Ոստիկանի սպանության համար մեղադրանք կառաջադրե՞ն «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին

27/10/2016 schedule18:15

«Սասնա ծռեր» խմբի անդամների կալանավորումից մոտ 3 ամիս անց Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին անորոշ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, թե պարզվել են ՊՊԾ գնդի տարածքի գրավման ընթացքում ոստիկանության երեք ծառայողի՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները եւ բացահայտվել են սպանությունները կատարած անձինք:

Հաղորդագրության մեջ, սակայն չի նշվում, թե կոնկրետ ովքեր են, ըստ ՀՔԾ-ի, այս սպանությունների հեղինակները:

Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մասով ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել էր, որ իրենք այդ ոստիկանի սպանության հետ որեւէ առնչություն չունեն։ Ավետիսյանն ընդգծել էր նաեւ, որ այն վայրը, որտեղ սպանության պահին գտնվել է Տեփանոսյանը, իրենց համար տեսանելի չէ։ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Յուրի Տեփանոսյանը սպանվել էր դիպուկահարի կրակոցից։ Ոստիկանությունը նաեւ տեսանյութ եւ լուսանկար հրապարակեց ՊՊԾ գնդի տանիքից, որում պատկերված էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը:

Դատելով վերը նշվածից, կարելի է ենթադրել, որ Տեփանոսյանի սպանության համար վարույթն իրականացնող մարմինն առաջիկայում մեղադրանք կառաջադրի Սմբատ Բարսեղյանին: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Տեփանոսյանի սպանության համար Սմբատ Բարսեղյանին մեղադրանք չի առաջադրվել եւ որեւէ նախադրյալ չի տեսնում այդպիսի մեղադրանք առաջադրելու: Ալումյանն, ի դեպ, նշեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերես հարցաքննություն է կատարվել, սակայն չմանրամասնելով, թե ում մասնակցությամբ: Նա ասաց, որ այդ տվյալները նախաքննական գաղտնիք են հանդիսանում:

Ինչ վերաբերում է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի եւ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանություններին, ապա ՀՔԾ-ն չի մանրամասնում, թե ինչպես են բացահայտել նրանց սպանությունները, ինչպես են անհատականացվել գնդում գտնվող յուրաքանչյուրի գործողությունները եւ որ ամենակարեւորն է՝ խմբի անդամներից ով կամ ովքեր են սպանել ոստիկաններին:

Վանոյանի սպանությունից հետո Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ դա պետք է որակել որպես դժբախտ պատահար: «Բազմաթիվ հորդորներ են եղել, որ՝ մենք ձեր դեմ ոչինչ չունենք, ձեր կյանքին, առողջությանը վտանգ չենք ուզում հասցնել, խնդրում ենք՝ մի կրակեք, բայց նա դատարկել է ամբողջ փամփշտատուփը: Նրան ոչ մեկը չի մեղադրել, նա կատարել է իր ծառայողական պարտականությունները, բայց մեր կողմն էլ իրացրել է իր ապստամբության իրավունքը»,- հայտարարել էր Ավետիսյանը:

Իսկ թե ում մեղադրանք կառաջադրեն Վանոյանի սպանության համար, թերեւս կարելի է ենթադրել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությունից, որտեղ նա հետեւյալ կոչն էր արել խմբի անդամներին. «Քանի դեռ ուշ չէ, անհապաղ իշխանություններին հանձնել վիրավոր տղային, որը նաեւ, ըստ տեղեկությունների, ոստիկանության գնդապետին սպանողն է»: Նշենք, որ առաջին օրերին ծանր վիրավորվել էր խմբի անդամ Մխիթար Ավետիսյանը. նա գլխի շրջանում վնասվածք էր ստացել եւ մինչեւ վերջ մնաց ՊՊԾ գնդի տարածքում եւ իրավապահներին հանձնվեց բոլորի հետ միասին:

Ուստի, դատելով վերը նշվածներից, չի բացառվում, որ նախաքննական մարմինը Վանոյանի սպանության համար Ավետիսյանին եւս մեղադրանք առաջադրի: Երեկ փորձեցինք նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանից այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Այնուամենայնիվ հուսանք, որ ՀՔԾ-ն երկար գաղտնի չի պահի եւ ի վերջո կհայտարարի, թե ովքեր են մեղադրվում երեք ոստիկանի սպանության մեջ:

ՀՔԾ-ն իր նախօրեի հաղորդագրությունում նաեւ նշել էր, որ ՊՊԾ գունդը զավթելուն մասնակցել են եւս երկու զինյալ, երկու ինքնաձիգով, ովքեր նույն օրն իսկ աննկատ լքել են գնդի տարածքը, հետները դուրս բերելով նաեւ գնդի զինանոցից հափշտակված «Մակարով» տեսակի երկու ատրճանակ: Նրանք հայտնաբերվել եւ ներգրավվել են որպես մեղադրյալ: Մեր տեղեկություններով, երկու զինյալից մեկը «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) որդին՝ Կարենն է եղել, իր ընկերոջ հետ: Հիշեցնենք, որ Կարեն Հակոբյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 28-ին եւ մի քանի օր անց ստորագրությամբ ազատ արձակվել:

Անդրադառնալով կալանավորվածների մեղադրանքը փոփոխելուն՝ նշենք, որ դրա վերաբերյալ նրանց փաստաբաններին դեռ ոչինչ հայտնի չէ։ Պավլիկ եւ Արամ Մանուկյանների պաշտպան Հարություն Բաղդասարյանը երեկ մեր զրույցում ասաց, որ ավելի ճիշտ կլիներ նախաքննության մարմինը մեղադրանքը փոփոխեր, հետո նոր նման հաղորդագրություն տարածեր. «Սա քաղաքական հայտարարություն է, որը շատ քիչ կապ ունի «Սասնա ծռերի» հետ եւ շատ քիչ կապ ունի քրեական գործի հետ: Ես կարծում եմ, դրանք ավելի շատ քաղաքական հայտարարություններ են, որոնք ուղղված են ավելի շատ դրսին՝ որոշակի հարցեր լուծելու համար, որովհետեւ այսօր Հայաստանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, մասնավորապես, տարածքների վերադարձման հարցը, իսկ մեր պաշտպանյալները դեմ են տարածքների հանձնմանը: Սա վարկաբեկիչ հայտարարություն էր»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ այս պահին «Սասնա ծռեր» խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել շենք-շինություններ զավթելու, ապօրինի զենք պահելու, կրելու եւ բժիշկներին պատանդ պահելու համար: Առաջադրված մեղադրանքներում նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
6942 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)