Դոկտորներ, թեկնածուներ, կոմերիտուհի եւ գեղեցկուհի. կառավարության նոր կազմի հմայքները

Կարեն Կարապետյանի կառավարությունում առաջին նշանակումներից հետո շրջանառության մեջ մտավ տեխնոկրատների կառավարություն տերմինը: Շատ հավանական է, որ հենց Կարապետյանը դա շրջանառության մեջ դրեց, որովհետեւ երեւի կուզեր ձեւավորել հենց այդպիսի կառավարություն: Տեխնոկրատների կառավարություն, սակայն, չունեցանք: Ընդհանրապես 18 հոգանոց կառավարության կազմի նույնիսկ կեսը Կարապետյանի առաջարկությամբ չնշանակվեց: Խոսքը ընդամենը 5-6 նոր նախարարի մասին է, որոնցից միայն 3-ին կարելի է տեխնոկրատ կոչել:

Այս կառավարությունը ավելի շուտ դոկտորների եւ թեկնածուների կառավարություն է. 5 գիտությունների դոկտորով, 6 գիտությունների թեկնածուով, մեկ գիտական հայտնագործության հեղինակով: Ունենք նաեւ մեկ մշակույթի վաստակավոր գործիչ, մեկ կոմերիտուհի եւ մեկ գեղեցկուհի:

Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն, օրինակ, փիլիսոփայության դոկտոր է: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը տնտեսագիտության դոկտոր է: Նա այս կառավարության տեխնոկրատ դեմքերից մեկն է, թեեւ կարիերան սկսել է մամուլից (1994-95թթ. «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի հատուկ թղթակիցն է եղել): Մինչեւ 2004 թվականը Մանուկյանն աշխատել է Կենտրոնական բանկում, ֆինանսների նախարարությունում, Հանրային հեռուստաընկերությունում: 2004-ից էներգետիկայի ոլորտի տարբեր ՓԲԸ-երում եւ ԲԲԸ-երում տնօրենի տեղակալ եւ գլխավոր տնօրեն է: Մանուկյանը, այսպիսով` տեխնոկրատ է, դոկտոր, ազապ եւ անկուսակցական:

Իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա իր կարիերան սկսել է 1983-1985 թթ. ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղարի պաշտոնից: Հակոբյանը ճանաչվել է տարվա լավագույն կին, տարվա լավագույն պատգամավոր, տարվա լավագույն քաղաքական գործիչ: Շքանշաններ է ստացել Խորհրդային Հայաստանի ղեկավարությունից, Ֆրանսիայի նախագահից եւ Հայաստանի նախագահից: Ունի Ֆրիտյոֆ Նանսենի, Խաչատուր Աբովյանի, Միխայիլ Լոմոնոսովի, Պետրոս Մեծի, Վալերի Բրյուսովի, Դավիթ Անհաղթի, Համագործակցության եւ Աշխատանքի մեդալներ: Եւ վերջապես՝ Տնտեսագիտության դոկտոր է ինքը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Տնտեսագիտության թեկնածու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը այս կառավարության ամենաերիտասարդ (1983թ.) եւ ամենագեղեցիկ նախարարն է: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը քաղաքական գիտությունների թեկնածու է, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` տնտեսագիտության թեկնածու:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պատմական գիտությունների թեկնածու է: Մկրտչյանն իր նախարարական կարիերան սկսել է կրթության նախարարի պաշտոնից (1998թ), որին նշանակվում է երրորդ անգամ, իսկ նախարար լինելուց ազատ ժամանակ եղել է վարչապետի խորհրդական, ԱԳ նախարարի տեղակալ, ԱԺ պատգամավոր: Կենսաբանական գիտությունների թեկնածու եւ մեկ գիտական հայտնագործության հեղինակ է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը: Եվս մի տեխնոկրատ` տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է:

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը ոչ դոկտոր է, ոչ էլ թեկնածու: Նա միլիոնատեր է: Բացի այդ ունի մի որդի, որը Մեծ Բրիտանիայի թագավորական համերգասրահում հանդես է գալիս որպես մենակատար-դաշնակահար: Ալթունյանն իր կարիերան սկսել է Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոցից, որպես բժիշկ անեսթեզիոլոգ: 1996 թվականից ներխուժել է ապահովագրական շուկա եւ այլեւս այնտեղից դուրս չի եկել:

Տեխնոկրատներից է նաեւ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որը աշխատանքային կարիերան սկսել է 1998 թ. Երեւանի կոնյակի գործարանից որպես փորձագետ-հաշվապահ եւ հասել մինչեւ գործադիր տնօրենի պաշտոնին, որտեղից էլ տեղափոխվեց կառավարություն: Այս կառավարության թիվ մեկ կարիերիստը, սակայն, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն է: Նա 1997 թվականից աշխատում է ֆինանսների նախարարությունում`սկզբում որպես առաջատար մասնագետ, հետո՝ բաժնի պետի պաշտոնակատար, այնուհետեւ նույն բաժնի պետ, հետո վարչության պետի պաշտոնակատար, այնուհետեւ`նույն վարչության պետ, հետո շատ ավելի յուղոտ վարչության պետի տեղակալ, այնուհետեւ նույն վարչության պետ, հետո նախարարի տեղակալ, այնուհետեւ նախարարի առաջին տեղակալ եւ վերջապես` նախարար:

Միակ վաստակավոր գործիչը մշակույթի նախարար Արմեն Ամիրյան է: Նա նաեւ միակն է, որին կառավարության առաջին նիստից հետո փողոցում քաղաքացիները ծափահարեցին եւ շնորհավորեցին նշանակման առիթով:

Հ.Գ. Բայց ուր էին դոկտոները, դոցենտներն ու թեկնածուները, երբ մեր կառավարությունները զարդարում էր վունդերկինդ նախարար Դավիթ Հարությունյանը: Նա ի դեպ, տեխնիկական գիտությունների թեկնածու է: 

Տպել
5369 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին