Լավրովյան առաջարկները մնացին օդում. Կիրո Մանոյան

26/10/2016 schedule13:01

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով ԼՂ հակամարտության բանակցություններում «նորություններ չեն լինի»:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանոյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան այցին: Հիշեցնենք, որ համանախագահները նախ այցելել էին Բաքու, ապա՝ ԼՂՀ, երեկ էլ Երեւան, որտեղ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասուլիսով հանդես եկավ:

«Ե՛ւ հայկական կողմի, ե՛ւ Մինսկի խմբի տեղեկատվությունը խոսում է այն մասին, որ քննարկումները գնում են զինադադարի ռեժիմն ամրապնդելու ուղղությամբ: Հարցի կարգավորման ուղղությամբ, կարծում եմ, նորություններ չեն լինի: Համանախագահները լավատես են, որ ԱԳ նախարարները կհանդիպեն, բայց չեմ կարծում, որ նախարարների հանդիպմանն անմիջապես կհաջորդի նախագահների հանդիպումը»,- ասաց Մանոյանը:

Կիրո Մանոյանի կարծիքով, մինչ տարեվերջ Սարգսյան-Ալիեւ հանդիպում չի կայանա:

Անդրադառնալով Ուորլիքի այն խոսքերին, որ ապրիլից հետո սահմանին հիմնականում հանգիստ է եղել, Մանոյանը համաձայնեց: Նա նաեւ հավելեց, որ ապրիլյան իրադարձությունները չափանիշ չեն: Եթե ապրիլի համեմատ հանգիստ է, դա դեռ չի նշանակում, որ հրադադարի ռեժիմը պահպանվել է:

Հարցին՝ ինչո՞վ բացատրել համանախագահների լավատեսության հիմքը, Մանոյանը պատասխանեց.

«Միշտ պետք է հաշվի առնենք, որ համանախագահները միջնորդներ են, եւ նրանց հայտարարությունները նպատակ ունեն հարցը կարգավորել: Դրա համար չեմ կարծում, որ համանախագահներից որեւէ մեկից կլսենք, որ սա մեղավոր է, նա մեղավոր է: Անգամ փոքրիկ քայլ առաջը փորձում են դրական գնահատել եւ այն համեմատում են ապրիլի հետ»:

Մանոյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդները փորձեն ամրապնդել զինադադարի ռեժիմը.

«Որովհետեւ, եթե չամրապնդվի, հնարավոր է նույնիսկ առանց Ադրբեջանի ցանկության, իրավիճակը շատ ավելի արագ սրվի եւ մենք հայտնվենք ապրիլյան օրերի վիճակում: Այնպես չէ, որ պատերազմը վերջացել է, զինադադարի պայմանագիր կա: Բայց այն ամեն օր խախտվում է, մի օր էլ հնարավոր է Ադրբեջանի խախտումների պատճառով բռնկումներն ավելի ուժգին լինեն»,- մանրամասնեց Մանոյանը:

Armtimes.com-ի հարցին, եթե բանակցություններում նորություններ պետք չէ սպասել, ի՞նչ կարգավիճակի մասին էր խոսում ամերիկացի համանախագահը, ըստ որի, բանակցությունների սեղանին ԼՂ կարգավիճակի հարցն է եւ այն որքանո՞վ կապ ունի Ալիեւի՝ օրեր առաջ հայտարարության հետ, Մանոյանն ասաց.

«Այս դեպքում կարեւոր է իր մեկ ասածը. պետք չէ կոնտեքստից դուրս բաներ ասել: Ասեց այն մասին, երբ հարցրեցին, որ Բաքվում ասել է տարածքներ զիջվելու մասին: Ինքն ասեց, որ խոսվում է ամեն ինչի մասին՝ ե՛ւ կարգավիճակի, ե՛ւ փախստականների, ե՛ւ խաղաղապահ ուժերի: Իսկ թե ինչ կարող է լինի կարգավիճակի հարցը, կարծում եմ, դա իրենց առաջարկի մեջ 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբերից պարզ է Ղարաբաղի կարգավիճակը: Ղարաբաղ ասելով իրենք ուրիշ բան են հասկանում, մենք՝ ուրիշ: Կարգավիճակը պետք է ճշտվի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այն իրենց մոտեցումն է եղել մոտավորապես 9 տարի»:

Ճշտող հարցին՝ ըստ իրեն բանակցությունները շարունակվելու դեպքում որ փաստաթղթի հիման վրա են բանակցելու՝ Մադրիդյա՞ն, Կազանի՞, թե՞ միգուցե այլ, Մանոյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ փաստաթուղթ կա, որի շուրջ ասվելիքը պիտի լինի: Հիմնական սկզբունքներն են բոլորը: Մնացածն օրվա պայմաններից ելնելով հնարավոր է մեկ կետի վրա շեշտը դնեն, երկրորդը՝ պակասեցնեն: Այսպես կոչված լավրովյան առաջարկները, փաստորեն, մնացին օդում, որովհետեւ այդ մթնոլորտը չկա: Բայց դա չի նշանակում, որ օրինակ հինգ ամիս հետո, երբ հարցի էությունն ուսումնասիրող բանակցությունները սկսվեցին, դա կնշանակի պիտի սկսվի Լավրովի առաջարկից»:

Տպել
6583 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին