Պետական բյուջեի ավելի քան 30%-ը՝ սոցիալական պաշտպանության ծախսերին

2017 թվականի պետական բյուջեի ավելի քան 30%-ը կհատկացվի սոցիալական պաշտպանության ոլորտին:

Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Ֆինանսների առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

«Սոցիալական պաշտպանության ոլորտին 2017թ.-ին կհատկացվի 409 մլրդ դրամ»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝ կենսաթոշակների եւ թոշակների հատկացման համար նախատեսված է 248 միլիարդ 4 միլիոն դրամ:

«Այստեղ շեղում կլինի այն տրամաբանությունից, որը դրված է հաշվարկների հիմքում, բայց հաշվի առնելով կենսաթոշակառուների եւ թոշակառուների թիվը՝ 451.900-ը, միջին ցուցանիշը կլինի շուրջ 42 000 դրամ»,- ասաց նա:

Նպաստների համար նախատեսվում է տրամադրել 79 միլիարդ դրամ: Տեղեկացնենք, որ ընդհանուր նպաստառուների թիվը 225 300 է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ հավելեց, որ սոցիալական պաշտպանվածության ոլորտում որոշակի միջոցների՝ շուրջ 1.1 միլիարդով ավելացումն ուղղված է ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ընտանեկան նպաստների բարձրացման ծրագրին:

Հիշեցնենք, որ օգոստոսին 1000 դրամով ավելացվել է նպաստների, ինչպես նաեւ զինծառայողների ընտանիքներին տրվող պարգեւների մասը:

Նախարարի խոսքով՝ 2017 թվականին երեխա ունեցող մինչեւ 24 տարեկան գործազուրկ կանանց աջակցության ծրագիր է լինելու, վերջիններիս տրվելու է մասնագիտացում ունենալու հնարավորություն, բնակարանների կարիքներ ունեցող առանձին անձանց՝ բնակարանի ապահովման աջակցման առանձին ծրագիր: Գործազուրկներին այլ վայրում աջակցության տրամադրման ծրագիրը, ըստ նախարարի, 100 տոկոսով է կատարվել:

«2017 թվականին էլ հատկացված բյուջեի ներքո այս քաղաքականությունը շարունակվելու է, նման կերպ այս ծրագրերում աշխատաշուկայում անմրցունակ անձինք են ընդգրկվում»,- ասաց նա:

Արտեմ Ասատրյանը խոսեց նաեւ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար տարվող աշխատանքներին՝ տեղեկացնելով, որոշակի վերլուծություններ են իրականացվում, ու առաջիկայում կառավարությունն իր ամբողջական մոտեցումները կներկայացնի.

«Շեշտադրումը սոցիալապես անապահով ընտանիքների մասով է հիմնականում գնում, որ այդ ընտանիքները կարողանան այդ մասով ունենալ նվազեցում, մենք քննարկում ենք նաեւ սոցիալապաես անապահով ընտանիքներ եզրույթը եւս, որտեղ հաշվառվում են այն ընտանքիները, ովքեր գտնում են, որ իրենք անապահով են»,- ասաց նախարարը:

Տպել
23516 դիտում

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով