ԼՂ կարգավիճակի հարցը կարեւոր տարրերից մեկն է, որ կա բանակցությունների սեղանին. Ջ. Ուորլիք

25/10/2016 schedule14:10

ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր տարրերը, մասնավորապես, կարգավիճակի հարցը քննարկման փուլում է:

Այս մասին Երեւանում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ ՄՀ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Դեսպանը տեղեկացրեց, որ ասուլիսին եկել է Ղարաբաղից՝ Քելբաջարից, որտեղ մառախլապատ եղանակ էր:

«Քելբաջարով մեքենայով եկանք Երեւան, եւ ուրախ եմ լինել այստեղ: Համանախագահներն անհամբերությամբ սպասում են նախագահ Սարգսյանի հետ մեր հանդիպմանը, որն այսօ ավելի ուշ տեղի կունենա, նաեւ սպասում ենք մեր հանդիլմանը պաշտպանության նոր նախարարի, նաեւ արտաքին գործերի նախարարի հետ առանձին հանդիպմանը»,-ասաց դեսպանը:

Ուորլիքը հիշեցրեց, որ համանախագահները տարածաշրջան այցի շրջանակում նախ եղել են Բաքվում, ապա Ղարաբաղում, որտեղ հանդիպումներ են ունեցել «դեֆակտո իշխանության» հետ.

Ուոլիքի խոսքով՝ համանախագահները տարածաշրջան են այցելել նախ հրադադարի պահպանման ռեիմի մասին խոսելու, ապա հետամուտ լինելու «նախագահների կողմից Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված  համաձայնությունների իրականացմանը»:

«Եվ երրորդ՝ որպես միջնորդ աշխատում ենք տեւական խաղաղությանն ուղղված միջնորդությամբ, որին արժանի է տարածաշրջանի ժողովուրդը»,-մանրամասնեց դեսպանը:

Լրագրողներից մեկի խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ԼՂ ինքնավար հանրապետության կարգավիճակի մասին հայտարարությանը, դեսպանն ասաց.

«Մենք պետք է ողջունենք Ադրբեջանի նախագահի այն մոտեցումը, որ քննարկում է բացել ԼՂ կարգավիճակի հարցի վերաբերյալ, պետք է քննարկում ծավալենք ԼՂ կարգավիճակի դիրքորոշումների վերաբերյալ: Այս հարցերը պետք է հասարակության դատին ներկայացվեն թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում: Ես Բաքվում արդեն ասացի, որ ողջունում ենք այն, ոչ թե, որ վերջին խոսքն է, այլ  նրա համար, որ բոլոր տարրերը  քննարկվեն»:

Ջեյմս Ուորլիքը չբացառեց, որ առաջիկայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումը լինի:

«Կարծում եմ՝ առաջիկայում նախագահներն առիթ կունենան հանդիպելու: Հանդիպման կոնկրետ օր չկա, բայց ցանկացած պահի, երբ նախագահները պատրաստ լինեն, կկազմակերպենք»:

Ուորլիքը հստակեցրեց՝ բանակցությունների սեղանին քննարկվող մի քանի տարրեր կան, որոնցից առաջնայինը կարգավիճակի հարցն է.

«ԼՂ կարգավիճակի հարցը կարեւոր տարրերից մեկն է, որը կա բանակցությունների սեղանին: Այն կարող է մեկնաբանությունների տեղիք տալ, բայց մենք խոսում ենք վերջնական տարբերակի՝ հանրաքվեի մասին, այն պետք է լինի նաեւ հանրային ընկալման մաս»,- ասաց դեսպանը:

Տպել
6299 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում