Դրսում համայն սփյուռքի նախագահ՝ Հ. Հակոբյան, ներսում՝ թոշակառուների նախարար՝ Ա. Ասատրյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտը «կատաստրոֆայի շեմին է»:

Այս մասին 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց Արամ Մանուկյանը՝ դիմելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին.

«Եւ մենք՝ ԱԺ-ն, եւ դուք, քաղաքականություն մշակող մարմին ենք, խնդրին պետք է ավելի գլոբալ նայենք, բայց ինչ դուք ներկայացնում եք, միջոցառումներ են, իսկ դաշտը որտեղ աշխատում եք, կատաստրոֆայի շեմին է»,- ասաց նա:

«Եթե մենք 3 մլն բնակչություն դեպքում ունեինք 500-600 հազար թոշակառու, ապա դա կազմում էր մոտ 22 տոկոս, ապա առկա բնակչության պայմաններում այդ դաշտ դառնում 33 տոկոս, այսինքն ՝ դաշտը մեծանում է, սպառողական մասը քչանում: Դաժան իրականություն: Գործունեության դաշտն այնքնան է թուլանում, որ գները բարձրանում են, իսկ արտագաղթում է հատկապես արտադրող մասը, ՀՀ-ում մնում է այն հատվածը, որը ձեր դաշտում է»,- ասաց Մանուկյանը:

«Այսօր ՀՀ-ում ամենաշատը ձեր մասն է, դրսում՝ Հրանուշն է Հակոբյան, որը դառնալու է համայն սփյուռքի նախագահ, իսկ դուք կդառնաք թոշակառուների նախարար, տակն ուրիշ բան չի մնալու»,- ասաց Արամ Մանուկյանը:

Մանուկյանի համոզմամբ՝ առանց ռադիկալ փոփոխությունների «պայթյուն» է սպասվում.

«Ռազմավարությունը ո՞րն է, որ դեմոգրաֆիկ, աշխատանքային ներքին լուրջ մարտահրավերին առաջ Կառավարությունն ու ԱԺ-ն ծրագիր են մշակում»,- հարցրեց պատգամավորը:

Նախարարը պատասխանեց, որ աղքատության, գործազրկության եւ, ընդհանրապես, սոցիալական բեռի թեթեւացման լուծումը տնտեսության աճի, գործարար միջավայրի ակտիվությունն է:

«Այդ բոլոր մարդկանց համար, ովքեր բարիք են ստեղծում, հնարավորությունների լայնացում պիտի լինի, որ առավելագույն բարիք ստեղծվի երկրում, ինչն էլ սոցիալական նախարության միջոցով վերաբաշխվի հասցեատերերին, ովքեր իրենք չեն ստեղծում»,- ասաց նախարարը:

Նախարարը չհամաձայնեց պատգամավորի այն դիտարկման հետ, որ ծրագիրը միջոցառումներ են.

«Կարող եմ չհամաձայնել, սակայն հիմա կարեւորը դա չէ, այլ խնդիրն այն է, թե ինչ ռազմավարություն է որդեգրել Կառավարությունը, իսկ այս ամենը ներկայացված է Կառավարության ծրագրում, ինչը ենթադրում է համապատասխան պայմանների ստեղծում»,- ասաց նա:

Նախարարը խոսելով սոցիալական պաշտպանության ոլորտից, ասաց, որ խնդիրների կարգավորման համար ներդրված համակարգեր կան, որոնք առավելագույն հասցեական են դարձնում սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող միջոցների տրամադրումը: 

Տպել
2148 դիտում

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը