«Շատ մարդ է խաբնվել իմ հայացքին». նախարար

02/11/2016 schedule17:32

Գյուղացիներին հատկացվող դիզվառելիքի եւ պարարտանյութի գումարները ոչ թե նվազել են, այլ պարարտանյութի արժեքն է նվազել:

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«Բացի դա, մեր ֆերմերային տնտեսությունների կողմից կա 1 մլրդ կուտակված պարտք գյուղնախարարությանը կամ բյուջեին: Այս պարտքերի հարցը մենք պետք է որոշենք, թե ինչ ենք անում, քանի որ որոշ դեպքերում, երբ մենք համոզված ենք, որ եղել է չարաշահում ու անվանական գիտենք՝ ի՞նչ եւ ինչո՞ւ է կատարվել, դիմել ենք դատարան»,- ասաց նա:

Հարցին, թե չարաշահումներն ինչ կարգի են եղել, քանի որ մամուլում կային հրապարակումներ, որոնց համաձայն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր կողմից են եղել՝ Աբրահամյաններին պատկանող հողերի համար, նախարարը պատասխանեց, որ նախկին դեպքերի համար ինքը որեւէ բան ասել չի կարող ասել.

«Ցանկացած բան կարող է լինել Հայաստանում, դրա համար էլ ասում եմ՝ անվանական ուսումնասիրում ենք ցուցակները, որպեսզի հասկանանք՝ ո՞վ է պարտք, ի՞նչ վիճակում է, ուսումնասիրություն անենք եւ ներկայացնենք»,- ասաց նախարարը:

Նախարարը վստահեցրեց, որ եթե բացահայտվի չարաշահումներում պաշտոնատար անձինք են ներգրավված եղել, միեւնույն է՝ օրենքի համաձայն կշարժվեն: Դիտարկմանը, որ նախարարի պատասխանը փոքր-ինչ անվստահ էր, նախարարը կատակեց.

«Որտե՞ղ տեսաք անվստահություն, տենց շատ մարդ է խաբնվել իմ հայացքին»:

Գյուղատնտեսության նախարարը պատասխանելով հարցին, որ ՀՀ-ում գյուղատնտեսական կոոպերացիաները չեն աշխատում, սակայն օրենք ընդունում են և փորձում զոռով առաջ տանել, պատասխանեց, որ ինքը դեմ է զոռով առաջ տանելուն:

Նրա խոսքով՝ կողմ է բացառապես բանակցելու ճանապարհով հարցը կարգավորելու եղանակին:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ հայկականի անվան տակ թուրքական լոլիկ է արտահանվել, որի մասին ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, նախարարն ասաց, որ հարցը կուսումնասիրեն՝ չնայած առաջին անգամ էր լսում այդ մասին.

«Ինձ համար կարեւորն այն է, որ լոլիկ չի մնացել, արտահանումն աճել է: Նոր ջերմոցներ կկառուցվեն, քանի որ պոտենցիալ կա: Ինձ համար կարեւորը գյուղատնտեսության զարգացումն է, իսկ մնացած հարցերով թող իրավապահ մարմինները զբաղվեն»,- ասաց նա:

Տպել
1961 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց