Հայկական սպորտը զարգացնելու համար անհրաժեշտ գումարներ կան. պետք է ուղղակի «տեսնել»

Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս հանձնարարել էր սպորտի եւ երիտասարդության նախարարին ուսումնասիրել պետական բյուջեից սպորտին հատկացող գումարների ծախսման արդյունավետությունը եւ կրճատել չհիմնավորված ծախսերը: Բնականաբար, չհիմնավորված անարդյունավետ ծախսեր չպետք է լինեն, եւ դա ոչ թե պետք է կատարվի վերին օղակի հանձնարարությամբ, այլ դառնա պետական ցանկացած պաշտոնյայի առօրյա գործը:

Կարեն Կարապետյանը նաեւ հանձնարարել է խնայված միջոցները ուղղել առողջ ապրելակերպի մասսայականացմանը: «Մասսայական սպորտին, առողջ ապրելակերպին ուղղված ամեն օր պետք է քայլեր կատարել: Խոսել ենք նախարարի հետ, նա պետք է ներկայացնի ծրագիր: Ամպագոռգոռ բաներ չեմ ուզում ասել, բայց պետք է նույնիսկ ազգային ծրագիր, հանրապետական ծրագիր, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելաոճը»,- հայտարարել էր վարչապետը հոկտեմբերի 13-ին կայացած կառավարության նիստի ընթացքում:

Իհարկե, կարող է մի փոքր զավեշտալի թվալ, որ 25 տարվա պատմություն ունեցող երկրում վարչապետը հանձնարարում է որեւէ ոլորտի ղեկավարին զբաղվել մի գործով, որը տվյալ ոլորտի հիմնական, գերակա նպատակներից է: «Բնակչության առողջացման, ֆիզիկական դաստիարակության գիտականորեն հիմնավորված համակարգի ստեղծում»,- սա հատված է դեռ 2007 թվականին հաստատված ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունից, ընդ որում, այն առաջնային նպատակների թվում է: Բայց սա հարցի մեկ այլ կողմն է, իսկ այսօր փորձենք հասկանալ հայկական սպորտի վրա պետբյուջեից կատարվող ծախսերի չափը, նպատակահարմարությունը եւ հնարավոր լուծումները: 

Պետբյուջեից «Սպորտի եւ հանգստի ծառայություններ» հոդվածով հատկացվում է 1,84 միլիարդ դրամ (մոտ 3,8 միլիոն ԱՄՆ դոլար)՝ այս թիվն անփոփոխ է վերջին տարիներին եւ ամրագրված է նաեւ 2017 թվականի ՀՀ պետական բյուջեում: Այս գումարից 885 միլիոն դրամը (1,865 միլիոն ԱՄՆ դոլար) սպորտի նախարարությունը հատկացնում է մարզական մոտ 30-32 ֆեդերացիաներին՝ «ՀՀ առաջնություններին եւ միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների նախապատրաստման ու առաջնությունների անցկացման համար» հիմնավորմամբ: Ընդ որում, ֆեդերացիաների մեծ մասը ստանում է 5-15 միլիոն դրամ, որն ուղղակի ծիծաղելի թվեր են համաշխարհային սպորտում տեղ ու դիրք գրավելու համար եւ ընդամենը կարող են հանդիսանալ տվյալ ֆեդերացիաների գոյության պահպանման համար տրամադրվող միջոցներ:

«Փող չկա»՝ սա է մեր սպորտի բոլոր կարգի մեծ ու փոքր ղեկավարների հիմնական ասելիքը ցանկացած զրույցում, քննարկման ընթացքում: Ընդ որում, դա իրոք այդպես է: Չի կարող սպորտը զարգանալ, երբ պետությունը որեւէ կերպ չի ապահովում այդ զարգացման համար անհրաժեշտ պայմանները, չի ապահովում անգամ Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած մարզիկի բարեկեցությունը եւ վերջինս ստիպված է լինում կախյալ վիճակում հայտնվել փող տվող որեւէ օլիգարխից: Մեծ հաշվով որեւէ օլիգարխ, մեծահարուստ պարտավոր էլ չէ պարգեւատրել որեւէ մարզիկի: Մեր Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հենց հիմա միլիոնավոր դոլարների առաջարկ ունի տասնյակ երկրներից, բայց յուրահատուկ, համեստ, պարկեշտ, չափազանց զուսպ, հայրենասեր Արթուրը չի թողնում անգամ հարազատ Գյումրին եւ չի վերաբնակվում Երեւանում:

Բայց զուտ հայրենասիրությամբ դժվար է երկար ապրելը, ընտանիք պահելը: Պետությունը պետք է կարողանա ոչ միայն առողջ ապրելակերպ սերմանել, մասսայականացնել սպորտը, այլ նաեւ ապահովել մեր երկրին փառք ու պատիվ բերած մարզիկներին: Իսկ դա անել տարեկան ամբողջ սպորտային համակարգին հատկացվող ընդամենը 3,8 միլիոն դոլարով՝ անհնար է ուղղակի: Եվ անգամ վարչապետի հանձնարարականը՝ կրճատել չհիմնավորված ծախսերը, չեն կարող որեւէ հարց լուծել: Դրանք կաթիլներ են ծովում եւ պետք է գտնել այլ լուծումներ: Իսկ լուծումները կան, ընդ որում՝ դրանք մեր քթի տակ են, հանդիպում են ամեն քայլափոխում: Այդ հնարավոր լուծումներին կանդրադառնանք առաջիկայում:

Տպել
2997 դիտում

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու