ԲՀԿ-ից հեռացածները նորից կմիավորվե՞ն Ծառուկյանի շուրջը

28/10/2016 schedule12:35

Արդեն, կարծես թե, առարկայանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին խոսակցությունը:

Նախօրեին լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ եթե անհրաժեշտություն լինի, ինքը կբացի քաղաքականության իր փակված էջը: Իսկ մի փոքր ուշ նույն զրույցում անդրադառնալով նույն հարցին՝ ասում է. «Լավ, ասեցի բացել եմ, անցանք առաջ»: Այսինքն՝ Գ. Ծառուկյանի վերադարձն ու նորից իր ստեղծած ԲՀԿ-ի հետ միասին քաղաքական գործընթացներին մասնակցելն ընդամենը ժամանակի հարց է: Եվ նրա հաջորդ քայլը, հավանաբար, այդ մասին ավելի հստակ հայտարարություն անելը կլինի:

Եվ եթե անցած մի քանի շաբաթներին քաղաքական դաշտի հիմնական ինտրիգը Վիկտոր Դալլաքյանի կողմից կուսակցություն ստեղծելու եւ այդ կուսակցությանը նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միանալու թեման էր, ապա այս շաբաթ Գ. Ծառուկյանը նրանցից վերցրեց այդ էստաֆետը: Հիմա քաղաքական դաշտը զբաղված է քննարկումներով, թե երբ է նա վերադառնալու, վերադառնալուց հետո ինչ է անելու կամ ինչ զարգացումներ են սպասվում ԲՀԿ-ում:

Մինչ այդ արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում, որ նորից Ծառուկյանի շուրջը կհամախմբվեն ԲՀԿ-ից հեռացած մի շարք գործիչներ: Ավելին, կարծիք կա, որ ԲՀԿ-ն կհամալրվի այլ նոր մարդկանցով: Այդպիսով, 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ի վերածննդի գործընթացը սկսված է, եւ այն կավարտվի շատ մոտ ապագայում, քանի որ նախընտրական գործընթացների պաշտոնական մեկնարկին կարճ ժամանակ է մնացել:

Ծառուկյանի վերադարձը, սակայն միանշանակ չի ընկալվել ոչ միայն ընդհանրապես քաղաքական դաշտում, այլեւ մասնավորապես ԲՀԿ-ում ու ԲՀԿ-ամերձ շրջանակներում: Ինչպես հայտնի է, 2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո, երբ Ծառուկյանն իր համար փակեց քաղաքականության էջը, աստիճանաբար ԲՀԿ-ից բազմաթիվ պատգամավորներ դուրս եկան: Ավելին. ԲՀԿ-ի մասնատման արդյունքում ստեղծվեցին երեք նոր կուսակցություններ: Տիգրան Ուրիխանյանը ստեղծեց իր «Ալյանս» կուսակցությունը, Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստականը», եւ վերջապես Վարդան Օսկանյանն իր համախոհների՝ Վահե Հովհաննիսյանի, Ստեփան Մարգարյանի եւ Էլինար Վարդանյանի հետ հիմնեց «Համախմբումը»: Նաեւ ԲՀԿ-ից հեռացածների մեջ այսօր կա շփոթ, թե ինչ է լինելու Ծառուկյանի վերադառնալուց հետո: Կամ ճի՞շտ արեցին, որ շտապեցին ու դուրս եկան ԲՀԿ-ից: Ծառուկյանը խառնել է նրանց ծրագրերն ու մտքերը:

Երեկ մենք փորձեցինք վերը նշված ու ԲՀԿ-ից հեռացած մի շարք գործիչներից պարզել, թե ի՞նչ են անելու ԲՀԿ նախկին ղեկավարի վերադառնալուց հետո, արդյոք կվերադառնա՞ն այդ կուսակցություն կամ կհամագործակցե՞ն նրա հետ: ԲՀԿ-ից հեռացածները կամ ընդհանրապես խուսափում էին անդրադառնալ այդ հարցին կամ կցկտուր էին պատասխանում: Նրանք  վստահ չէին՝ Ծառուկյանն իսկապե՞ս վերադառնալու է, եւ սպասում են նրա ավելի կոնկրետ հայտարարությանը: «Կապրենք, կտեսնենք»,- ասաց Վահան Բաբայանը:

Վերջինս սպասում է վերադարձի մասին Ծառուկյանի պաշտոնական հայտարարությանը: «Մի բան է ԲՀԿ-ն առանց Ծառուկյանի, եւ մեկ այլ բան՝ Ծառուկյանի հետ»,- հավելեց նա:

Ստեփան Մարգարյանն ընդհանրապես չցանկացավ բառ ասել՝ նույնպես հորդորելով սպասել ավելի կոնկրետ հայտարարության: Նույնը ասաց քաղաքականությունից Ծառուկյանի դուրս գալուց մեկ տարի հետո ԲՀԿ-ից հեռացած՝ Գյումրիից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Ապա ավելացրեց, թե կուսումնասիրի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերը՝ հասկանալու, թե նրանցից ով ավելի լավ պլաններ ունի Գյումրիի զարգացման վերաբերյալ, հետո նոր կասի՝ ում հետ է համագործակցելու: Նա համաձայնեց, որ ԲՀԿ-ից հետո սերտացրել է հարաբերությունները Սերժ Սարգսյանի ու Հանրապետական կուսակցության հետ, բայց չբացառեց, որ նախընտրական քննարկումներ կունենա նաեւ ԲՀԿ-ի ու Ծառուկյանի հետ, հետո նոր կորոշի, թե որ կուսակցության համամասնական ցուցակով է մասնակցելու ընտրություններին:

ԲՀԿ-ից հեռացած Ռուստամ Գասպարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե անկախ այն հանգամանքից, որ ինքը կմասնակցի 2017թ. ընտրություններին, այլեւս որեւէ կուսակցության չի անդամակցի: Իսկ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ Ծառուկյանի որոշումը, ինչպիսին էլ այն լինի, հարգում է: Իրենց կուսակցության նախկին նախագահի վերադարձի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք նաեւ ԲՀԿ-ից չհեռացած պատգամավոր Վահագն Մախսուդյանին:

- Ի՞նչ եք կարծում, Ծառուկյանի վերադառնալուց հետո ԲՀԿ-ից հեռացած գործիչները կվերադառնա՞ն կուսակցություն:

- Ծառուկյանի վերադառնալուց հետո, ես համոզված եմ, որ նրանք էլ կվերադառնան: Նրանց հեռանալը կապված էր Ծառուկյանի գնալու հետ: Վաղն էլ կգան ու կասեն, թե դուք դուրս եկաք, մենք էլ ձեզ հետ դուրս եկանք: Հիմա մենք էլ իրա համար մնացել ենք այդ կուսակցությունում: Ուզեցինք, որ այդ կուսակցությունը լավ, թասիբով կուսակցություն լինի: Ստեղծված էր, ափսոս էր: Այսօրվա դրությամբ էլ ժողովուրդը Ծառուկյանի կարիքը ունի:

- Ծառուկյանի եւ մյուսների վերադարձից հետո ԲՀԿ-ն կուզի ընդդիմադի՞ր լինել, թե՞ ընտրություններից հետո իշխանությունների հետ կոալիցիա կազմել:

- Նայած թե ինչ ձեւով կլինի: Անպայման կոալիցիա պիտի կազմվի, բայց խորհրդարանական կառավարման համակարգում կոալիցիա կազմելու դեպքում արդեն պետք է լուրջ պատասխանատվություն կրենք:

- Նկատի ունեք պորտֆելնե՞րը, ավելի՞ շատ ակնկալիք ունեք:

- Պորտֆելներն էլ, պայմաններն էլ: Էն ժամանակ որ ճգնաժամ եղավ, այդ մարդն ասում էր, այսօր հարկերը մի բարձրացրեք, թողեք մանր ու միջին բիզնեսը ապրի, ժողովուրդն ապրի: Սխա՞լ էր ասում:

- ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի հնարավորությունները 35 տոկոսի սահմաններում են: Այսինքն ԱԺ-ում կայուն մեծամասնություն ունենալու համար նրանց եւս 20 տոկոս է անհրաժեշտ: Նման հավակնություններ կարող է ունենալ ԲՀԿ-ն արդեն Ծառուկյանի վերադարձի դեպքում: Այդպիսով ԲՀԿ-ն հավանաբար նորից ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի:

- Այո, իրենց էլ ձեռք կտա, որ այդպես լինի: Բայց հիմիկվա կոալիցիան պարտադրանքի նման չի լինի: Կուզենանք՝ կմտնենք: Պայմանները պետք է համադրելի, ընդունելի լինեն:

- Կարծիք կա, որ իշխանություններն են վերադարձնում Ծառուկյանին:

- Ես չգիտեմ, անձնական մակարդակով նման խոսակցությունների մասին իրենք կարող են խոսել:

Տպել
2969 դիտում

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի