Լեւոն Արոնյանը կայուն տեղ է զբաղեցնում ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան երեկ հրապարակել է շախմատիստների ամենամսյա հերթական վարկանիշային աղյուսակը. 2016 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2795 վարկանիշով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Հրապարակված աղյուսակում հաշվի է առնված հոկտեմբերի սկզբներին Մոսկվայում ավարտված աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի արդյունքները: Հիշեցնեմ, որ այդ մրցաշարում Արոնյանը տոնեց 1 հաղթանակ, ոչ-ոքի ավարտեց 8 պարտիա եւ զբաղեցրեց 3-րդ տեղը: «Մրցաշարում իմ խաղից գոհ եմ, իսկ արդյունքից՝ ո՛չ: Կարծում եմ՝ գոնե կես միավոր ավելի պետք է հավաքեի, քանի որ դիրքերը, որ ստացել էի, շատ լավն էին», - «Armtimes.com»-ի հետ զրույցում Արոնյանը այսպես էր բնութագրել իր ելույթը Տալի հուշամրցաշարում (http://www.armtimes.com/hy/article/95057):

Միգուցե հենց այդ «կես միավորը» չբավականացրեց մեր շախմատիստին իր վարկանիշով կրկին սուպերգրոսմայստերական՝ 2800-ի շեմն անցնելու համար: Ամեն դեպքում 2015 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին արձանագրված անկումից հետո (Արոնյանի վարկանիշն այդ ժամանակ իջավ մինչեւ 2765, եւ հայ շախմատիստը 2009 թվականից հետո առաջին անգամ դուրս մնաց ուժեղագույն շախմատիստների լավագույն տասնյակից) Արոնյանը կամաց կամաց բարձրացնում է վարկանիշը եւ կայուն տեղ զբաղեցնում ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում՝ արդեն 5-րդ ամիսն է, ինչ Լեւոնը 5-րդն է աշխարհում:

Ընդհանուր առմամբ, երեկ հրապարակված վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում աննշան փոփոխություններ են կատարվել: Հիշատակման է արժանի թերեւս հնդիկ շախմատիստ Պենտալա Հարիկրիշնայի առաջխաղացումը. առաջին անգամ կարիերայի ընթացքում 30-ամյա Հարիկրիշնան լավագույն տասնյակում է: Մեծ առավելությամբ աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: 2011 թվականի հուլիսից անընդմեջ Կառլսենն առաջինն է աշխարհում: Ներկայացնեմ 2016 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ուժեղագույն շախմատիստների լավագույն տասնյակն ամբողջությամբ.

1. Մ. Կարլսեն            (Նորվեգիա)      2853
2. Ֆ. Կարուանա        (ԱՄՆ)             2823
3. Մ. Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա)       2811
4. Վ. Կրամնիկ           (Ռուսաստան)   2810
5. Լ. Արոնյան            (Հայաստան)     2795
6. Ու. Սո                   (ԱՄՆ)             2794
7. Վ. Անանդ             (Հնդկաստան)   2779
8. Հ. Նակամուրա        (ԱՄՆ)            2779
9. Ս. Կարյակին          (Ռուսաստան)   2772
10. Պ. Հարիկրիշնա     (Հնդկաստան)   2768

Հայաստանցի շախմատիստներից լավագույն հարյուրյակում են Վլադիմիր Հակոբյանը (2675), Սերգեյ Մովսիսյանը (2672) եւ Գաբրիել Սարգսյանը (2667): Միջին վարկանիշով Հայաստանն աշխարհում 8-րդն է եւ զիջում է Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Չինաստանին, Ուկրաինային, Հնդկաստանին, Ֆրանսիային եւ Ադրբեջանին: 

Կանանց վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Հու Յիֆանը (Չինաստան): Լավագույն եռյակում են նաեւ Ժու Վենժունը (Չինաստան) եւ Աննա Մուզիչուկը (Ուկրաինա): Մեր Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 34-րդ, Լիլիթ Մկրտչյանը՝ 37-րդ տեղը:

Տպել
2349 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ