Անընդհատ ասում ենք՝ մաֆիոզներին հանեք կառավարությունից. Բագրատյանը՝ նախարարին | տեսանյութ

«ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հիշեցրեց իշխող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի չիրականացրած խոստումների՝ 7 տոկոս տնտեսական աճի մասին:

Պատգամավորը  թվարկեց 2007-ից մինչեւ 2015 թվականն ունեցած տնտեսական աճի ցուցանիշները, որտեղ 7 տոկոս աճ չկար:

«Վիճվարչության պետն այստեղ է, չի թողնի սուտ խոսեմ, այդ մոնոպոլիան իրենն է»,- ասաց նա, ապա շարունակեց.

«Անընդհատ ասում ենք՝ մաֆիոզներին հանեք կառավարությունից: Ինձ թվում է, որ այսօրվա տնտեսական թիմը լուրջ պրոբլեմներ ունի: Ամենամեծ պրոբլեմը դուք եք, փոխվարչապետը, ԿԲ ղեկավարը: Այ ընկերներ, աճ եք խոսք տվել, գնացեք, գտեք էդ աճը: 19-ը % ներդրումներն իջել են, իհարկե, մենք ձեզ ցույց կտանք այդ փողերի տեղերը: Ներդրումներ ներգրավեք, բայց դուք ի՞նչի համար եք, ձեզ ի՞նչի համար են աշխատավարձ վճարում»,- ասաց Բագրատյանը, դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

Պատգամավորի համոզմամբ՝ Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած բյուջեի կատարվելու դեպքում էլ, հետընթաց է լինելու պետության համար:

«Դուք ուզում եք ասեք մի քայլ էլ հետ գնանք հա՞: Հլը մի հատ պատկերացրեք գա Տիգրան Սարգսյանը, որն Անիի ավերակ սարքեց ու գնաց: Ասում եք կայունություն ենք ուզում, է գերեզմանն էլ ա կայուն, ավելի կայուն բան չկա»,- ասաց նա:

Բագրատյանի խոսքով՝ ոլորտներ կան, որտեղ պարզապես, թիվը նկարված է: «Եթե այս բյուջեն կատարվի, իհարկե, Աստված չտա կատարվի, միեւնույն է, աղետ է լինելու: Ես ուզում եմ զարգացում տեսնել»,- ասաց Բագրատյանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ եթե կա պակասուրդ, եւ այս տարի 3.5-ի փոխարեն լինելու է 6 տոկոս պակասուրդ, ապա նորմալ է, որ տնտեսական աճ չի ապահովվում մեծ թվով:

Նախարարը չհամաձայնեց պատգամավորի այն դիտարկման հետ, որ  2016-ին ընդլայնող չի եղել դրամավարկային քաղաքականությունը.

«Մենք լինելու ենք մի փոքր զսպող, որպեսզի տնտեսության մեջ շոկից հետո վերականգնվենք, դրամավարկայինը պահելու ենք ընդլայնող»,- ասաց Արամյանը:

Վիճակագրական ցուցանիշների մասին Արամյանը «չցանկացավ բանավիճել»:

ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանն արձագանքեց Բագրատյանի քննադատությանը՝ ասելով, որ իրենք օգտվում են միջազգային ստանդարտներին համապատասխանող մեթոդներից:

Մնացականյանի  ելույթն ընդհատեց Ֆինանսավարկային  եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Բագրատյանն էլ ասաց.

«Պետք է ներողություն խնդրել ու դուրս գար դահլիճից»,- խոսքն ուղղելով ԱՎԾ պետին:

Տպել
22092 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ