Գագիկ Ծառուկյանի վերադառնալն իր որոշման խնդիրն է. Վ. Բաղդասարյան

Եթե վարչապետը կամ նախարարները ցանկություն կունենան անդամակցել ՀՀԿ-ին, ապա կդիմեն, հարցը կքննարկվի եւ կկայացվի որոշում:

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հարցին, թե հնարավո՞ր է նոյեմբերի 26-ին սպասվող ՀՀԿ համագումարին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ անկուսակցական նախարարներն անդամակցեն ՀՀԿ-ին:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ առայժմ նման դիմումներ չեն ստացել:

Դիտարկմանը, որ քիչ առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման մասին որոշումը, կարծես թե, չեղարկելու որոշում կա, Բաղդասարյանն ասաց, որ նման տեղեկություն չունի, բայց այն, ինչ պայմանավորվել են ուժի մեջ է:

«Եթե կան տեխնիկական խնդիրներ, այլ է, բայց նման ինֆորմացիա չկա»,- ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձին քաղաքականություն եւ նրա դիտարկմանը, թե քաղաքական գործիչներն իրենց գործը լավ չեն անում եւ հարցին՝ թե ինչու որպես քաղաքական գործիչ իրենց գործը լավ չեն անում, Բաղդասարյանն ասաց, որ անհատները չէ, որ պետք է տան քաղաքական դաշտի գնահատական:

«Բայց ես այդ կարծիքին չեմ, որ քաղաքական գործիչներն իրենց գործառույթը չեն կատարում, իսկ Ծառուկյանի վերադառնալն իր որոշման խնդիրն է, երբ որ որոշումը կլինի, այդ մասին կխոսենք»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ կարիք կա՞, Բաղդասարյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի գալ քաղաքականություն, եթե որոշում է ժողովուրդը:

Դիտարկմանը, որ տեղեկություններ կան, որ վերադարձը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ, պատգամավորն ասաց, որ որեւէ հանդիպում կամ քննարկում ՀՀԿ-ականների, առավել եւս Սերժ Սարգսյանի հետ չի եղել:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ասել էր, թե քաղաքականությունը բազմամարտ չէ, երբ ուզենա հեռանա կամ վերադառնա, արդյոք նշանակո՞ւմ է, որ ինչ-որ բան է փոխվել, Վահրամ Բաղդասարյանն ասաց.

«Մեզ մոտ որեւէ բան չի փոխվել»:

Տպել
2155 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում