Ինձ հետաքրքրում է, որ գինը նվազել է, մնացածն այս պահին չի հետաքրքրում. նախարար

02/11/2016 schedule15:28

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հարցրեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, թե ի՞նչ միջոցներով է սուբսիդավորվելու ջերմատների համար գազի գնի 17 տոկոս իջեցումը։

«Ինձ հետաքրքրում է, որ գինը նվազել է, մնացածն այս պահին չի հետաքրքրում»,-պատասխանեց նախարարը եւ շարունակեց.

«Ես ուրախ եմ, որ գինը նվազել է, եւ ջերմատների համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել։ Այսօր ջերմատնային տնտեսությունները Հայաստանում շատ չեն։ Սա կնպաստի դրանց շատացմանը։ Համոզված եմ, որ համապատասխան գերատեսչություններն այդ հաշվարկն արել են ու կներկայացնեն»,- ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ մտահոգություն հայտնեց, որ Ջրային պահպանության պետական կոմիտեն ներառվել է Էներգետիկայի եւ բնական պաշարների կազմում՝ հիշեցնելով, որ «10 տարի պայքարել են, որ այն լինի գյուղնախարարության կազմում: Պատգամավորը նաեւ հարցրեց, թե սուբսիդավորվելո՞ւ է պարարատանյութերի եւ վառելիքի գումարները, քանի որ շատ գյուղացիներ եւ ֆերմերներ պարտք են մնացել:

Այս հարցի առնչությամբ նախարարն արձագանքեց, որ այն խնդիր է, եւ քննարկում են պարտք ունեցող գյուղացիների ու ֆերմերների անվանական ցուցակները ստանալու հարցը:

Նախարարի խոսքով՝ պարտքը ստանալու համար որոշ դեպքերում դատարան են դիմել, եւ ներկա պահին չի էլ կարող ասել, թե ինչքանով է պարտքը վերադարձնելի:

«Շատ ժամանակ տեսնում ես այդ մարդուց բան էլ չկա վերցնելու»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Ջրային տնտեսության պետական կոմիտեին, նախարարն ասաց, որ երբ ինքը եկել է, այդ որոշումն արդեն իսկ եղել է:

«Կարեւորն այն է, թե ինչպես ենք իրար հետ աշխատում, եթե հարց կա, զանգում եմ, հարցը լուծում ենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ծրագրերին,  գյուղատնտեսության նախարարն ասաց, որ ոչ միայն վարկերը, այլ դրամաշնորհային ծրագրերը բացահայտ պետք է հայտարարեն, թե ում է տրվում: Նախարարը նաեւ ասաց, որ մեկ ամիս է աշխատում է, եւ ինքն էլ դեռ ամբողջությամբ չգիտի թե ինչ ծրագրեր կան, ինչ մնաց «հասարակ ֆերմերն» իմանա, ուստի կաշխատեն հրապարակային:

Տպել
22501 դիտում

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը

էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Գրավն ունակ չէ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք սպառնում են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում․ Տիգրան Եգորյան

Ում է ձեռնտու թիրախավորել սաուդյան նավթը. ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

«Բարեփոխելով աշխարհը». Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Շաբաթ օրը երգչախումբը փողոցում է փորձ արել, քար լռություն եւ անտարբերություն է տիրում. Հեքեքյան

Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Պաշտպանի արձագանքը՝ տարածված տեսանյութին

Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած.

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք