Գարեգին Չուգասզյանը համագործակցության մեսիջներ է ուղարկում Ռուբեն Վարդանյանին

01/11/2016 schedule10:30

2017 թվականի ընտրություններին ընդառաջ սփյուռքն աննախադեպ ակտիվացել է: Նախորդ երկու համապետական ընտրություններում եւ հետընտրական զարգացումներում նույնպես սփյուռքը որոշակիորեն ներգրավվեց, բայց դա հիմնականում անհատական բնույթ էր կրում եւ որեւէ կենտրոնից չէր կազմակերպվում: 2008, 2013 թվականներին ակտիվ սփյուռքահայերը 10 հոգի էլ չէին լինի, որոնք ակտիվանում էին քարոզարշավի վերջին փուլում կամ հետընտրական զարգացումների ժամանակ:

Հիմա բոլորովին այլ իրավիճակ ունենք: Ընտրություններից դեռ 6 ամիս կա, բայց սփյուռքի հայրենակիցները հայաստանյան քաղաքական ուժերի հետ հավասար մտել են գործընթացի մեջ: Ընդ որում, դա տեղի է ունենում ոչ թե նախկինի նման անհատական նախաձեռնությունների տեսքով, այլ համակարգային ձեւով: Այս պահին ունենք երկու նման խոշոր նախաձեռնություն, եւ բոլորովին չի բացառվում, որ մինչեւ ընտրություններ նորերն ի հայտ գան:

Խոսքը մեկ ամիս առաջ մի խումբ անվանի սփյուռքահայերի նախաձեռնած «Արդարություն Հայաստանում» խորագրով ստորագրահավաքի, եւ անցյալ շաբաթ էլ ավելի անվանի սփյուռքահայերի նախաձեռնած «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրով բաց նամակի մասին է: Երկու դեպքում էլ հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ ներկայի եւ ապագայի վերաբերյալ եւ ներհայաստանյան գործընթացներին մասնակցելու հայտ են ներկայացնում:

Թե ինչու են հատկապես այս ընտրություններից առաջ սփյուռքի մեր հայրենակիցներն այսքան ակտիվացել, առանձին վերլուծության թեմա է: Այս պահին աչք է ծակում մեկ այլ երեւույթ. սփյուռքում նույնպես չեն կարողանում միասնական մոտեցում ձեւավորել Հայաստանում փոփոխությունների հարցում, այնպես, ինչպես տարիներ շարունակ դա չի ստացվում հայաստանյան ընդդիմադիրների մոտ: «Գլոբալ հայերը» եւ «Արդար հայերը» արտահայտում են նույն մտահոգությունները, խոսում են գրեթե նույն լեզվով: «Արդար հայերի» գաղափարակիրն ու առաջամարտիկն Արսինե Խանջյանն է, «Գլոբալ հայերինը»` Ռուբեն Վարդանյանը: 

«2017թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները ՀՀ իշխանությունների համար վերջնական հնարավորություն է՝ կատարելու վերափոխմանը միտված ազնիվ քայլերը»,- ասում է Արսինե Խանջյանը: «Այդ որոշումները (կառավարման մոդելի փոփոխության,-Ա.Հ.) պետք է ավարտին հասցնել, քանի որ մեր իրավիճակում կիսատ քայլերը կարող են լիակատար կործանման հանգեցնել... Մենք երկրորդ հնարավորություն չենք ունենալու»,- ասում է Ռուբեն Վարդանյանը:

«Անկախության 25-րդ տարում ՀՀ-ն առերեսվում է սոցիալական, քաղաքական եւ տնտեսական մեծ մարտահրավերների, որոնք խոչընդոտում են հանրապետության կենսունակությունը»,- ասում է Խանջյանը: «Մենք ՀՀ Անկախության 25-ամյակին մոտեցանք մի իրավիճակում, երբ այս տարիների ընթացքում ստեղծված երկրի կառավարման մոդելն իրեն սպառել է»,- ասում է Վարդանյանը:

Նրանք երկուսը խոսում են Արցախի գլխին կախված վտանգի մասին, ՀՀ-ում անհավասար մրցակցային պայմանների, օլիգարխների, արտագաղթի եւ բոլորիս քաջ հայտնի մյուս մտահոգիչ երեւույթների մասին: Երկուսն էլ նշում են, որ սփյուռքը իրավունք չունի անտարբեր մնալ, կարեւորում են իրենց երկրների օրինակն ու կրթական նախագծերը ՀՀ ներմուծելը եւ այլն: «Արդար հայերը» մի քիչ ավելի սուր եւ անբռնազբոս են արտահայտվում, «Գլոբալ հայերը»` ավելի նուրբ եւ դիվանագիտորեն:

Սակայն նրանք սինխրոն են նույնիսկ իրենց թույլ կետում. երկուսն էլ ասելիքը ամենավճռական պահին ընդհատում են, խոսում են «вокруг до около» եւ նշանակետին այդպես էլ չեն հասնում: Ավելին, երկուսի դեպքում էլ փոփոխությունների հույսը կապվում է Սերժ Սարգսյանի հետ: Մեկն ասում է՝ մենք ընտրություններում դիտորդություն կանենք, դուք արդար ընտրություններ կազմակերպեք: Մյուսն ասում է՝ մեզ ներգրավեք եւ մենք ձեզ կօգնենք իրական փոփոխություններ անել:

Այսքանից հետո ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու «Գլոբալ հայերը» չեն ստորագրել «Արդար հայերի» հայտարարության տակ եւ հակառակը: Նշենք, որ երկուսը միասին ներկայացնում են սփյուռքահայ էլիտայի մի հսկայական հատված` շուրջ 60 անվանի հայեր` Ազնավուրից մինչեւ Թանկյան, Նուբար Աֆեյան, Հասմիկ Պապյան, Վահե Բերբերյան, Սեմ Սիմոնյան, Սամվել Կարապետյան, Ատոմ Էգոյան եւ այլն:

Գուցե սխալվում ենք, բայց տպավորություն կա, որ այս երկու նախաձեռնությունն էլ որոշակի թելերով կապված են ՀՀ քաղաքական ուժերի հետ. «Արդար հայերը»՝ Հիմնադիր խորհրդարանի, «Գլոբալ հայերը»` Վարդան Օսկանյանի կուսակցության: ՀԽ նախագահ, հետախուզման մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանը անցյալ շաբաթ հատուկ արձագանքեց Ռուբեն Վարդանյանի հարցազրույցին` ուժերը մեկտեղելու կոնկրետ մեսիջներ փոխանցելով:

Ի՞նչ է այս ամենը նշանակում, արդյոք առաջիկայում արդար եւ գլոբալ հայերը կմիավորվե՞ն, ինչպե՞ս կներգրավվեն 2017-ի ընտրություններին, կամ իշխանությունը թույլ կտա՞, որ առհասարակ ներգրավվեն, թե՞ նրանց հարցերն էլ կլուծի այնպես, ինչպես ընդդիմության հարցերն է լուծում Հայաստանում. ցույց կտա ժամանակը:

Փաստ է, սակայն, որ 2017-ից առաջ Սերժ Սարգսյանի դիմադրության ուղղությունները շատանում են եւ նրա հիմնական զենքը` ֆինանսական հոսքերը վերահսկելը, որ արդյունավետ է երկրի ներսում, կորցնում է ուժը, որովհետեւ սփյուռքի հնարավորություններն այս առումով անսահմանափակ են:

Տպել
12026 դիտում

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Ոստիկանությունը պարզաբանում է ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից «Ռոլեքս» ժամացույցը կորչելու դեպքը

Մարվել են Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի եւ «Տարվա թռչուն» երկնագույն ալկոնի պատկերով նամականիշները

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Եթե ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների համար, պետք է ջանքեր գործադրենք հասնելու իրական փոփոխությունների

Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին

Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ (տեսանյութ)

Լավրովը Քոչարյանին հանձնեց Հայաստանին, նա նոր քաղաքականության հիմք դրեց. քաղաքագետ

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել, որը եւս կղեկավարի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում. կսահմանափակվի ավտոմեքենաների մուտքը Երեւանի կենտրոն

Իմ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեմատիկ քննարկմանը. վարչապետ (ուղիղ)

Հոլիվուդը սպասում է Թոմի եւ Ջերիի մասին պատմող նոր ֆիլմին. դրանում հայտնի «թշնամիներին» վռնդում են տնից

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ