Սահմանին վիճակը վտանգավոր է դառնում. ամենավատ սցենարը կանխելու համար վճռական քայլ է պետք

27/10/2016 schedule13:17

«Մինչ մենք տաք կաբինետներում տարբեր գույնի ու ձեւի չինովնիկներ ենք ընդունում, փորձում մարդասպանների մեջ մարդկության փոքր նշույլներ գտնել, սահմանում իրականում վիճակն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Ու ամենավատ սցենարը կանխելու համար այսօր շատ վճռական քայլեր են պետք». այս կարծիքին է ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

- Պարոն Մելիք-Շահնազարյան, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ իրավիճակն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում:

- Նկատի ունեմ միջադեպը, որ գրանցվեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում եւ թշնամու կողմից արձակված կրակի հետեւանքով հայկական զինված ուժերը նորից կորուստ ունեցան: Սրանից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն անգամ փորձում են բանակցությունները տապալել եւ ի չիք դարձնել միջնորդների ջանքերը: Այն իրադարձությունները, որ տեղի են ունենում սահմանին, առիթ են տալիս մտածելու, որ  Մինսկի խմբի համանախագահների կողմից արվող հայտարարություններն, ընդհանրապես, չեն արտացոլում այն իրողությունը, որ կա հայ-ադրբեջանական սահմանին: Սկսում եմ մտածել, որ իրականում վտանգներն ավելի շատ են եւ նրանց լավատեսությունը որեւէ հիմք չունի:

- Բայց արդյո՞ք սա այն սովորական դարձած լարվածությունը չէ, որ հաջորդում է համանախագահների այցին, նախագահների հանդիպմանը, տոներին եւ այսպես շարունակ:

- Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմի նպատակներից մեկն էլ հենց այն է, որ նման լարվածությունները սովորական դարձնեն: 1, 2, 3 տարի առաջ սարսափելի էին մահացու ելքով զարգացումները, հիմա արդեն սովորական են դարձել: Ադրբեջանը փորձում է անցնել երկրորդ փուլին՝ սովորական դարձնել մինիպատերազմները, այնպիսի պատերազմները, որոնք մենք տեսանք ապրիլին: Կարծում եմ, որ հայկական պետությունների անվտանգությունը պահանջում է, որ ամեն նման միջադեպ շատ սուր ընկալվի եւ սովորական չընկալվի: Միայն սուր ընկալման եւ քաղաքական  դիրքորոշման խստացման պարագայում հնարավոր կլինի խուսափել այսպիսի իրավիճակներից:

- Իսկ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ ամենավատ սցենարը կանխելու համար վճռական քայլեր են պետք: Որո՞նք են այն քայլերը, որ պետք է կանխեն այդ սցենարը:

- Ամենավատ սցենար ասելով նկատի ունեմ պատերազմի վերսկսում, լայնամասշտաբ պատերազմական գործողություններ: Ապրիլից հետո հայկական կողմը խստացրեց իր դիրքորոշումը բանակցությունների սեղանին եւ հայտարարեց, որ բանակցություններին չի վերադառնա՝ մինչեւ ադրբեջանական կողմը հայկական կողմի մի քանի նախապայմաններ չբավարարի: Այն ժամանակ մեր դիրքորոշումը նպաստեց, որ Մինսկի խմբի համանախագահներն անմիջապես կազմակերպեն հանդիպումներ եւ այդ հանդիպումների ընթացքում ստիպեն Ադրբեջանին ընդունել պաշտոնական Երեւանի նախապայմաններից մի քանիսը: Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, ըստ էության, քաղաքական այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց, սակայն հետագայում Ադրբեջանը դրանք չպահպանեց:

Այս պարագայում, ես կարծում եմ, բանակցությունները վերսկսելու պատրաստակամության նիշն է պետք  փոխել: Այսինքն, եթե հայկական կողմը համաձայնություն է տալիս հանդիպել ադրբեջանական կողմի հետ եւ շարունակել իրականացնել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում սկսված գործընթացը, ամեն անգամ, երբ Ադրբեջանը նման քայլերի է դիմում, պետք է այդ չափանիշը բարձրացնել՝ Ադրբեջանին նման վարքագծից ետ պահելու համար: Եթե չհաջողվի դա Ադրբեջանին ստիպել, պետք է այնպես անել, որ միջնորդ երկրները հստակ մատնանշեն եւ մեղադրեն Ադրբեջանին ոչ կառուցողական քաղաքականության համար: Այսինքն՝ պետք է հասնել նրան, որ գործի նաեւ միջազգային զսպման մեխանիզմը, որը ցավոք սրտի, չի կիրառվում:

Մենք տեսնում ենք, որ Մինսկի խմբի համանախագահները որոշակի պայմանավորվածություններ ձեռքբերեցին այստեղ, նրանք հայտարարեցին, որ պետք է լինի արտգործնախարարների հանդիպում, որոնք պետք է համաձայնեցնեն նախագահների հանդիպումը: Բայց երեկ սահմանին տեղի ունեցավ միջադեպ, որը պետք է ընկալել որպես իրավիճակի փոփոխություն: Այսինքն՝ այն աշխատանքները, որոնք տարվել են, պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, այլ իրավիճակում են եղել, երբ դեռ զոհ չունեինք: Հիմա իրավիճակ է փոխվել, ինչը նշանակում է, որ սրանից հետո կասկածի տակ է դրվում նաեւ կայանալիք հանդիպման հնարավորությունը, իսկ այնտեղ կայանալիք պայմանավորվածության հնարավորությունն, ընդհանրապես, զրոյական մակարդակի է հասնում:

- Այսինքն՝ պետք չէ՞ մասնակցել այդ հանդիպմանը:

- Կարծում եմ Հայաստանը պետք է կոշտ նախապայմաններ առաջ քաշի եւ ունենա այն երաշխիքը, որ հանդիպումը չի դառնա պարզապես հանդիպում, որից հետո Ալիեւը կկարողանա հրաժարվել այնտեղ ձեռքբերված պայմանավորվածություններից: Պետք է աշխատել միջնորդների հետ, որ նրանք երաշխիքները կարողանան բավարարել: Հակառակ պարագայում, անիմաստ է այդ հանդիպումը եւ երրորդ հանդիպումը, որն ըստ մամուլի, պետք է կայանար դեռ օգոստոսին, սակայն չի կայացել հենց այն պատճառով, որ Հայաստանը երաշխիքներ է պահանջում: Պետք է շարունակել երաշխիքներ պահանջել: 

Հիշեցնենք. ընդամենը երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավարտեցին տարածաշրջանային այցը եւ «արձանագրելով», որ իրավիճակը ներկայում, ընդհանուր առմամբ, մնում է հարաբերականորեն հանգիստ, հայտարարեցին.

«...հրադադարի ռեժիմի պահպանումը հիմնարար նախապայման է բանակցությունների շարունակման համար եւ կարեւոր է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների ամբողջական իրագործման կարեւորությունը»:

Նշված արձանագրումներն անելուց հետո նրանք որոշեցին, որ դեկտեմբերին Համբուրգում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու երկու երկրների նախագահների հանդիպումը հնարավորինս շուտ կազմակերպելու հարցը:

Այս համաձայնությունը փաստացի ձեռքբերվեց այն իրավիճակում, երբ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններն Ադրբեջանը մինչեւ օրս հրաժարվում է կատարել: Իսկ այդ պայմանավորվածությունները, ինչպես հայտնի է՝ վերաբերում են հրադադարի ռեժիմի պահպանմանը, սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը:

Տպել
9484 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին