Մի ծախեք մեր գաղտնիքները. Ուղերձ կառավարությանն ու ՊԵԿ-ին

Հայաստանում տնտեսվարողների առջեւ կանգնած խնդիրների մասին ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվում է: Եվ այդ խնդիրների ցանկը բավականին երկար է: Սակայն կա մեկը, որի մասին շատ հազվադեպ է խոսվում:

Երեկ «Կասեցում» շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ ուշագրավ ուղերձն է տեղադրել:

«Ուղերձ կառավարության եւ ՊԵԿ-ի ղեկավարներին:

Վերջին շրջանում բավականին խոսվեց մաքսային եւ հարկային մարմիններում կոռուպցիայի եւ սակավ պրոֆեսիոնալիզմի, մոնոպոլիայի եւ հովանավորչության մասին։ Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել եւս մեկ ահավոր երեւույթի վրա, որին, կարելի է ասել, անդրադարձ չեղավ ոչ կառավարության ծրագրում, ոչ նոր ԸՕ-ում կամ դրան վերաբերող քննարկումների ընթացքում։ Ահագնացող է դարձել տնտեսվարողների եւ նրանց գործունեությանը վերաբերող գաղտնի տվյալների փոխանցումը երրորդ անձանց։ Ներկրվող եւ արտահանվող ապրանքների մասին տվյալները մաքսային մարմինների կողմից համատարած փոխանցվում են օլիգարխներին, հովանավորչություն ունեցող տնտեսվարողներին եւ այլ շահագրգիռ անձանց։ Ստանալով գաղտնի տեղեկատվությունը, նրանց մնում է միայն՝

  1. Առանց ջանք թափելու, ահռելի ռեսուրսներ եւ ժամանակ ծախսելու հանգիստ ներկրել կամ արտահանել պահանջարկ ունեցող ապրանքները։
  2. Տարբեր միջոցներ կիրառելով՝ խոչընդոտել տնտեսվարողին ներկրել կամ արտահանել տվյալ մոնոպոլիստին «նվիրաբերված» ապրանքախումբը։

Հարկային մարմինների կողմից տնտեսական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների փոխանցումը երրորդ անձանց բերում է նրան, որ տնտեսվարողի համար խոչընդոտներ են ստեղծվում պետգնումներին մասնակցելիս, բացահայտում են գնային քաղաքականությունը, երրորդ անձանց հայտնի են դառնում մատակարարների եւ գնորդների մասին խիստ գաղտնի տեղեկությունները։ Հանցավոր համաձայնության միջոցով ձեռք բերված տեղեկատվությանը տիրապետողը ստանում է առավելություն մյուս գործարարների նկատմամբ եւ կարող է առանց ջանքեր գործադրելու հիմնել բիզնես՝ «քաղաքակիրթ» ձեւով խլելով այն նախորդներից։ Այս չարիքը սկսվում է պետռեգիստրում տնտեսվարողի գրանցումից եւ հետապնդում նրան գործունեության ամբողջ ընթացքում։ Նշված խնդիրը ոչ պակաս խոչընդոտ է տնտեսության զարգացման համար, քան, ասենք, կաշառակերությունը։ Ուստի ակնկալում ենք ձեզանից ավելի խիստ օրենսդրական եւ վերահսկողական միջոցներ՝ այս արատի դեմ արդյունավետ պայքարելու համար»:

Ինչի մասին է խոսքը: Դուք գործարար եք, ձեր բիզնեսի համար փնտրում եք սպառող կամ մատակարար գործընկեր: Օրերով, ամիսներով, տարիներով փնտրում եք, բանակցում եք եւ այլն ու վերջապես հասնում եք հաջողության: Պայմանավորվում եք, որ ձեր գործընկերը ձեր արտադրության համար կմատակարարի հումք շուկայականից էժան գնով: Մաքսային ծառայությունում տվյալ հումքը մաքսազերծելիս դուք պարտավոր եք տրամադրել կարեւոր տեղեկություններ: Մասնավորապես, ձեր գործընկերոջ բոլոր տվյալները, գործարքի գինը եւ այլն: Ու այդ տեղեկությունները հայտնվում են մաքսավորների տրամադրության տակ: Ձեր մրցակիցը, որը նույնպես ունի նույն արտադրությունից, տարբեր եղանակներով մաքսայինից ստանում է այդ տվյալները, գտնում ձեր գործընկերոջը եւ առանց «քրտինք» թափելու ինքը սկսում ներկրել նույն հումքը, իսկ դուք կորցնում եք ձեր մրցակցային առավելությունը:

Եթե ձեր մրցակիցը ձեզ նման «փոքր» կամ «միջին» տնտեսվարող է, դա այնքան էլ սարսափելի չէ: Բայց եթե ձեր մատակարարի հետքին մաքսավորների մատուցած ծառայության շնորհիվ «դուրս է» գալիս որեւէ օլիգարխ, ուրեմն դուք կարող եք առանց երկար տանջվելու փակել ձեր բիզնեսը` դուք որեւէ շանս չունեք: Օլիգարխը այդ հումքը կգնի ավելի մեծ ծավալներով, ավելի էժան գներով ու կսնանկացնի ձեզ: Նույն բանը տեղի կունենա, եթե դուք գտնեք ձեր արտադրանքը սպառող տնտեսվարող: Նույն կերպ որեւէ օլիգարխ իր արտադրանքը կմատակարարի նրան, ու դուք կրկին կարող եք փակել ձեր բիզնեսը:

Սա չի վերաբերվում միայն ներմուծմանն ու արտահանմանը, այլ նաեւ պետգնումներին, ապրանքների ու ծառայությունների ներքին շրջանառությանը եւ այլն: Եվ սա իրոք համատարած բնույթ է կրում: Ու բնական հարց է ծագում, թե ինչու տնտեսվարողները այս մասին հաճախ չեն բարձրաձայնում: Սա ունի մի քանի պատճառ: Նախ, երեւույթը այնքան համատարած է, որ տնտեսվարողները մի տեսակ հարմարվել են դրան ու համարում են դա սովորական երեւույթ: Մյուս պատճառն այն է, որ իրենց բիզնեսին վերաբերող տեղեկությունները ստանում են հիմնականում հաստավզերից բաղկացած բանակներ ունեցող խոշոր օլիգարխները, որոնք «բողոքող» տնտեսվարողին կարող են ուղղակի հոշոտել: Իսկ առեւտրային գաղտնիքը երրորդ անձանց փոխանցելը քաղաքակիրթ աշխարհում դասվում է ամենածանր տնտեսական հանցագործությունների շարքին ու դրա համար շատ խիստ պատիժներ են սահմանված: 

Մեր հետ զրույցում Սամսոն Գրիգորյանը, որը նաեւ տնտեսվարող է եւ զբաղվում է ներկրումներով, կարճ նկարագրեց, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր կանխել առեւտրային գաղտնիքի արտահոսքը ՊԵԿ-ից:

Ըստ Գրիգորյանի, տնտեսվարողներին եւ նրանց գործունեությանը վերաբերող եւ առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները պետք է հասանելի լինեն շատ քիչ թվով մարդկանց: «Դա կարող են սահմանափակել ՊԵԿ-ի հատուկ բաժնով, որը խստագույնս կվերահսկվի սկսած համակարգիչներից: Սենյակներում պետք է լինեն տեսախցիկներ, ինֆորմացիա պարունակող համակարգիչներին մոտենալու իրավունք ունեցող մարդկանց թիվը պետք է շատ փոքր լինի եւ պետք է լինի ուժեղացված թիրախային վերահսկողություն»,- մեր հետ զրույցում ասաց Գրիգորյանը: Սա հենց այն է, ինչ արվում է քաղաքակիրթ աշխարհում: Այսինքն, առեւտրային գաղտնիքի շրջանառությունը խստորեն վերահսկելու մեխանիզմներ արդեն ստեղծված են: Մնում է միայն, որ կառավարությունը ընկալի սա որպես լրջագույն խնդիր, ձեւակերպի այն, եւ լուծի: Իսկ դրա համար էլ պետք է համարձակություն եւ ցանկություն` ուրիշ ոչինչ:

Տպել
7359 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա