2017 թվականի բյուջեի քննարկմանը Ծառուկյանի մարզպետ փեսան չի եկել

01/11/2016 schedule16:11

ՀՀ ԱԺ-ում` 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ներկա են բոլոր մարզպետները՝ բացի Կոտայքի մարզպետ, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից:

Գուլոյանի փոխարեն խորհրդարան է եկել տեղակալը՝ Կարեն Մարգարյանը.

«Ինքը պետք է մասնակցեր, նախապես պլանավորված էր, պարզապես չնախատեսված փոփոխություն տեղի ունեցավ իր աշխատանքային օրակարգում, դրա համար ես եմ եկել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարգարյանը: Հարցին՝ ավելի՞ կարեւոր գործ ուներ, քա՞ն բյուջեի քննարկումը, մարզպետի տեղակալն ասաց, որ չի ցանկանում գործերը կարեւոր եւ պակաս կարեւորի բաժանել:

«Պարզապես, պաշտոնյայի աշխատանքային օրվա գրաֆիկում հնարավոր է որոշակի չնախատեսված հիմքով փոփոխություն լինի, այդ իսկ պատճառով ինքս եմ ներկայանալու պարոն Գուլոյանի փոխարեն»,- ասաց նա՝ հավելելով, որ մարզպետի բացակայությունը հարգելի է:

Կարեն Մարգարյանն ասաց, որ Կարապետ Գուլոյանն իր բացակայության մասին ԱԺ համապատասխան հանձնաժողովին տեղյակ է պահել:

Հիշեցնենք, որ սովորաբար պետական բյուջեի քննարկումներին չէին ներկայանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս խնդիրը բարձրացնում էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ կան «առաջին սորտի» պաշտոնյաներ, որոնք կարող են խորհրդարան չներկայանալ:

Տպել
21593 դիտում

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգան վերադառնում է. սկսվում է 2019-20 մրցաշրջանը

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է 4 ընտանիքի բնակարանամուտին

Հայկական Ռոնալդուն. Մխիթարյանը գրավել է «Ռոմայի» երկրպագուների սրտերը

Մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Էմանուել Մակրոնի վարչակազմում

Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ․ վարչապետ