ԼՂՀ դատարանում կքննվի պատգամավորին առեւանգողներին համաներմամբ ազատ արձակելու որոշումը

01/11/2016 schedule18:40

Նոյեմբերի 9-ին, ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի կունենա Հայկ Խանումյանի առեւանգման գործով նրա պաշտպանի բողոքի քննությունը: Փաստաբան Հայկ Ալումյանը Երեւանում այլ նիստեր ունենալու պատճառով բացակայել է նախորդ նիստերից, սակայն այդ օրվա նիստին ներկա լինելու է:

Մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ բողոքարկել է քննիչի կողմից կայացված մի շարք որոշումներ, այդ թվում գործը կարճելու որոշումը: «Քննիչը մի շարք որոշումներ էր կայացրել, որոնք բոլորը Հայկ Խանումյանի իրավունքների ոտնահարում էին եւ մենք չէինք կարող համամիտ լինել այս որոշումների հետ: Մենք դրանք բողոքարկեցինք սկզբում դատախազին, այնուհետեւ՝ դատարան: Բողոքարկվող որոշումների թվում են նաեւ գործի վարույթը կարճելու մասին որոշումը, մեղադրանքները վերաորակելու որոշումը»,- ասաց Ալումյանը:

Անդրադառնալով Խանումյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու գործով կալանավորվածների նկատմամբ համաներման կիրառմանը, փաստաբանն ասաց, որ կալանավորվածների նկատմամբ համաներում չէր կիրառվի, եթե արարքը ճիշտ որակված լիներ, բայց քանի որ արարքը ոչ ճիշտ է որակվել, դրա համար էլ համաներում կիրառվեց, որը չպետք է կիրառվեր:

«Սկզբում ճիշտ որակում էր տրված. առեւանգումը ճիշտ որակում էր, իսկ հետո որակեցին խուլիգանություն, որը ոչ մի կապ չուներ այս դեպքի հետ»,- ընդգծեց Ալումյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանը armtimes.com-ին հայտնել էր, որ գործի կարճումը եւ կալանավորվածների նկատմամբ համաներման կիրառումը նախագահականի քաղաքական պատվերի արդյունք են:

«...ակնհայտ է, որ այս ամենը ԼՂՀ նախագահի որոշմամբ է եղել, իր սենյակում է որոշվել թե՛ այս հանցագործությունը, թե՛ այն կոծկելու որոշումը»,- ասել էր Խանումյանը:

Հիշեցնենք նաեւ, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն անհայտ անձանց կողմից առեւանգվել եւ ծեծի էր ենթարկվել հունիսի 6-ին: Դա տեղի էր ունեցել Սամվել Բաբայանին ՊԲ հրամանատար նշանակելու պահանջով նրա մասնակցությամբ ԼՂՀ նախագահի նստավայրի մոտ անցկացված բողոքի ակցիայից հետո:

Պատգամավորին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրգործը վերջերս վերաորակվել էր՝ առեւանգումից դառնալով խուլիգանություն: Ըստ Խանումյանի՝ գործը վերաորակվել է, որպեսզի գործով կալանավորված անձինք եւս համաներմամբ ազատ արձակվեն:

Տպել
5897 դիտում

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ