2017 թվականի բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացված գումարը նվազել է շուրջ 600 միլիոնով

01/11/2016 schedule11:41

2017 թվականի բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվելու է 4 միլիարդ 522 միլիոն 944.000 դրամ:

Այս մասին խորհրդարանում՝ Պետաիրավական եւ ֆինանսվարկային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Գեւորգյանի խոսքով՝ ներկայիս նախագծում հատկացվող գումարը նախորդ տարվա համեմատ նվազել է 574 միլիոն դրամով.

«Նշված նվազեցումը հիմնականում պայմանավորված է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի լուծարմամբ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանի հանձնարարականով նախագահի աշխատակազմում է ձեւավորվել ԱԱԽ քարտուղարությունը:

«ԱԱԾ քարտուղարությանը հատկացված 474 միլիոն դրամի փոխարեն 2017 թվականին սահմանված նախագծով նվազել է 224 միլիոն դրամով»,- ասաց Արմեն Գեւորգյանը:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը հետաքրքրվեց ԱԱԽ լուծարված աշխատակազմի ճակատագրերից.

«Անվտանգության խորհրդում ունեինք 93 հաստիք, այսօր ունենք 37-ը: Մենք հետապնդել ենք կարեւոր խնդիր, որ աշխատանքի ե՛ւ որակը, ե՛ւ բովանդակությունը կոնկրետ ուղղվածություն ունենա: Հնարավոր չէ բոլոր փոփոխություններով ու հարցերով զբաղվել»,- ասաց Արմեն Գեւորգյանը:

Գեւորգյանը հստակեցրեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականի ապրիլից հետո ԱԱԽ-ն ոչ միայն խորհրդատվական, այլ նաեւ որոշում կայացնող մարմին է լինելու՝ հատկապես «ռազմաքաղաքական իրադրության» առումով:

Ինչ վերաբերում է ԱԱԽ հետագա լիազորություններին, Գեւորգյանն ասաց, որ որոշակի փոփոխություններ կլինեն նաեւ ԱԱԽ-ի մասին համապատասխան օրենքի ընդունումից հետո, երբ ԱԱԽ քարտուղարը լինի վարչապետը.

«Հավանաբար, նոր մոտեցումներ կլինեն եւ ԱԱԽ քարտուղարությունը, կարծում եմ՝ բավականին կարեւոր դերակատարում է ունենալու»,- ասաց Գեւորգյանը:

Տպել
21044 դիտում

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգան վերադառնում է. սկսվում է 2019-20 մրցաշրջանը

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է 4 ընտանիքի բնակարանամուտին

Հայկական Ռոնալդուն. Մխիթարյանը գրավել է «Ռոմայի» երկրպագուների սրտերը

Մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Էմանուել Մակրոնի վարչակազմում

Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ․ վարչապետ