ԱԻՆ-ի՝ 2017 թվականի բյուջեի առանցքային մասը՝ Փրկարար ծառայությանը

2017 թվականի պետական բյուջեով ԱԻՆ-ին տրամադրվել է 11 միլիարդ 244 միլիոն դրամ, որից 10 միլիարդ 31 միլիոնն աշխատավարձն է: Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը.

«89,2 տոկոսն արդեն իսկ աշխատավարձ է, եւ այնտեղ 1 միլիարդ 212 միլիոն դրամ է մնում: Այստեղ ունենք էներգետիկ կապ, վառելիք, համազգեստ եւ այլն, բայց ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել, որ գումարի առանցքային մասը՝ 7 միլիարդը տրամադրվում է Փրկարար ծառայությանը»,- ասաց նախարարը:

Նախարարը տեղեկացրեց, որ շարունակվում է ԱԻՆ-ի համագործակցությունն այլ երկրների հետ, օրինակ՝ Ճապոնիայի կողմից սողանքների դեմ պայքարի տեխնիկա է նվիրվել.

«Մեր տղաներն ու աղջիկները եղել են Ճապոնիայում ու վերապատրաստվել այնտեղ: Մենք արդեն պայմանագիրը կնքել ենք, մոտավորապես՝ 15 միլիոն դրամի չափով 41 հրշեջ փրկարարական մեքենա են տրամադրելու: Այդ մեքենաները հատկացնելու ենք Շիրակ, Լոռի եւ Սյունիքի մարզերին»,- ասաց նախարարը:

Երիցյանն ասաց, որ մարզերի համար սա կարեւոր խնդիր է, քանի որ մարզերում եղած զիլ մեքենաները, որոնք կարողանում են դեպքի վայր տանել 2 տոննա ջուր, բայց «մինչեւ տանում-հասցնում են, արդեն ուշ է լինում»:

Նախարարը խոսեց նաեւ ԱԻՆ հիդրոմետ եւ  հակակարկտային ծառայության ՊՈԱԿ-ների միացման մասին.

«Գտնում եմ, որ այստեղ անելիքներ շատ ունենք, որովհետեւ մինչեւ 1992 թվականը ՀՀ տարածքում կար 11 ռադիոլոկացիոն համակարգ: 1 ռադիոլոկացիոն համակարգը մինչեւ 380 կմ ցույց է տալիս ամպերի որակը, պետք է կրակել, չպետք է կրակել: 92 թվականից մնացել է 2 հատ: Դրանցից մեկը Լոռիում է, մյուսը՝ Արագածոտնի մարզում: Մենք ունենք 496 հակակարկտային համակարգ, բայց հիմնականում այն ծածկում է 8,9 տոկոսը, մեզ մոտավորապես 5000 հատ պետք է, որ կարողանանք կարկուտի դեմ պայքարել»,- ասաց Արմեն Երիցյանը: 

Տպել
2584 դիտում

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի