«Կենսաթոշակների բարձրացման համար բյուջեում պայմանական լրացուցիչ 30 միլիարդ չի գտնվել»

2017 թվականի պետական բյուջեի նախագծով կենսաթոշակների, նպաստների եւ նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ:

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Անհրաժեշտ միջոցները, որոնք նախատեսվել են 2017 թվականի բյուջեի նախագծում, ինչպես նախորդ օրը ֆինանսների նախարարն հնարավորություն ուներ ամբողջական ներկայացնելու, ըստ ոլորտների բաշխվել են: Պետական բյուջեի 30 տոկոսից մի փոքր ավելին ուղղված է սոցիալական պաշտպանության ոլորտին: Նույնիսկ մի փոքր ավելի, քան նախորդ տարի»,- ասաց  նախարարը:

Դիտարկմանը, որ նախորդ տարի հայտարարել էիք, որ այս տարի ավելի վատ է լինելու, եւ այն իրականացավ, հիմա ի՞նչ սպասելիքներ կան, նախարարն ասաց, որ իր կարծիքով բնակչության կենսամակարդակը բարձրանալու է:

«Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա ծրագրի շրջանակներում, այն բոլոր ծրագրերն ու ուղղությունները, որոնք ներկայացված են, պիտի նաեւ սոցիալական բեռի թեթեւացման բերեն»,- ասաց  նա:

Ճշտող հարցին՝ քանի՞ տոկոսով կմեղմվի սոցիալական բեռը, նախարարն ասաց, թե նման տոկոսներ նշել տեղին չէ: Նախարարը վստահեցրեց,  որ սոցիալական պաշտպանության ոլորտը եղել եւ լինելու է միշտ առաջնային:

«Հաջորդ տարվա բյուջեի նախագծում երեսուն միլիարդ պայմանական լրացուցիչ միջոց չի գտնվել կենսաթոշակների բարձրացման համար»,- ասաց Ասատրյանը:

Հիշեցմանը, որ նախորդ տարի էլեկտրաէներգիայի եւ գազի սակագնի բարձրացմամբ պայմանավորված, կառավարությունը սոցիալապես անապահով ընտանիքներին որպես աջակցություն տրամադրեց հազարական դրամ, այժմ խոսվում է առաջիկայում սակագների վերանայման մասին,  հնարավո՞ր է կառավարությունը հատկացվող հազարական դրամները հետ վերցնի, Ասատրյանը պատասխանեց.

«Ես նշեցի, որ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում 1.1 միլիարդ լրացուցիչ գումար հատկացված է բնակչության կենսամակարդակի ավելացմանը»:

Ինչ վերաբերում է երիտասարդ ընտանիքների համար նախատեսված առանց կանխավճարի բնակարանով ապահովելու ծրագրին, Ասատրյանն ասաց, որ այն եղել է ոչ թե ծրագիր, այլ պարզապես աշխատանքային քննարկում, ինչն էլ շարունակվում է:

 

Տպել
22413 դիտում

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը

էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Գրավն ունակ չէ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք սպառնում են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում․ Տիգրան Եգորյան

Ում է ձեռնտու թիրախավորել սաուդյան նավթը. ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

«Բարեփոխելով աշխարհը». Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Շաբաթ օրը երգչախումբը փողոցում է փորձ արել, քար լռություն եւ անտարբերություն է տիրում. Հեքեքյան

Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Պաշտպանի արձագանքը՝ տարածված տեսանյութին

Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած.

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք