Հայաստանում խաղադրույքների միջոցով սպորտի շուրջը «պտտվում է» առնվազն 60-65 միլիարդ դրամ

Նախկինում մի քանի անգամ անդրադարձել եմ բուքմեյքերական ընկերությունների (հետագայում՝ ԲՄԸ) գործունեությանը եւ այն գնահատել որպես «համահայկական ղումարի քաղաքականություն» («ՀԺ», 23.06.2014 թ. եւ 17.06.2016թ,): Մեծ հաշվով բուքմեյքերների եւ նրանց գործունեության նկատմամբ ամբողջ աշխարհում կա հասարակական բացասական վերաբերմունք, ընդ որում, շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, նրանք ուղղակի արգելված են, իսկ մի շարք երկրներում էլ (Իսրայել, Ֆինլանդիա եւ այլն) բուքմեյքերական ընկերությունները ամբողջապես պետական են:

Տարբեր մասնագետներ նախկինում առաջարկել են նմանատիպ լուծումներ կիրառել նաեւ Հայաստանում՝ արգելել կամ պետականացնել, բայց ամբողջ աշխարհում բուքմեյքերների՝ օր օրի աճող մասսայականությունը եւ ազդեցությունը տնտեսության վրա այլ լուծումներ է ենթադրում: Երկար տարիներ ԲՄԸ-ների գործունեությունը արգելված էր նաեւ եվրոպական առաջատար երկրներում, սակայն Եվրախորհդի պահանջով եւ հատկապես համացանցով խաղադրույքներ կատարելու հնարավորության ընձեռումից հետո այն օրինականացվեց: Բայց ցանկացած երկիր, օրինականացնելով բուքմեյքերների աշխատանքը, բավական կոշտ հարկային քաղաքականություն, որոշակի «զսպող» գործառույթներ է կիրառում եւ փորձում մեղմել մարդկանց կախվածությունը նման մոլախաղերից: Բոլոր երկրներում ԲՄԸ-ներից իրավունք չունեն օգտվել անչափահասները, գրեթե ամենուր արգելվում է գովազդը ԶԼՄ-ներով, կնոջ պահանջով կարող է արգելվել ամուսնուն խաղալ եւ այլն:

Իրավիճակը Հայաստանում

Մեր երկրում մոտ 15-20 տարվա պատմություն ունեցող ԲՄԸ-ների գործունեությունը կապված է բացառապես սպորտային իրադարձությունների հետ: Հատկապես վերջին տարիներին ԲՄԸ-ները Հայաստանում մեծ զարգացում են ապրում ու դարձել են մեր կյանքի անխուսափելի ատրիբուտներից մեկը: Ամեն քայլափոխի բացվում են բուքմեյքերական կետեր, խաղադրույք կատարում են գրեթե բոլորը, եւ այն մեր երկրում կամաց- կամաց վերածվում է մոլախաղի: Ազգովի խաղամոլ ենք դառնում, քանի որ չկա որեւէ զսպող մեխանիզմ, իսկ ավտոմատ համակարգերի՝ տերմինալների տեղադրման հետ մեկտեղ այն դառնում է նաեւ հասանելի ողջ բնակչության համար՝ առանց տարիքային սահմանափակման:

Թվերի տեսքով

Օրեր առաջ Ազգային Ժողովը որոշում ընդունեց փոփոխել վիճակախաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի պետական տուրքի դրույքաչափը՝ մինչ օրս գործող 100 մլն դրամ տարեկան տուրքի փոխարեն 2018 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 500 մլն դրամ: Համաձայն պաշտոնական  տվյալների՝ Հայաստանում գործող 4 ԲՄԸ-ները 2015 թվականի ընթացքում գրանցել են 38,1 միլիարդ դրամի հասույթ եւ ստացել 2,27 միլիարդ դրամի շահույթ: Ընդ որում, այս թվերը ներառում են միայն կանխիկ խաղադրույքներով կատարված գումարները: Այնինչ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ համացանցով դրվող խաղադրույքների ծավալը գնալով մեծանում է եւ այն ներկայումս անցնում է օֆլայն խաղադրույքների 40 տոկոսից: Ընդ որում, Հայաստանը օնլայն խաղադրույքների ծավալով աշխարհի 247 երկրների մեջ զբաղեցնում է «պատվավոր» 35-րդ տեղը:

Բջջային հեռախոսների հավելվածների զարգացման հետ մեկտեղ «օնլայն» խաղադրույքների ծավալը էլ ավելի է մեծանում, բայց առայժմ կանգնենք ֆիքսված՝ 40 տոկոսի վրա, եւ կստացվի, որ Հայաստանում կատարվող խաղադրույքների ծավալը, այսինքն սպորտի շուրջը «պտտվող» գումարները կազմում է մոտ 60-65 միլիարդ դրամ տարեկան՝ մոտ 30 անգամ ավելի, քան մեր ամբողջ սպորտի բյուջեն է: Սա՝ դեռ չհաշված որոշակի տոկոս կազմող, այսպես կոչված՝ «ռիսկային» խաղադրույքները (բուքմեյքերը չի գրանցում խաղադրույքը): Այս թվերը ընդամենը 2-2,5 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար ուղղակի աննախադեպ մեծ են, սարսափելի: Բայց այն ունի իր հիմնավոր պատճառները: Որքան աղքատ է երկիրը, այնքան ավելի մեծ պահանջարկ ունեն ազարտային խաղերը՝ սա խաղային բիզնեսի «ոսկե կանոններից» մեկն է: Եթե սրան ավելացնենք հային բնորոշ տաքարյունությունը, նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում ԲՄԸ-ների գործունեությանը օրինական բիզնես է, ընդ որում, առայժմ չկա ԶԼՄ-ով, մասնավորապես՝ հեռուստատեսությամբ դրանց գովազդման դեմ արգելք, ապա հասկանալի կդառնա, թե մեր երկրում ինչ պարարտ հող է ստեղծվել ԲՄԸ-ների համար:

Ինչ անել

Վերադառնանք թվերին: Պաշտոնապես մոտ 40 միլիարդ հասույթ ունեցող (իրականում՝ առնվազն 60-65) եւ 2,27 միլիարդ դրամ շահույթ ունեցող (այլ հաշվարկներով՝ մոտ 4 միլիարդ) Հայաստանում գործող 4 ԲՄԸ-ները որպես պետական տուրք ներկայումս մուծում են 400 միլիոն դրամ (100-ական միլիոն յուրաքանչյուրը): 2018 թվականից թերեւս մուծվի մի փոքր ավելի՝ մոտ 1 միլիարդ դրամ (կանխատեսումները ցույց են տալիս, որ այդ ժամանակ շուկայում կմնան առավելագույնը 2 ԲՄԸ-ներ): Կստացվի, որ փակվող ԲՄԸ-ների հաշվին գրեթե կրկնապատկելով շրջանառությունը, շուկայում մնացող ԲՄԸ-ները կմուծեն մոտավորապես այնքան տուրք, ինչքան այսօր բոլորը իրար հետ: Այսինքն, Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները կբերեն ընդամենը մոնոպոլիայի եւ չեն կարող Հայաստանի համար ունենալ տնտեսական էֆեկտ: Շատ ավելի շահութաբեր կլիներ, եթե օգտագործվեր եվրոպական երկրների փորձը:

Պարզագույն մեխանիզմ է օգտագործվում օրինակ Գերմանիայում՝ չկա տուրք, այլ 5 տոկոս հարկ է գանձվում յուրաքանչյուր խաղադրույքից: Խաղացողի հաղթելու դեպքում նրա շահած գումարից բուքմեյքերը պահում է 5 տոկոս, իսկ բուքմեյքերի հաղթելու դեպքում, այդ 5 տոկոս հարկը, բնականաբար, վճարում է բուքմեյքերը: Այս դեպքում խաղադրույք կատարողը եւ խաղադրույք վերցնողը հավասարվում են օրենքի առաջ՝ պարտավորվում են իրենց շահումից հարկ վճարել, ինչը շատ ավելի արդարացի է: Եթե նման տարբերակ կիրառվի Հայաստանում, ապա կստացվի, որ որպես հարկ նույն 2015 թվականի ընթացքում պետբյուջե 400 միլիոն դրամի փոխարեն պետք է մուծվեր անգամ պաշտոնական թվերով՝ մոտ 2 միլիարդ դրամ՝ 5 անգամ ավելի գումար: Համացանցով կատարվող խաղադրույքները հաշվելու դեպքում էլ այս թիվը հասնում է արդեն 3-3,5 միլիարդ դրամի:

Վերջաբան

Կոշտ եւ ճիշտ հարկային քաղաքականության դեպքում կարելի է մեղմել բուքմեյքերական ընկերություններից հասարակությանը պատճառվող բարոյական եւ նյութական վնասների չափերը, զարգացնել, մասսայականացնել սպորտը: Պետությունը պետք է հենց այս ոլորտում պտտվող գումարների միջոցով լուծի հայկական սպորտում առկա ֆինանսական խնդիրները: Բացառապես սպորտով գումարներ աշխատող ԲՄԸ-ները պետք է դառնան հայկական սպորտի ֆինանսավորման հիմնական աղբյուրը, իրենց նպաստը բերեն առողջ ապրելակերպի, սպորտի զարգացմանը: Ցանկացած երկրում ԲՄԸ-ներին, բացի հարկերից, պարտադրված է սոցիալական ծրագրերի իրականացում՝ ժողովրդից վերցված գումարների որոշակի տոկոս վերադառնում է ժողովրդին սպորտային կառույցի, առաջատար մարզիկների պարգեւատրման տեսքով:

Տպել
4779 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ