Խուդաբաշյանը պատգամավոր է. սակայն  դեռ մանդատ վերցնելու որոշում չի կայացրել

21/10/2016 schedule14:12

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 22-ի համարում

Երեկ տեղի ունեցած ԿԸՀ նիստն «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակի 17-րդ հորիզոնականը զբաղեցնող Էմմա Խուդաբաշյանին գրանցել է ԱԺ պատգամավոր։

Մնացածն արդեն, ինչպես ասաց ԿԸՀ նախագահի տեղակալ Համլետ Աբրահամյանը, Էմմա Խուդաբաշյանի գործն է։ Համենայնդեպս, ԿԸՀ-ն մինչեւ երեկվա նիստը տիկին Խուդաբաշյանից որեւէ դիմում չի ստացել ինքնաբացարկի մասին։ Չնայած վերջինս ցանկացած պահի կարող է այդ դիմումը ներկայացնել եւ հրաժարվել պատգամավորական մանդատից։ Իհարկե, Էմմա Խուդաբաշյանի մանդատ վերցնել-չվերցնելու հարցը «հայոց հարց» չէր դառնա, եթե վերջինս մամուլում հանդես չգար ՀԺԿ-ի ու նրա ղեկավարի հասցեին քննադատությամբ ու չհեռացվեր կուսակցությունից:

Բնականաբար, իրենց նախկին կուսակցի նման քայլից հետո եւ հատկապես, որ ողջ այդ պատմությունը համընկավ ԱԺ պատգամավոր Սերգեյ Իսրայելյանի ցավալի մահվան հետ, ՀԺԿ-ում ակնկալում են, որ Էմմա Խուդաբաշյանը պետք է բարոյականություն ունենա եւ հրաժարվի մանդատից: Մինչդեռ, թերթերից մեկին տված հարցազրույցում վերջինս ասել էր, որ եթե ինքը հրաժարվի մանդատից, ապա դա կարելի կլինի գրանցել Գինեսի գրքում: Ու չնայած ԿԸՀ-ն օրենքի սահմաններում իր որոշումը կայացրել է, ՀԺԿ-ում դեռ հույսը չեն կորցրել, որ կուսակցությունից հեռացվածը դուրս կգա նաեւ դաշինքի համամասնական ցուցակից:

Համենայնդեպս, երեկ, մեր զրույցի ընթացքում, ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ինքը չի պատկերացնում, թե Խուդաբաշյանն այսքանից հետո ինչ երեսով պետք է գա եւ նստի «Արդարություն» խմբակցության կողքին: «Մենք նրա հետ աշխատել չենք պատրաստվում»,- ասաց ՀԺԿ քարտուղարը: Ի դեպ, մեր ունեցած տեղեկությամբ, ՀԺԿ շարքերն առաջարկել են ՀԺԿ վարչությանը՝ հատուկ հայտարարություն ընդունել եւ կոչ անել Էմմա Խուդաբաշյանին՝ ՀԺԿ-ին եւ նրա լիդերին մամուլում վարկաբեկելուց հետո բարոյականություն ունենալ եւ չվերցնել պատգամավորական մանդատը, սակայն ՀԺԿ լիդերն ասել է՝ ոչ:

Թերեւս, հասկանալով, որ ցանկացած կոչ, հայտարարություն կամ բարոյական ուղերձ որեւէ իրավական ուժ չունի, եւ մանդատից հրաժարվել-չհրաժարվելու որոշում կարող է կայացնել միայն Էմմա Խուդաբաշյանը։ Այդուհանդերձ, Էմմա Խուդաբաշյանի հարցում «Արդարություն» դաշինքում գնահատականները միանշանակ չեն։ Ու եթե դաշինքի ՀԺԿ-ական հատվածը վճռական է եւ ոչ մի պարագայում չի ցանկանում աշխատել Խուդաբաշյանի հետ, ապա երեկ, մեր զրույցի ընթացքում, «Արդարություն» դաշինքի պատգամավորներ Շավարշ Քոչարյանն ու Արշակ Սադոյանն ասացին, որ Էմմա Խուդաբաշյանը ՀԺԿ-ի համար, հատկապես նախագահական ընտրարշավի փուլում, իսկապես լուրջ գործ է արել, ուստի կարելի է մի կողմ դնել տարաձայնությունները եւ փորձել նորից աշխատել միասին։

Իսկ ըստ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի՝ խմբակցությունում այդ հարցը չի քննարկվել, ուստի ինքը կարող է արտահայտել միայն իր անձնական տեսակետը: «Տիկին Խուդաբաշյանի պատգամավոր դառնալու հետ կապված աղմուկն ինձ անհասկանալի է։ Էմմա Խուդաբաշյանը երեք ճանապարհ ունի. կա՛մ նա կարող դառնալ «Արդարություն» խմբակցության անդամ, կա՛մ կարող է դուրս գալ խմբակցությունից եւ դառնալ անկախ պատգամավոր, կա՛մ  կարող է անդամակցել որեւէ խմբի։ Անձամբ ես որեւէ խնդիր չեմ տեսնում, որ  օրենքի սահմաններում Խուդաբաշյանն իր որոշումն ընդունի»,- ասաց խմբակցության քարտուղարը:

Իհարկե, տրամաբանական կլիներ լսել նաեւ ՀԺԿ լիդեր Ստեփան Դեմիրճյանի կարծիքը, սակայն վերջինս կտրականապես հրաժարվում է այս թեմայով խոսել: Իսկ ըստ ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանի՝ այս հարցի շուրջ անհարկի մեծ աղմուկ է բարձրացվել, միգուցե՝ նաեւ միտումնավոր: «Հաշվի առնելով այն փաստը, որ այս հարցի հիմքում ողբերգություն է՝ Սերգեյ Իսրայելյանի կորուստը, իսկապես տհաճ իրավիճակ է ստեղծվել, եւ ես կարծում եմ, որ պետք է վերջակետ դրվի այս պատմությանը: Ինչ վերաբերում է ձեր նշած անձի մանդատ ստանալ-չստանալուն, բոլորը հրաշալի գիտեն, որ օրենքն այստեղ հստակ է:

Մնացածը՝ անհատի խղճի կանխորոշման խնդիրն է: Այդուհանդերձ, ուզում եմ ասել, որ ՀԺԿ-ում կան հազարավոր մարդիկ, որոնք մեծ ներդրում են ունեցել կուսակցության մեջ, սակայն այս տարիների ընթացքում երբեք դրա մասին չեն թմբկահարել եւ պահանջներ չեն ներկայացրել: Եւ ահա այդ մարդկանց եմ ես համարում կուսակցության իրական հիմնադիրներ եւ նվիրյալներ»,- ասաց վարչության անդամը: Եւ քանի որ այս հարցում պարզություն կարող է մտցնել եւ կրքերը կարող է հանդարտեցնել միայն Էմմա Խուդաբաշյանը, որն այս օրերին խուսափում է շփվել մամուլի հետ, փորձեցինք ճշտել՝ գալո՞ւ է նա խորհրդարան, թե՞ ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու: «Ես դեռ որոշում չեմ կայացրել»,- ասաց այլեւս օրենքով ԱԺ պատգամավորը:   

Նաիրա  Զոհրաբյան

Տպել
1444 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել