է տարվի՝ հասկանալու, այս նվաստացման ռիտուալն արվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց ԲՀԿ ղեկավարը:

Տպել
1892 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել