Վթարի ենթարկված վարորդը ցուցմունք է տվել, որ ճանապարհները մաքրած չեն եղել, մանրամասներ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին վթարի ենթարկված «Մերսեդես-սպրինտեր» մեքենայի վարորդ Գագիկ Ստեփանյանը նախօրեին գործով որպես կասկածյալ է ներգրավվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս տեղեկությունը երեկ մեր զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղից դեպի Երեւան ուսանողներ տեղափոխող Mercedes Benz Sprinter-ը բախվել էր «Օպել» մակնիշի մեքենայի, որի հետեւանքով մահացել է մեքենայում գտնվող 18-ամյա ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանը, տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 9 հոգի, այդ թվում՝ երկու վարորդները:

50-ամյա Գագիկ Ստեփանյանն արդեն որպես կասկածյալ հարցաքննվել է: Մեզ հարցաքննությունից որոշ մանրամասներ հայտնի դարձան. տեղեկացանք, որ Ստեփանյանը Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոբուսը ձեռք էր բերել վթարից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 5-ին՝ տեխնիկապես սարքին վիճակում: Նա համարվում է պորֆեսիոնալ վարորդ, մասնակցել է հատուկ դասընթացների եւ ստացել D կարգի վարորդական վկայական: Մեր տեղեկություններով, նա հարցաքննվելիս նշել է, որ ավտոբուսը ձեռք բերելուց հետո դիմել է «բարերար Աշոտ Ալավերդյանին» աշխատանքի հարցում օգնելու համար, որից հետո երկուսով պայմանավորվել են, որ նա անվճար ուսանողների կտեղափոխի եւ դրա դիմաց ամսական Ալավերդյանն իրեն պետք է վճարեր:

Այսպիսով՝ հարցաքննության ընթացքում Գագիկ Ստեփանյանը, խոսելով վթարի պատճառների մասին, պատմել է, որ պատճառը եղանակն է եղել: Նա նշել է, որ մինչեւ Հրազդան ավտոճանապարհը նորմալ է եղել, ինքը վարել է 35 կմ/ժ արագությամբ եւ ավտոբուսում գտնվող ուսանողներին զգուշացրել, որ դանդաղ է վարում, հնարավոր է դասերից ուշանան: Հրազդանից հետո ճանպարհները մաքրված չի եղել, տեսանելիությունը ցածր, սկսել է ավտոբուսը սահել եւ չի կարողացել կառավարել ընթացքը, կողաշրջվել է եւ բախվել օպելին: Նույն տեղեկություններով, Գագիկ Ստեփանյանը բոլոր վիրավորներին համապատասխան մեքենաներով ուղարկել է հիվանդանոց, նոր միայն դրանից հետո նկատել, որ ինքը եւս վնասվածքներ ունի: Վթարված ավտոբուսը ձմեռային անվադողերով չի եղել, վարորդը հարցաքննվելիս նշել է, որ հենց այդ օրը Երեւան գալիս պետք է անվադողերը փոխեր:

50-ամյա վարորդը վթարի հետեւանքով ծանր մարմնական վնասվածքներ է ստացել՝ ողնաշարի ճաք, վզի, կողոսկրերի, գլխի վնասվածք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Կատարվում է նախաքննություն։

Տպել
6541 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները